Առաջնագծում

Աժ-ում փակ դռների հետևում քննարկել են գերիների վերադարձի հարցը

95
(Թարմացված է 13:01 16.01.2021)
Աշխատանքային քննարկումը նախաձեռնել էին «Իմ քայլից» վերջերս դուրս եկած պատգամավորներ Գոռ Գևորգյանն ու Սոֆյա Հովսեփյանը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Ազգային ժողովում քննարկել են Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի հարցը։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը։

«Հունվարի 15-ին Ազգային ժողովում կայացել է պատգամավորներ Գոռ Գևորգյանի և Սոֆյա Հովսեփյանի կողմից կազմակերպված աշխատանքային փակ քննարկում՝ «Ադրբեջանում հայկական կողմի գերիների վերադարձի խնդիրները» թեմայով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Քննարկմանը մասնակցել են նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ:

Աշխատանքային քննարկման մասին շատ մանրամասներ չեն հայտնում։ Նշվում է, որ քննարկվել են գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները, հնչել են առաջարկներ, հստակեցվել հետագա անելիքները: Այս հարցում կարևորվել է համատեղ աշխատանքի արդյունավետությունը:

«Կոչ եմ անում վստահել մեր ջանքերին». ՀՀ արտգործնախարարը` գերիների վերադարձի մասին

Հավելենք, որ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո մինչ օրս պաշտոնական տվյալներ չկան հայկական կողմի գերիների, ինչպես նաև զոհերի, վիրավորների ու անհետ կորածների թվի մասին։

95
թեգերը:
քննարկում, գերի, ԱԺ
թեմա:
Հայ գերիներ, անհետ կորածներ (362)
Ըստ թեմայի
Պետք չէ շահարկել. Մակունցը` Մոսկվայում գերիների հարցում համաձայնության չհասնելու մասին
Ալիևը գերիների հարցը դարձնում է խաղաքարտ և փորձում շահարկել բանակցություններում
Բոլոր գործընկեր երկրները պետք է ջանքեր գործադրեն գերիների վերադարձի համար․ Միրզոյան
Նռնակ. արխիվային լուսանկար

Դավթաշենում «СРБ» տեսակի մարտական նռնակ է հայտնաբերվել

8
(Թարմացված է 13:04 27.07.2021)
Սակրավորները հայտնաբերված նռնակը հանձնել են ոստիկանության աշխատակիցներին։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Երևանի Դավթաշեն թաղամասում գտնվող սեփական տներին հարակից տարածքում նռնակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ահազանգն ԱԻՆ–ում ստացել են հուլիսի 27-ին, ժամը 10։25-ի սահմաններում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի սակրավորական խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

«Պարզվել է, որ Դավթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի մոտակայքում հայտնաբերվել է «СРБ» տեսակի մարտական նռնակ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Սակրավորները նռնակը հանձնել են ոստիկանության աշխատակիցներին, իսկ փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն։

Գտել են «Մակարով» ատրճանակ, «Ֆ-1» նռնակներ, թմրամիջոցներ. 32-ամյա տղամարդ է ձերբակալվել

8
թեգերը:
Ուկրաինա, Երևան, Դավթաշեն, նռնակ
Երևան–Սեան մայրուղի

Երևան-Սևան-Երևան մայրուղու վրա սահմանվել է շտապօգնության ծառայության հերթապահություն

23
(Թարմացված է 12:23 27.07.2021)
Ամռան ամիսներին Երևան-Սևան-Երևան մայրուղին գերծանրաբեռնված է լինում, ինչի համար էլ տեղում հերթապահություն կիրականացվի։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով`շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահություններ են սահմանվել Երևան-Սևան-Երևան մայրուղու վրա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը Facebook–ի էջում։

«Թվով 4 կետում` սեպտեմբերի 5-ը ներառյալ, ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին ժամը 08:00-ից 22:00-ը սահմանվել է հերթապահություն` Կոտայքի մարզի «Աբովյան» ԲԿ-ի, «Չարենցավան» ԲԿ-ի, «Հրազդանի ԲԿ-ի» և Գեղարքունիքի մարզի «Սևան» ԲԿ-ի շտապ բժշկական օգնության ծառայությունների միջոցով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ ամռանը Երևան-Սևան-Երևան մայրուղին գերծանրաբեռնված է լինում։ Բացի այդ, վերոհիշյալ ժամանակահատվածում առավել հաճախ են արձանագրվում ճանապարհատրանսպորտային պատահարներ:

Երևան-Սևան ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է «ZIL-130»-ին. կան տուժածներ

23
թեգերը:
Ճանապարհ, Սևան, երևանցիներ, շտապօգնություն
Ըստ թեմայի
Անոմալ շոգեր են. ի՞նչ կանչեր է ստանում Շտապօգնությունը
ԱԻՆ-ը շտապօգնության 4 ավտոմեքենա է ստացել
Ճապոնիայի կառավարությունը ՀՀ–ին 51 շտապօգնության մեքենաներ կնվիրի. Ավանեսյան