Արխիվային լուսանկար

Գազամատակարարումը դադարեցվել է. Հայաստանում տրանսպորտի հետ կապված խնդիրներ կառաջանա՞ն

894
ՀՀ փոխադրողների միության նախագահն ասել է՝ ինչպես կարող է գազի լիցքավորման կայաններում մատակարարման դադարեցումն ազդել տրանսպորտի ոլորտի վրա։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik.  Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ)  մատակարարման դադարեցումը Հայաստանում չպետք է հանգեցնի հանրային տրանսպորտի աշխատանքի խափանմանը, իսկ ահա տաքսիների հետ կարող են դժվարություններ առաջանալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը։

Երեկ «Գազպրոմ Արմենիան» տեղեկացրել էր, որ ՀՀ բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել հունվարի 14-ի ժամը 07:00-ից մինչև հունվարի 15-ը ժամը 07:00-ը դադարեցնել ՀՀ բնական գազի առաքումը Վրաստանի տարածքով:

«Գազպրոմ Արմենիան» որոշում է կայացրել հունվարի 13-ի ժամը 23:00-ից  մինչև 36 ժամով ընդհատել ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը

«Միկրոավտոբուսները տաքսիներից հաճախ են լիցքավորովում։ Սակայն տրանսպորտային ընկերություններն ավելի լավ են տեղեկացված, այդ պատճառով նախապես գազի պաշար են հավաքել», - նշեց Եղիազարյանը։

Փոխադրողների միության նախագահը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ «Գազպրոմ Արմենիան» հուլիսի 19-ից բարձրացրել է գազի սակագինը բիզնեսի, այդ թվում՝ լիցքավորման կայանների համար։ Նրա խոսքով՝ ԱԳԼՃԿ-ները համաձայն չեն այդ որոշման հետ, այդ պատճառով՝ պարբերաբար գնի մասին բանակցություններ են վարում «Գազպրոմ Արմենիայի» հետ։ Բացի այդ, տրանսպորտային ընկերությունները պատրաստ չեն գազի դիմաց ավելի շատ վճարել առանց ուղեվարձը բարձրացնելու։ Հետևաբար, շուտով այդ ոլորտում կարող է կոլապս լինել, ու այն չի սահմանափակվի մեկ օրով։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող տրանսպորտային միջոցներն աշխատում եմ դիզելային վառելիքով, ու դրանց աշխատանքը չի խափանվի։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված`  հանրապետության տարածքում հունվարի 14–ին ժամը 07։00–ից մինչև հունվարի 15–ը՝ ժամը 07։00–ը, հնարավոր են բաժանորդներին մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ։

Վրաստանն ադրբեջանական գազի համար հատուկ զեղչ է ստացել

894
թեգերը:
Տրանսպորտ, Հայաստան, գազ
Ըստ թեմայի
Իրան-Հայաստան գազամուղը կշահագործվի լիարժեք կարողությամբ. ՀՀ պատվիրակությունն Իրանում էր
«Գազպրոմը» Հայաստանի հետ քննարկել է 2021–ին գազի մատակարարման պայմանները
Հայաստանում բենզինն ու հեղուկ գազը թանկացել են․ ո՞րն է պատճառը
Գևորգ Գորգիսյան

ԼՀԿ–ի երրորդ նախագիծը մերժվեց. այն անհետ կորածների ընտանիքների փոխհատուցմանն էր վերաբերում

39
(Թարմացված է 13:32 18.01.2021)
Անհետ կորածների և գերիների ընտանիքներին աջակցելու համար, ըստ ԼՀԿ–ական պատգամավորների, կառավարությունը «դզել-փչելու» մեթոդով է որոշումներ կայացրել։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ազգային ժողովի պատգամավորներն այսօր ընթացող նիստի ժամանակ մերժեցին ԱԺ օրակարգում ներառել «Լուսավոր Հայաստանի»` արդեն իսկ երրորդ նախագիծը։ Խոսքը, մասնավորապես, ««Զինվորական ծառայության և զինծառողի կարգավիճակի մասին» և «Պետական նպաստների» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի մասին է։

Մինչ այդ, պատգամավորների քվեարկության արդյունքում ԱԺ օրակարգ չմտան նաև ԼՀԿ–ի 2 նախագծերը` «ՀՀ-ում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիրը սահմանելու մասին» և «Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև ՀՀ վարչապետի, Ադրբեջանի ու ՌԴ նախագահների՝ նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ»։

ԼՀԿ–ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտնեց, որ նախագծերի փաթեթով առաջարկում են պատերազմի հետևանքով և խաղաղ պայմաններում գերի ընկած, անհետ կորած պարտադիր և պայմանագրային զինծառողների՝ զորահավաքով զորակոչված և կամավորագրված անձանց ընտանիքի անդամներին դրամական օգնություն տալ։ Իսկ գերության մեջ հայտնված քաղաքացիական բնակիչների ընտանիքների անդամներին, ըստ նախագծի, առաջարկվում է պետական նպաստ սահմանել։

Գորգիսյանը վստահեցնում է` գործող իրավակարգերով ինչ-որ չափով վերոհիշյալ հարցերը ոչ հիմնավոր են լուծվում։

ԱԺ նիստը թեժ է անցնում` հնչում են փոխադարձ մեղադրանքներ. ԼՀԿ–ի հերթական նախագիծը մերժվեց

«Օրենքի գործող դրույթներով զինծառայողի դրույքաչափը պահպանվում և տրվում է ընտանիքին, եթե ապացուցվում է, որ նա կամովին չի լքել կամ էլ որևէ հանցանքով գերի չի հայտնվել։ Սա խախտում է անմեղության կանխավարկածը, և եթե այս ընթացակարգով գնանք, ապա որոշ ժամանակ պետք է ծառայողական քննություն իրականացվի։ Այսինքն` զինծառայողի ընտանիքի անդամները կարող են աշխատավարձը ստանալ առնվազն 3-4 ամիս հետո»,–ասաց Գորգիսյանը։

Նա նշեց, որ կառավարությունը փոխհատուցման ծրագիր է կյանքի կոչել, որից կարող են օգտվել միայն նրանք, ովքեր պատերազմի ժամանակ են գերության մեջ հայտնվել կամ անհետ կորել։ Իսկ նոյեմբերի 9-ից հետո գերի ընկածների և անհետ կորածների ընտանիքներին փոխհատուցում չի տրվում։

Գորգիսյանը հայտնեց նաև, որ քաղաքացիական անձանց գերի ընկնելու պարագայում նույնպես որևէ փոխհատուցում նախատեսված չէ։

«Կարող ենք ասել, որ ինչ-որ կերպ կան կարգավորումներ այս ոլորտում, բայց դրանք արվել են «դզել-փչելու» մեթոդով։ Մենք առաջարկում ենք հիմնարար փաթեթ, որով բոլոր քաղաքացիները, որոնք հայտնվել են գերության մեջ կամ համարվում են անհետ կորած, նրանց ընտանիքներին տալ 200 000 դրամ պետական աջակցություն։ Բացի այդ, քաղաքացիական անձանց ընտանիքների համար նպաստ սահմանել»,–ասաց պատգամավորը։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իմքայլական պատգամավոր Արեն Մկրտչյանը հայտնեց, որ հանձնաժողովն իր բացասական եզրակացությունն է տվել նախագծի փաթեթին, քանի որ կառավարության կողմից արդեն իսկ սահմանված են սոցիալական ապահովության երաշխիքներ։ Մկրտչյանը վստահեցրեց` կապ են պահպանել ՊՆ–ի հետ և համոզվել, որ աջակցության մեխանիզմը պատշաճ կերպով աշխատում է։

«Հանձնաժողովը գտել է`արդեն իսկ ապահովված են սոցապահովության երաշխիքներ, և դրանք պատշաճ կերպով իրականացվում են. այդ հիմքով էլ հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել»,–ասաց նա։

ԱԺ պատգամավորների 74 դեմ, 39 կողմ ձայների հարաբերակցությամբ որոշումը չընդունվեց։

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. նա դուրս էր եկել «Իմ քայլից»

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին կառավարության նիստի ժամանակ որոշում էր կայացվել մինչև նրանց կարգավիճակի հստակեցումը, 6 ամիս ժամկետով յուրաքանչյուր ամիս 300 000 դրամ աջակցություն տրամադրել անհետ կորածների ընտանիքներին։

39
թեգերը:
ԱԺ, Գևորգ Գորգիսյան, Արցախյան պատերազմ, անհետ կորած
Ըստ թեմայի
«Հրաժարականից առաջ որոշել է ինձ պատժել». Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանել է «Իմ քայլի» նախագիծը
Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը՝ ազգային փոքրամասնությունների օր․ օրենքի նախագիծն ընդունվեց
ԱԺ–ն օրակարգում չընդգրկեց եռակողմ հայտարարության իրավաչափությունը քննարկելու նախագիծը
Երևան, արխիվային լուսանկար

90 նոր դեպք, 6 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

105
(Թարմացված է 11:35 18.01.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 90–ով և դարձել 164676։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 7885 (-20) մարդ, կատարվել է 624153 թեստավորում (+842), առողջացել են վարակվածներից 153064-ը (+292)։ Գրանցվել է մահվան 2998 դեպք (+6)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում չի ավելացել ու մնացել է 729։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

ՀՀ-ն բանակցություններ է վարում. կորոնավիրուսի պատվաստանյութերից որն առաջինը տեղ կհասնի

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

105
թեգերը:
թեստ, Մահ, հիվանդություն, համավարակ, Հայաստան, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Ճապոնիայում կորոնավիրուսի նոր տեսակ են գտել
Հայաստանի ռուսական բազայում կորոնավիրուսի դեմ պատվաստում է սկսվել
Արցախում ռուս խաղաղապահներին պատվաստում են կորոնավիրուսի դեմ
ՀՀ քննչական կոմիտե

Արզնի–Շամիրամ ջրատարում հայտնաբերված տարեց կնոջ դիակի վրա վնասվածքներ չեն եղել. ՔԿ

0
(Թարմացված է 17:00 18.01.2021)
Դիակի՝ մասամբ սառցապատ լինելու պատճառով հնարավոր չի եղել արտաքին զննություն կատարել, սակայն տեսանելի հատվածներում վնասվածքներ չեն հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Մեկ ամսից ավելի անհետ կորած համարվող 86-ամյա կնոջ դին, որը երեկ հայտնաբերվել է Արագածոտնի մարզի ջրատարներից մեկում, մասամբ սառցապատ է եղել, ուստի հնարավոր չի եղել իրականացնել արտաքին զննություն, սակայն պարանոցի առաջային և աջակողմյան տեսանելի հատվածներում վնասվածքներ չեն հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը` նշելով, որ դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 13-ին Նոր Երզնկա գյուղի բնակիչներից մեկը հայտնել էր, որ մայրը տնից դուրս է եկել անհայտ ուղղությամբ և այլևս չի վերադարձել:

«Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում տարեց կինը չի հայտնաբերվել, ուստի՝ վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և 2020թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախաքննության ընթացքում իրականացվել են օպերատիվ-որոնողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հարցաքննվել են վկաներ և այլն։

Հունվարի 17-ին մի քաղաքացի հայտնել է, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի ամառանոցների հատվածով անցնող Արզնի-Շամիրամ ջրատարում տարեց կնոջ դի կա:

«Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և դեպքի վայրի զննությամբ, Արզնի-Շամիրամ ջրատարի մեջ՝ ձախ կողային հատվածով դեպի սառույցի մեջ, հայտնաբերել Նոր Երզնկա գյուղի անհետ կորած 86-ամյա կնոջ դին»,- տեղեկացնում է ՔԿ–ն։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, վերցվել են փորձանմուշներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, տարեց կնոջ մահվան պատճառը (պատճառները) պարզելու ուղղությամբ:

Վթար Երևանում. «Infinity»–ի վարորդն ու ուղևորը 15 տարեկան են

0
թեգերը:
Կին, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Տաքսու ուղևորը դանակով սպառնացել է վարորդին և 48 հազար դրամ հափշտակել
Նոր Հաճնում 6–հոգանոց ընտանիք է թունավորվել շմոլ գազից
Ավտովթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին. մեկ մարդ տեղում մահացել է