00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության նոր ձևաչափը կհաստատվի․Փաշինյան
13:35
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայը Թուրքիայում սպա լինել չի կարող, կամ Հրանտ Դինքի միակ իրավունքը

© ajansuniversite.istanbul.edu.trГрант Динк
Грант Динк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ թուրք ազգայնականները 2007 թ.–ին Ստամբուլում սպանեցին «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին, աշխարհը ցնցվեց։ 14 տարի անց էլ շատ բան չի փոխվել, և Թուրքիայի մասնակցությունը արցախյան պատերազմին դրա հաստատումն է։

Վերջին հարցազրույցում նա ասել էր, որ վախենում է. «Վախն ինձ ուղեկցում է յուրաքանչյուր օր։ Դուք երբևիցե հետևե՞լ եք աղավնուն։ Նա անդադար պտտում է գլուխը, վեր թռչում ցանկացած ձայնից և պատրաստ է հեռու փախչել յուրաքանչյուր պահի։ Սա չի կարելի կյանք կոչել, պարզապես ի տարբերություն աղավնու, ես չեմ կարող ոչ մի տեղ թռչել»։

Гаро Пайлан в Ереване - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ Փայլանը Դինք չէ, կամ ինչի՞ համար են Թուրքիայում հայի սպանել

Նա ծառայել էր բանակում և կարող էր շարունակել զինվորական կարիերան, սպա դառնալ և երաշխավորված աշխատանք ունենալ բոլոր հասանելիք արտոնություններով։ Կոչում ստանալու համար Դինքը, որն արդեն երկու երեխաների հայր էր, և ընտանիքը սպասում էր երրորդ երեխայի ծնվելուն, բոլորի նման հանձնեց համապատասխան քննությունները։

Սպայական ուսադիրների բոլոր հայցորդներին մեկ առ մեկ կանչում էին, հատուկ նշաններ հանձնում, ու նրանք սպա էին դառնում։ Բոլորին կանչեցին, բացի Դինքից։ Բոլորը թուրքեր էին, նա` հայ։ Աշխարհիկ Թուրքիայում, որը Եվրոպային է ձգտում, հայը չէր կարող սպա դառնալ։ Նա վերջնականապես հասկացավ, թե ինչպիսի պետության մեջ է ապրում։

Միայն հայերը կօգնեն հայերին․ սփյուռքում առաջարկում են Հայաստանից դուրս խորհրդարան ստեղծել

Ուրիշ մեկը կհրաժարվեր ու կմեկներ երկրից, իսկ նա մնաց` ավելի ամրապնդելով աշխարհայացքը։ «Ես ուզում եմ շարունակել պայքարն այստեղ։ Չէ՞ որ դա միայն իմ պայքարը չէ։ Սա բոլոր նրանց պայքարն է, ովքեր ձգտում են Թուրքիայի ժողովրդավարացմանը։ Եթե հանձնվեմ ու լքեմ երկիրը, կխայտառակեմ բոլորին։ Այս երկրում ապրել են նախնիներս, այստեղ են իմ արմատները, և ես իրավունք ունեմ մեռնելու այն երկրում, որում ծնվել եմ», — մի անգամ ասել է նա` պատասխանելով արդեն ձանձրացրած «ինչու է մնացել» հարցին։

Դինքի միակ իրավունքը, որ կարողացավ իրացնել հարազատ երկրում, մեռնելն էր այնտեղ, որտեղ ծնվել էր։ Այդ իրավունքից օգտվելու հնարավորությունն ընձեռեց դռնապանի որդին։

Դինքի սպանողի անունը Օգյուն Սամասթ է։ Բայց ի՞նչ տարբերություն, թե ինչ անուն ունի նա, ով պարզապես իրականացրեց պետական մեքենայի դատավճիռը։ Պետական մեքենա, որն այդպես էլ դարեր շարունակ չկարողացավ բացի բռնաճնշումներից որևէ այլ բան ծնել։ Բռնաճնշումներ, որոնք ժամանակ առ ժամանակ ավարտվում էին սպանություններով, երբեմն էլ նաև ցեղասպանություններով։ Թուրքիայի այսօրվա ղեկավարությունը նախորդներից տարբերվում է միայն նորաձևության միտումների համապատասխան զգեստի ոճափոխությամբ։

Այդ մասին կվկայեն ոչ միայն հայերը, այլև քրդերը, եզդիները, ասորիները, արաբները…

Грант Динк - Sputnik Արմենիա
Թուրքիայի իշխանությունը տեղյակ էր Դինքի սպանության ծրագրի մասին. Hurriyet

«Ակոսը» ստեղծվել էր, որպեսզի հայերի ու թուրքերի միջև կամուրջ հաստատվեր։ Նա ուզում էր, որ թերթն այն հայելին դառնա, որի մեջ նայելով թուրք հասարակությունը հասնի այն գիտակցման, որ ոչ միայն կոսմետիկ փոփոխություններ անելու անհրաժեշտություն կա, այլ խորքային։

Թուրք–ադրբեջանական զորավարժություններ. նոր պատերա՞զմ, թե՞ քաղաքական ցուցադրություն

Հենց այդպես էլ բնութագրել է իր նախաձեռնությունը. «Թերթն իսկական կամուրջ դարձավ հայ և թուրք հասարակության միջև։ Գնալով ավելի շատ ձայներ էին հնչում ի աջակցություն մեզ, այդ թվում նաև Օրհան Փամուքի ձայնը։ Նրա հետ մեկտեղ մեր ընթերցողների թվում մի շարք թուրք մտավորականության ներկայացուցիչներ կան»։

Դինքը 53 տարեկան էր։ Նրան բազմաթիվ անգամ էին դատական հետապնդումների ենթարկել, 2005 թվականին նույնիսկ կես տարի ազատազրկման էին դատապարտել «թուրք ժողովրդին վիրավորանք հասցնելու համար», սակայն ստիպված եղան հանել մեղադրանքը։ Իսկ 2010 թվականին ՄԻԵԴ-ը միավորեց Դինքի նկատմամբ առաջադրած մեղադրանքը նրա բարեկամների կողմից ներկայացված հայցի հետ։ Եվրոպական դատարանը Թուրքիայի իշխանություններին մեղավոր ճանաչեց կյանքի իրավունքին ու խոսքի ազատությանը վերաբերող կոնվենցիայի 2, 10 և 13 հոդվածները խախտելու մեջ։

«Ամոթ ձեզ». Փայլանը հայտնում է, որ Բուրսայի հայկական եկեղեցին վաճառքի են հանել

Լրահոս
0