ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց փոփոխություններ կատարել բժշկասոցիալական փորձաքննության կարգում։
Աշխատանքի և սոցիալակայն հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ վիրավորում ստացած զինվորներին ու քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամարդելուն է վերաբերում նախագիծը։
«Գործող կարգով, մասնավորապես, աջակցող միջոցներ՝ սայլակ, քայլակ ստանալու համար քաղաքացին պետք է հաշմանդամության խումբ ունենար։ Սակայն հարցն այն է, որ գործող կարգավորումներով հաշմանդամության խումբ ստանալը որոշակի բժշկական գործընթացից հետո է տեղի ունենում` բուժումն ավարտելուց հետո` 3 ամիս ժամկետում։ Բայց որոշ դեպքերում հենց բուժման ընթացում քայլակների և սայլակների կարիք է լինում»,–ասաց նախարարը։
Առաքելյանը նշեց` առաջարկվող ընթացակարգը հնարավորություն է տալիս կարիքների գնահատման միջոցով արագ գործընթացով տրամադրել այդ սարքերը։ Այսինքն` վիրավոր զինվորները կամ քաղաքացիները կարող են առանց բժշկասոցիալական փորձաքննության կենտրոններ այցելելու այդ սարքերը ստանալ։ Համաձայն վերջիններիս դիմումների` 5 օրվա ընթացքում տեղի է ունենում կարիքի գնահատում և իրականացվում է աջակցող սարքերի տրամադրում։ Ի դեպ, աջակցող սարքերը կարող են տրամադրվել ինչպես բուժհաստատությունում, այնպես էլ բնակության վայրում գտնվողին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, թե փոփոխությամբ ամրագրվում է, որ այսուհետ ոչ թե կարիք ունեցող քաղաքացին է գնում-գալիս կառավարություն կամ նախարարություն, այլ նախարարությունն ինքն է գնում կարիքները գնահատում, սարքեր տրամադրում։
«Աչքերից երբեմն արցունքներ են հոսում»․ Շուշիում վիրավորված Սերգեյն օգնության կարիք ունի
Հիշեցնենք, որ դեռ 2020-ի դեկտեմբերի 3-ի նիստի ժամանակ կառավարությունը որոշել է աջակցություն տրամադրել հաշմանդամություն ունեցող անձանց՝ ըստ հաշմանդամության խմբեր. առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3 մլն դրամի չափով, երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2 մլն դրամի չափով, երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1 մլն դրամի չափով, հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3 մլն դրամի չափով։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ու բարձրաստիճան այլ պաշտոնյանների ուղեկցությամբ քիչ առաջ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։
Նշենք, որ հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշելու է իր կազմավորման 29-ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:
Հայոց բանակի ստեղծման օրն այս տարի կնշվի առանց ավանդական մեծ հանդիսությունների։ ՀՀ պաշտպանության նախարարությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ հունվարի 28-ին նախատեսված չեն մեծ տոնակատարություններ, համերգներ։ Սակայն փոքրիկ միջոցառումներ կլինեն երկրի բոլոր զորամասերում։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
«Սարեր են խոստացել, բայց չեն արել». ինչո՞ւ որոշ հեռուստաընկերություններ զրկվեցին եթերից
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է` 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 28-30-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում ևս հունվարի 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը սպասվում են տեղումներ:
Մայրաքաղաքում հունվարի 28–ի գիշերը կլինի 5-7 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +1....+3 աստիճան։
Պատերազմում վիրավորում ստացած քաղաքացիները կես միլիոն դրամ աջակցություն կստանան