00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է». Միքայել Մինասյան

© Photo : Facebook / Mikayel MinasyanОчередное прямое включение Микаэла Минасяна в Facebook
Очередное прямое включение Микаэла Минасяна в Facebook - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նրա խոսքով՝ Միրզոյանը կրկնակի գործակալ է եղել՝ Թուրքիայի և Հայաստանի ԱԱԾ-ի։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը թուրքական հատուկ ծառայությունների գործակալ է։ Նման սկանդալային հայտարարություն է արել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը Facebook-ի իր էջում հերթական ուղիղ եթերի ժամանակ։

Премьер-министр Никол Пашинян и члены правительства перед Шествием памяти в Ераблур (19 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Սգո երթի ժամանակ Արարատ Միրզոյանի ինքնազգացողությունը վատացել է

Նրա խոսքով՝ Միրզոյանը թուրքական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում հայտնվել է 2005 թվականից, երբ ԱՄՆ-ում ուսումնասիրում էր ցեղասպանության ճանաչման գործընթացը։

«Մի խոստումնալից երիտասարդ, ում հոգին սև էր, մտքերը պղտոր, բայց ամբիցիաները շատ բարձր... Երիտասարդն իր հոգին ծախում է թշնամուն և համաձայնում է գաղտնի տեղեկություններ փոխանցել թուրքերին, թե ինչ է կատարվում ինստիտուտում, ինչ գործընթացներ են արվում, արխիվային աշխատանքներ և այլն»,- այսպես է բնութագրում Միրզոյանին նախկին դեսպանը։

Նրա խոսքով՝ կարճ ժամանակ անց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը նկատում է Միրզոյանի «կոնտակտները» և հրավիրում է նրան զրույցի։

«Նրան ներկայացվում են փաստերը, ապացույցները և ասում՝ կամ քեզ սպառնում է պետական դավաճանության համար ազատազրկում և քո ամեն ինչի վերջ, կամ դու պետք է դառնաս մեր գործակալն ու մեզ պատմես, թե ինչ ես պատմում թուրքերին»,- ասում է Մինասյանը։

Երբ Փաշինյանը վարչապետ է դարձել, ԱԱԾ–ից «դոսյեներ» է ուզել. Միքայել Մինասյան

Նրա խոսքով՝ դրանից հետո իսկական «լրտեսական ֆիլմ է» սկսվում. Միրզոյանը դառնում է կրկնակի գործակալ։

«Սկզբում նրան «վերբովկա» արեցին թուրքերը, հետո Հայաստանի ԱԱԾ-ն արեց «կոնտր-վերբովկա»՝ սարքելով նրան двойной агент։ Երիտասարդը սկսեց աշխատել համ-համ. պատմում էր թուրքերին այն, ինչ պետք է պատմեր, ԱԱԾ-ն թույլատրում էր նրան այն, ինչ պետք է պատմեր և իմանում էր, թե թուրքերն ինչի վրա են ուշադրություն դարձնում և փորձում էր ֆիքսել թուրքական հատուկ ծառայությունների շարժը Հայաստանում»,- իր պատմությունը շարունակում է Միքայել Մինասյանը։

 Пресс-конференция Сурена Папикяна в штабе “Да” (26 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Սուրեն Պապիկյանը Միքայել Մինասյանի «սուտ մատնության» հարցով դիմելու է դատախազություն

Նրա խոսքով՝ իրավիճակը ավելի քան շահեկան էր Միրզոյանի համար, քանի որ և ֆինանսապես էր ապահովվում, և կարիերայի առաջընթաց ունենում։ Նրան աշխատանքի էին տեղավորում թուրքերի համար «ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող վայրերում», ինչպիսին է, օրինակ, Ազգային արխիվը, ապա՝ Ռուբեն Վարդանյանին պատկանով «Idea» հիմնադրամում, ապա՝ բանկային ոլորտում։

«Աստված գիտի, թե նա ինչեր է փոխանցել և թուրքերին, և Հայաստանի հատուկ ծառայություններին իրար մասին, բոլորի մասին, բոլորիս մասին։ Երիտասարդը թուրքերի խորհրդով սկսում է համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ և դառնում է Նիկոլ Փաշինյանի թիմի կարկառուն ներկայացուցիչ։ Ժամանակը գնաց, և թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում կազմակերպեցին հեղաշրջում»,- նշում է Մինասյանն ու մատնանշում, որ հենց այդպես է Նիկոլ Փաշինյանը դարձել վարչապետ, իսկ ինքն էլ ՝ Արարատ Միրզոյանը՝ ՀՀ ԱԺ նախագահ։

Մինասյանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանը գիտեր, որ Արարատ Միրզոյանը Թուրքիայի և Հայաստանի ԱԱԾ գործակալ էր, բայց միտումնավոր նրան «դարձրեց Հայաստանի երկրորդ դեմքը», որովհետև «նրանք միասին են կառուցել այդ ամենը»։ Վատիկանում ՀՀ նախկին դեսպանի խոսքով՝ Արարատ Միրզոյանը Հայաստանում ներկայացնում է Թուրքիայի շահերը։

Իր ուղիղ եթերի ընթացքում նա նաև ընթերցեց, իր պնդմամբ, Արարատ Միրզոյանի ձեռքով 07.11.2007թ. գրված դիմումը։

© Photo : Telegram / МикаэлՄինասյանի պնդմամբ՝ սա Արարատ Միրզոյանի ձեռքով 07.11.2007թ. գրված դիմումն է։
«Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է». Միքայել Մինասյան - Sputnik Արմենիա
Մինասյանի պնդմամբ՝ սա Արարատ Միրզոյանի ձեռքով 07.11.2007թ. գրված դիմումն է։

«Ես՝ Արարատ Սամվելի Միրզոյանս, գիտակցելով Հայաստանի ԱԱԾ դերը ՀՀ և նրա քաղաքացիների շահերի պաշտպանության գործում օտարերկրյա հատուկ ծառայությունների դեմ պայքարում, տալիս եմ իմ համաձայնությունը ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակում և իմ հնարավորությունների սահմանում աջակցելու ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը։ Այս համատեքստում ինձ հայտնի դարձած տեղեկությունները, որոնք կարող են և պետական, և ազգային գաղտնիք պարունակել, պարտավորվում եմ պահել գաղտնի»։

Մինասյանը քիչ անց հրապարակեց դիմումը իր Telegram ալիքում, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել, համեմատել՝ արդյոք դա Արարատ Միրզոյանի ձեռագիրն է, թե՝ ոչ։

Ի դեպ, մինչև դիմումն ընթերցելը Մինասյանը մեկնաբանեց, թե դա ինչ է։ Նրա խոսքով՝ այդպիսի նամակներ գրում են այն գործակալները, որոնց «բռնում են ինչ-որ կեղտոտ գործի վրա և «պերեվերբովկա» անում։

Լրահոս
0