Արխիվային լուսանկար

«Կոչ եմ անում վստահել մեր ջանքերին». ՀՀ արտգործնախարարը` գերիների վերադարձի մասին

171
(Թարմացված է 17:51 14.01.2021)
ՀՀ արտգործնախարարը նշում է, որ եթե Ադրբեջանը չի կարողանում իր պարտականությունները կատարել հումանիտար խնդիրների շուրջ, ապա դժվար է պատկերացնել, որ մնացած խնդիրները կյանքի կկոչվեն։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Գերիների վերադարձի հարցն այսօր Հայաստանի համար առաջնային խնդիր է։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

«Պետք է հասկանանք, որ այս խնդիրը հեշտ լուծում չի գտնելու, մեկ օրվա հարց չէ։ Ունենք միջգերատեսչական աշխատանքային խումբ և բոլոր խողովակներով ամենօրյա աշխատանք ենք տանում։ ԱԳՆ–ն նույնպես յուրաքանչյուր առիթ բաց չի թողնում, որ հարցն ուշադրության կենտրոնում պահի»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` կա ըմբռնում, որ տարածաշրջանում պետք է խաղաղություն և զարգացում հաստատվի, սակայն դրա համար անհրաժեշտ է վստահության մթնոլորտ։ Այվազյանը նշեց` եթե Ադրբեջանը չի կարողանում իր պարտականությունները կատարել հումանիտար խնդիրների շուրջ, ապա դժվար է պատկերացնել, որ մնացած խնդիրները կյանքի կկոչվեն։

Ի պատասխան հարցի` հնարավո՞ր է` ժամկետներ սահմանվեն, թե՞ դա պետք է արվեր նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ` Այվազյանը կոչ արեց վստահել իրենց ջանքերին` հույս հայտնելով, որ հարցը դրական լուծում կստանա։

Այվազյանը հիշեցրեց, որ օրերս` հունվարի 11-ին Կրեմլում կայացած ինչպես եռակողմ, այնպես էլ երկկողմ հանդիպումների ժամանակ ասել է, որ գերիների հարցը մեզ համար կարևորագույն հարց է։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո հայտարարեց, որ, ցավոք, բանակցությունների ժամանակ այդպես էլ չի հաջողվել լուծել գերիների հարցը, որը, ՀՀ վարչապետի բնութագրմամբ, ամենազգայուն հարցն է հայկական կողմի համար։

Լիբանանահայ կինը գնացել է Շուշիից իրերը վերցնելու, նրան գերի են վերցրել. ՄԻԵԴ–ը հաստատել է

171
թեգերը:
Արա Այվազյան, Հայաստան, Ադրբեջան, գերի
Ըստ թեմայի
Բոլոր գործընկեր երկրները պետք է ջանքեր գործադրեն գերիների վերադարձի համար․ Միրզոյան
Ալիևը գերիների հարցը դարձնում է խաղաքարտ և փորձում շահարկել բանակցություններում
Պետք չէ շահարկել. Մակունցը` Մոսկվայում գերիների հարցում համաձայնության չհասնելու մասին
Շուռնուխ. ձախ կողմում հայերեն գրություն է, աջում՝ ադրբեջաներեն

«Սյունիքից ոչ մի միլիմետր չի զիջվել». Փաշինյանը հայտնեց` երբ է հրահանգ տվել հետ քաշվել

10
(Թարմացված է 19:19 20.01.2021)
Վարչապետը վստահեցնում է, որ հետ քաշվելու որոշումը կայացվել է սահմանին կանգնած տղաների և նրանց տների անվտանգությունն ապահովելու համար։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, թե Սյունիքից ոչ մի տարածք, ոչ մի միլիմետր չի զիջվել։ Փաշինյանը նման հայտարարություն արեց այսօր` ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ։

ԲՀԿ–ական պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը նշել էր, որ եռակողմ հայտարարությունից հետո՝ դեկտեմբերի 17-ին Սյունիքի հետ կապված հրահանգ է իջեցվել, որ մեր տղաները հետ քաշվեն այն նպաստավոր դիրքերից, որ զբաղեցնում են։ Նրա խոսքով` կանոնավոր բանակը Սյունիքում օգնության է հասել միայն հունվարի 5-ից հետո։ Ծառուկյանը Փաշինյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ է պաշտպանության նախարարին վարչապետի կողմից նման հրահանգ իջեցվել, և ինչո՞ւ է կանոնավոր բանակն այդ հատվածում սյունեցիներին մենակ թողել։

«Մեծ աղմուկ է բարձրացվում, որ Սյունիքից տարածքներ են զիջվել` Սյունիքից ոչ մի տարածք, ոչ մի միլիմետր չի զիջվել։ Սյունիքի այն տարածքը, որն այսօր գոյություն ունի, արձանագրված է 2010 թ. «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որին կողմ է քվեարկել նաև ԲՀԿ–ն, այդ թվում այժմ դահլիճում նստած որոշ պատգամավորներ»,–ասաց Փաշինյանն ի պատասխան Արտյոմ Ծառուկյանի։

Վարչապետը նշեց, որ այդ օրենքով արձանագրված է, որ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի վարչական գծից այն կողմ գտնվում է Ադրբեջանը։ Նրա խոսքով` հասկանալի է, որ սերունդ է մեծացել, որը երբեք չի տեսել այն Սյունիքը, որը եղել 1990 թվականից առաջ։ Փաշինյանը շեշտեց, որ 2010 թվականին «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքին կողմ քվեարկած բոլոր խմբակցություններն այսօր ընդդիմություն են։

Սյունիքում սահմանների որոշման գործընթացի համար հանձնաժողովներ են անհրաժեշտ. ՄԻՊ

«Իրենք են գծել Սյունիքի այն տեսքը, որն այսօր կա։ Բանակցային բոլոր գործընթացներով, այդ թվում այն գործընթացով, որով ՀՀ–ն պատրաստակամություն էր հայտնել ստորագրել դեռևս 2011-ին և որի ստորագրումը մերժել է Ադրբեջանը, Կուբաթլուի և Զանգելանի շրջանները պետք է հանձնվեին Ադրբեջանին։ Ի դեպ, 2011-ին էր ընթանում Կազանյան գործընթացը, ինչն ուղղակի փաստ է վերլուծության համար»,–ասաց Փաշինյանը։

Նա նշեց նաև, որ իրենց հասցեին հնչող մեղադրանքները հաճախ իրարամերժ և իրար չեզոքացնող են։ Փաշինյանի խոսքով` մի դեպքում, իրենց մեղադրում են, որ տարածքներ են տվել, մյուս դեպքում մեղադրում են, որ տարածքները չենք տվել ինչ-որ իրադարձություններից խուսափելու համար։ Վարչապետը վստահեցրեց` որոշումները կայացվել են ռազմական նոր էսկալացիան, այդ թվում՝ Սյունիքում կանխելու և Սյունիքի անվտանգությունը ապահովելու համար։

Պատասխանելով հարցին, թ ե՞րբ է պաշտպանության նախարարին վարչապետի կողմից հրահանգ իջեցվել լքել Սյունիքի նպաստավոր դիրքերը` Փաշինյանը պատասխանեց, որ դեկտեմբերին 18-ին է նման հրահանգ տվել։

«Որոշումը կայացվել է այդ տղաների և նրանց տների անվտանգությունն ապահովելու համար։ Պատերազմի ընթացքում գնացել եմ Սյունիքի մարզ, և իմ հրահանգով են ձևավորվել ինքնապաշտպանական ուժերը։ Նրանք հետ են քաշվել Սյունքի անվտանգությունն ապահովելու համար։ Դրանից հետո այնտեղ ռուս խաղաղապահներն են տեղակայվել»,–ասաց Փաշինյանը։

Նշենք, որ նոյեմբերի 9-ի եռաոկղմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ մարզերում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրեց, որ ռուս սահմանապահ ուժեր կտեղակայվեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վիճարկելի տեղերում։

Դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն, ինչ իրականացվում է Սյունիքի սահմաններին, չի կարելի համարել դեմարկացիա կամ դելիմիտացիա։ Նրա խոսքով` տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի նպատակն է անվտանգության ապահովումը։

Հունվարի 5-ին Շուռնուխ գյուղի 12 տներ հանձնվեցին ադրբեջանցիներին։ Գյուղի այդ հատվածում ադրբեջանական զինծառայողներ են տեղակայվել։

10
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Պատերազմ, Ադրբեջան, Սյունիք, Հայաստան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Պատերազմից հետո Սյունիքի Նռնաձորում գյուղացիները զրկվել են որոշ այգիներից ու վարելահողերից
«2–3 ժամից ուզում են վաճառել Սյունիքի մարզը». քաղաքացիները փակել են «Զվարթնոցի» ճանապարհը
Սյունիքը համարում եմ մեր պետականության ողնաշարը. Նիկոլ Փաշինյան
Արխիվային լուսանկար

Իշխանության վերաբերյալ որոշումներ պետք է կայացնի ժողովուրդը. Փաշինյանը՝ հրաժարականի մասին

30
(Թարմացված է 18:16 20.01.2021)
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ իշխանության հարցի քննարկումը «չենք տեղափոխելու փակ սենյակ»։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. 2021-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ծրագրերը շարունակվում են քննարկվել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ։ Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի այն հարցին, թե ինչու իշխող ուժը հրաժարական չի տալիս ու չի լսում ընդդիմության պահանջը։

«Նախորդ տարեվերջին մենք կոնկրետ առաջարկով ենք հանդես եկել, ընդ որում, այնպիսի պայմաններում, երբ ակնհայտ դարձավ, որ իշխանության հրաժարականի հրապարակային պահանջ գեներացնելու փորձը չի ստացվել։ Մենք առաջարկել ենք 2021-ի ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Ինձ համար զարմանալի կերպով խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները մերժում են այդ առաջարկը։ Ուստի իշխող ուժի համար տրամաբանական չէ, որ ինքը իր համար անի ընտրություններ։ Ես կարծում եմ, որ նրանք այդ քայլով էս գլխից արձանագրում են իրենց պարտությունը։ Սակայն ընտրությունների շուրջ քննարկումները դեռ շարունակվում են, մենք պատրաստ ենք», - ասաց վարչապետը։

Ըստ վարչապետի՝ իշխանության վերաբերյալ որոշումներ պետք է կայացնի ժողովուրդը, և ոչ թե ընդդիմադիր կուսակցությունները կամ հենց ինքը իշխանությունը։

«Վճռորոշ խոսքը պատկանում է ժողովրդին։ Մենք չենք անի այնպիսի քայլ, որ ժողովրդին կզրկի իշխանության վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորությունից և լծակներից և իշխանության հարցը կտեղափոխի փակ սենյակներում քննարկման», - ասաց Փաշինյանը։

«Մոտ 1300 քրեական գործ կա»․ Փաշինյանը պատասխանեց՝ ինչու իր ասած դավաճանները չեն պատժվել

Նշենք, որ նոյեմբերի 9–ին եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում ընդդիմադիր 17 կուսակցություն պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 22-ից ընդդիմադիրներն անժամկետ նստացույց են հայտարարել նույն պահանջով՝ վարչապետի հրաժարական: Ընդդիմությունն արդեն ներկայացրել է վարչապետի` իրենց միասնական թեկնածուին` Վազգեն Մանուկյանին։

30
թեգերը:
ԱԺ, Հրաժարական, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Պետական կառավարման համակարգը շոկի մեջ է, ռեստարտի կարիք կա. Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում
Անընդունելի է Ադրբեջանի կողմից հայտնի դրոշմանիշի հրապարակումը. Նիկոլ Փաշինյան