ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող ժամկետային զինծառայողների ծնողների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ավարտվեց։ Հիշեցնենք՝ ծնողները պահանջում են, որ Արցախում պարտադիր զինվորական ծառայություն անցնող իրենց զավակները Հայաստան վերադարձվեն և այստեղ շարունակեն ծառայությունը։
Վարչապետը համաձայնել էր հանդիպել ծնողներից մի քանիսի հետ, լսել նրանց բողոքն ու պահանջը։
«Նախ պետք է արձանագրենք, որ վարչապետը գնաց ընդառաջ և հանդիպեց մեզ հետ՝ կարևորելով հարցի լրջությունը և ցանկություն հայտնելով լսել մեր բարձրաձայնած խնդիրները։ Այնպես չէ, որ այդ խնդիրների մասին իրենք տեղյակ չեն, պարզապես նաև ուզում էր լսել մեր դիրքորոշումները»,- նշում է զինծառայողներից մեկի ծնող Սուրեն Ջուլհակյանը։
Ընդգծում է՝ հանդիպման արդյունքներով բավարարված չեն, որովհետև իրենց կողմից բարձրաձայնված հարցերի պատասխանները դեռ չկան։
Նրա խոսքով՝ համաձայնության են եկել ևս մեկ անգամ հանդիպելու առաջիկայում՝ ծնողների բարձրաձայնած հարցերի պատասխանները ստանալու համար։
Ակնկալում են, որ հաջորդ հանդիպումը կկայանա մեկ շաբաթ հետո։
«Ճանապարհը ո՞նց դարձավ անվտանգ». զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Օլիվիե Դասոյի եռանդուն աջակցությամբ էին «Dassault Group»-ի կազմի մեջ մտնող՝ «Dassault systemes» ընկերության ներկայացուցիչներն այցելել Հայաստան, և արդեն իսկ ուրվագծվում էր ապագա համագործակցությունը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Օլիվիե Դասոյի ընտանիքին` նշելով, որ խոր ցավ է ապրել՝ տեղեկանալով իր բարեկամ, ֆրանսիացի քաղաքական գործիչ և գործարար, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, հանրահայտ «Dassault Group» ընկերության ռազմավարության և զարգացման գծով նախագահ Օլիվիե Դասոյի անժամանակ մահվան մասին։
«Օլիվիե Դասոն ոչ միայն տեխնոլոգիաների մեծ մասնագետ էր և բիզնեսի հմուտ կազմակերպիչ, այլև արվեստագետ, որի համար լուսանկարչությունը սովորական հոբբի չէր: Օլիվիե Դասոն Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամն էր: Նրա հետ մեր բազմաթիվ հանդիպումների ժամանակ հաճախ էինք զրուցում նաև Հայաստանի հետ համագործակցության, իրականացվելիք հնարավոր նախագծերի մասին: Այդ թեմայով մենք քննարկում ունեցանք նաև նրա հայաստանյան այցի ժամանակ»,–իր ցավակցական ուղերձում գրել է նախագահը։
Սարգսյանի խոսքով` Դասոյի մահը մեծ կորուստ է ոչ միայն Ֆրանսիայի, այլև միջազգային գործարար և քաղաքական շրջանակների համար։ Նա իր անկեղծ ցավակցությունն է հղել բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին՝ իր արժանի զավակի մեծ կորստի կապակցությամբ։
Հիշեցնենք` ֆրանսիացի քաղաքական գործիչ և միլիարդատեր Օլիվիե Դասոն մահացել է Նորմանդիայում՝ Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում, մասնավոր ուղղաթիռի կործանման պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Ռուս ռեփեր Ջիգանը վագրի ձագուկ է բերել տուն։ Նրա կինը՝ Օքսանա Սամոյլովան, վագրի մասին տեսանյութեր է հրապարակել Instagram–ի Stories բաժնում։
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի նախկին կինն ամուսնացել է
Կադրերում երևում է` ինչպես են Ջիգանի երեք դուստրերը մեծ ոգևորությամբ մոտենում վագրիկին։ Վերջինս սկզբում վախենում է նրանցից և միայն Ջիգանին վստահում։ Բայց մի քիչ շփվելուց հետո թույլ է տալիս, որ երեխաները շոյեն իրեն։
Դրանից հետո ընտանիքն այգի է դուրս գալիս, որտեղ երեխաները վագրի հետ խաղում են ձների մեջ ու անգամ գրկում նրան։
«Խնդրում եմ զերծ մնալ մեկնաբանություններից առ այն, որ մենք տանջում ենք կենդանուն, եթե տեղյակ չեք նրա պատմությունից», – գրել է Սամոյլովան։
Վագրի ձագը ընդամենը երեք տարեկան է։
Սկանդալային հարցազրույց․ Մեգան Մարքլը՝ ռասիզմի և արքայական ընտանիքի հետ «պատերազմի» մասին