ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik, Արամ Գարեգինյան. Տավուշի մարզի Բերդ սահմանամերձ քաղաքում գործող ձեռնարկությունը մտադիր է ընդլայնել անտառային հատապտուղներից պատրաստվող մուրաբաների իր արտադրությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Բերդ քաղաքի կանանց կենտրոնի հիմնադիր Անահիտ Բադալյանն ասում է, որ հատապտուղներին նվազագույն քանակի շաքարավազ են ավելացնում և օգտագործում են բացառապես վայրի պտուղներ։
«Մենք այնքան շաքարավազ ենք ավելացնում, որ մուրաբան չթթվի ստերիլիզացումից հետո։ Արտասահմանում այսօր դա շատ պահանջված է, պարզապես մեր արտադրության մասին դեռ քչերը գիտեն, – պատմում է Բադալյանը` հավելելով, որ սկզբում փորձել են հապալասն իրենք աճեցնել։ Այն իհարկե ավելի խոշոր է, սակայն համն ու հոտն այն չեն, ինչ անտառայինինը, անտառայինը, եթե սեղանին լցնես, հոտը տարածվում է ամբողջ սենյակով։
ՄԱԿ–ի զարգացման ծրագրով (UNDP) կանանց կենտրոնը սարքավորումներ է ստացել մուրաբայի պաստերիզացման և տարաների ստերիլիզացման համար։ Սակայն տարաներում մուրաբաները լցնելն ու փակելը ձեռքով է իրականացվում, հատապտուղները հավաքելը` ևս։ Հավաքողներին փոցխ են բաժանել, որով բույսն այնպես են փոցխում, որպեսզի ճյուղերը չվնասվեն, փոխարենը հին տերևները մաքրվում են։ Դա օգնում է հատապտուղներին ավելի լավ աճել։
2019 թվականին նման «սանրումից» հետո 2020 թվականի աշնանը բերքը տնայնագործական կոլեկտիվի համար ահագին էր` մեկուկես տոննա։
«Մեզ այնքան էին բերում, որ նույնիսկ գումարը չէր բավականացնում` ամբողջ բերքը գնելու համար», – պատմում է Անահիտը։
Berd Berries. այսպես է կոչվում ապրանքանիշը, որը ստեղծվել է մի քանի տարի առաջ։ Այն իր արտադրանքը Երևանի մի քանի խանութների է մատակարարում։ Միլիոններ դեռ չեն վաստակում, սակայն արդեն առանց կողմնակի օգնության վճարում են աշխատակիցների ծառայությունների և բերքահավաքի դիմաց։
Նոր ծրագիր Տավուշում, կամ ինչ են ասել Իտալիայում, երբ տավուշցի պատանին հորովել է երգել
Բերքահավաքի ու հատապտուղների մշակման գործընթացում Բերդից ու մերձակա գյուղերից 40 ընտանիք է ներգրավված։ Ոչ միայն հապալաս են հավաքում, այլև ազնվամորի և մոշ ու կրկին` միայն վայրի։ Անցած տարի հապալասով թեյ են սկսել արտադրել, իսկ այս տարի ուզում են փորձել նաև կծոխուրով թեյեր արտադրել։
Խաշը, սպասն ու ավելուկապուրը մեր մանկության ապուրներն են։ Նշանավոր ռեստորանների շեֆ-խոհարարները դժվար թե կարողանան դրանք ավելի լավ պատրաստել, քան մեր մայրիկներն ու տատիկները։ Ուստի նրանց թողնենք ամբողջ ընտանիքի համար դրանք պատրաստելու բացառիկ իրավունքը և այլընտրանքային տարբերակներ փնտրենք։
Պուշկինի 40
Պարտադիր փորձեք սոյայի սոուսով սնկապուրը։ Ձեզ կմատուցեն տավարի մսի կտորներով, մարինացված վարունգով և շամպինյոններով ափսե։ Հենց ձեր աչքի առաջ մատուցողը բաղադրիչների վրա կլցնի բուրավետ, տաք արգանակը։ Մեղրահամեմունքային բույրն անտարբեր չի թողնի և կկշտացնի առնվազն չորս ժամով։
Հյուսիսային պողոտա 10/5
Այստեղ մատուցում են հիանալի հավով նյոկկի։ Բաղադրությունը պարզ է․բանջարեղեն, հավի կրծքամիս, իտալական խմորագնդիկներ և սերուցքային սոուս։ Այս ուտեստը տիպիկ ամերիկյան է, բայց մի պտղունց իտալական ավանդույթներով համեմված։ Ոչ մեծ գումարով կարելի է կուշտ և համեղ ուտել, իսկ գլխավորը՝ տաքանալ։
Ի դեպ, ինստա-էսթետների համար․Sorriso Gelato-ում ինտերիերը և ուտեստների մատուցումը «արժանի» են մի քանի storie-ի։
Ղազար Փարպեցի 4
Եթե սիրում եք ծովամթերք, համարձակորեն գնացեք այս սրճարանը ծովախեցգետնով լոլիկի կրեմ-ապուր փորձելու։ Ուտեստի համը նման է գասպաչոյին, միայն թե բավականին աղի է։ Ուշադրություն դարձրեք, որ տվյալ կերակրատեսակը մենյուում չկա։Բայց եթե նախապես զանգահարեք ու պատվիրեք այս ապուրը, խոհարարներն ուրախությամբ կպատրաստեն այն։
View this post on Instagram
Թումանյան 21
Կողբացի 30
Ավանդական խոհանոցը գնահատողների համար հիանալի տեղ է։ Այստեղ շատ համեղ նռանե են մատուցում․տավարի փափկամիս, բրինձ, ոլոռ, բազուկի տերևներ և նռան հյութ՝ ահա ավանդական հայկական ապուրի բաղադրիչները։ Քաղցրաթթվաշ համը դուր կգա ոչ բոլորին և ոչ անմիջապես, այն բավականին առանձնահատուկ է։
Վերջին օրիգինալ տարբերակը մանթապուրն է։ Արևելյան Հայաստանում այս ուտեստը քչերն են փորձել՝ այն հատուկ է արևմտահայկական խոհանոցին։ Խիտ արգանակի խառնուրդը տավարի մսով մանթեի(կամ մանթիի), հունական յոգուրտի և սումախի հետ բավականին թթվաշ համ ունի։ Այսպիսի ապուրից հետո ցանկություն ես ունենում փաթաթվել տաք ծածկոցով և լսել Փոլ Բաղդալյանի երգերը։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Այսօր հանրապետության ամբողջ տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։
Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերն ամենուրեք սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի, իսկ 19-ին՝ ամենուրեք ձյան տեսքով: Հունվարի 21-ի ցերեկը սպասվում է արդեն առանց տեղումների եղանակ։
Քամին հարավային է՝ 5-8 մ /վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
Առաջիկա օրերին սպասվում է նաև ցուրտ եղանակ։ Ըստ օդերևութաբանների՝ հունվարի 19-21-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով։
Երևանում առանց տեղումների եղանակ է սպասվում հունվարի 20-ի ցերեկը, 21-ին: Իսկ հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ին՝ ձյան տեսքով։
Ծրագրեր են սկսվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչների համար
Մայրաքաղաքում հունվարի 17-ի ցերեկը սպասվում է +7...+9, երեկոյան՝ +3... +5 աստիճան ջերմություն։