Արմեն Սարգսյան

«Մենք հաջողացրել էինք խաբել միայն ինքներս մեզ». ՀՀ նախագահը` պատերազմը տանուլ տալու մասին

303
(Թարմացված է 11:39 11.01.2021)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արձանագրել է, որ մենք տանուլ տվեցինք տեղեկատվական պատերազմում՝ թե արտաքին, թե ներքին դաշտում:

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Մենք տանուլ տվեցինք այն պահին, երբ Արցախը վերադարձնելու առաքելությունը համարեցինք ավարտված: Նման հայտարարություն է արել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Դեպի «Չորրորդ Հանրապետություն»» վերտառությամբ իր հոդվածում, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Մենք բավարար ուշադրություն չդարձրեցինք Արցախի զարգացման և ամրապնդման իրական գրավականներին՝ բնակչության աճին (Արցախի բնակչությունն ինչքան որ կար, այդքան էլ մնաց), և ռազմական արվեստի կատարելագործմանը, սպառազինության նորացմանը, հագեցվածությանը և այլն: Մենք թուլացանք և շարունակեցինք ապրել, կարծես այլևս որևէ մեծ մարտահրավեր կամ սպառնալիք չկար»,–գրել է նախագահը:

Նա նշում է, որ արցախյան պատերազմում հաղթանակը դարձավ մեր ինքնության անկապտելի բաղադրիչը, և ակնհայտ է, որ այսօրվա ամենաահավոր հետևանքը հենց ինքնաընկալնման ճգնաժամն է: Հայն արթնանում էր, ապրում, աշխատում և պառկում քնելու այն գիտակցությամբ, որ ինքը մաս է կազմում հաղթանակած ազգի, իսկ այժմ, պատասխան գտնելու փնտրտուքների մեջ ընկած, նա հարցնում է՝ հիմա ո՞վ եմ ես:

«Մենք տանուլ տվեցինք տեղեկատվական պատերազմում՝ թե արտաքին, թե ներքին դաշտում: Տարիներ շարունակ մենք ցանկալին մատուցում էինք իրականի տեղ: Սուտը՝ իրականության իմիտացիան, սողոսկել էր ամենուրեք՝ դառնալով ազգային անվտանգության սպառնալիք: Երևակայական այդ աշխարհում մենք իբր թե ունեինք կազմակերպված պետություն, առաջանցիկ տնտեսություն և գիտություն, ուժեղ բանակ, ժողովրդավարական հասարակություն, ազատ մամուլ, սակայն իրականում պատկերը բոլորովին այլ էր»,–գրել է նախագահը:

Նա շեշտել է, որ դրանով մենք հաջողացրել էինք խաբել միայն ինքներս մեզ և դրանով իսկ արդեն ստորագրել պարտության թղթի տակ:

ՀՀ նախագահի խոսքով` այս ամենը թոթափելու համար մեզ հսկայական ջանք է պետք, դառն իրականության աչքերին նայելու կամք և քաջություն:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

303
թեգերը:
Հայաստան, Արցախ, Պատերազմ, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
Առաջնորդներ են պետք, ոչ թե փրկիչ. Արմեն Սարգսյանը հանդիպել է մի խումբ կամավորների հետ
Նահանջ առանց երգի, կամ արժե՞ այսքանից հետո ընտրել փակուղուց դուրս գալու ռուսական տարբերակը
Արմեն Սարգսյանը կոչով դիմել է իրավասու մարմիններին
Գագրինան ու Իսխակովը

Գագարինայի նախկին ամուսինը հիշել է իր հայկական արմատներն ու հրապարակել Արարատի լուսանկարը

67
(Թարմացված է 00:26 28.01.2021)
Դմիտրի Իսխակովը պատմել է իր երազանքի, Հայաստան կատարած առաջին այցի ու թբիլիսահայ մոր մասին։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Երգչուհի Պոլինա Գագարինայի նախկին ամուսինը` հայտնի դիզայներ, լուսանկարիչ Դմիտրի Իսխակովը հիշել է իր հայկական արմատներն ու Instagram–ում հրապարակել Արարատ լեռան լուսանկարը։

«Մորս ազգանունը Սիմոնյան է, ծնվել ու մեծացել է Թբիլիսիում։ Իմ երակներով հայի արյուն է հոսում։ Երբ առաջին անգամ եղա այնտեղ, այնպիսի զգացողություն էր, որ ամեն բան շատ հարազատ է, ջերմ, սրտանց», – գրել է նա։

Իսխակովը խոստովանել է, որ առանձնահատուկ քնքշանքով է հիշում հայաստանյան ուղևորությունը։ Նա գրել է, որ վաղուց երազում է հայտնի հայերի լուսանկարների շարք անել, բայց նրանից շատերն արդեն ողջ չեն։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Дмитрий Исхаков (@isxakov)

Օգտատերերից ոմանք ենթադրել են, որ նա հիմա Հայաստանում է, մյուսներն էլ պարզապես գովել են գեղեցիկ լուսանկարի համար։

Հիշեցնենք, որ լուսանկարիչն ու փոփ–երգչուհին ամուսնացել էին 2014 թվականին։ Գագարինան Պյոտր Կիսլովի հետ ամուսնությունից արդեն մեկ երեխա ուներ, 2017 թվականին ծնվեց Պոլինայի ու Դմիտրիի դուստրը։ Անցած տարվա գարնանը ԶԼՄ–ները սկսեցին գրել, որ ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը ամուսնալուծության շեմին է, սակայն նրանք չէին մեկնաբանում այդ լուրը։ Ավելի ուշ Դմիտրի Իսխակովը հաստատեց, որ իրենք առանձին են ապրում։

Պոլինա Գագարինայի նախկին ամուսինը հրապարակել է նոր ընկերուհու մերկ լուսանկարը

67
թեգերը:
Պոլինա Գագարինա, Արարատ լեռ, Հայաստան
Ըստ թեմայի
Օլգա Բուզովան ցույց է տվել Դավիթ Մանուկյանի հետ հարաբերությունների «կեղտոտ» կողմը
Դիզայներ Արտաշես Օհանյանը 4 զգեստ է ստեղծել Օլգա Բուզովայի համար
Երգչուհի Լոլիտան 6–րդ անգամ է ամուսնացել
Ինքնաթիռ

«Աերոֆլոտը» մեկ ամսով չեղարկել է Մոսկվա–Երևան չվերթերը

286
(Թարմացված է 21:22 27.01.2021)
Ավիաընկերությունը որոշել է չեղարկել միջազգային չվերթերը. պատճառը կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված սահմանափակումներն են։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. «Աերոֆլոտ» ավիաընկերությունը չեղարկել է միջազգային կանոնավոր չվերթերը, որոնք նախատեսված էին մարտին և ապրիլին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ընկերությանը:

Ըստ հաղորդագրության` մարտի 28-ից ապրիլի 30-ը չեղյալ են հայտարարվել Մոսկվայից մի շարք քաղաքներ, այդ թվում ՝ Մոսկվա– Երևան չվերթերը։

Նշվում է, որ որոշումը կայացվել է կորոնավիրուսի պատճառով կիրառվող սահմանափակումների երկարաձգման կապակցությամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵԱՏՄ երկրների քաղաքացիները, որոնք որոշել են մեկնել Ռուսաստան, փետրվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ կարող են Հայաստանից և Բելառուսից ՌԴ հասնել օդային ճանապարհով`«Ճամփորդում եմ առանց COVID-19–ի» բջջային հավելվածի միջոցով կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը ներկայացնելու դեպքում: Համապատասխան փոփոխությունը մտցվել է ՌԴ կառավարության` 2020 թվականի մարտի 16-ի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը դադարեցվել էր անցյալ տարվա մարտին կորոնավիրուսի համավարակի պատճառով։

286
թեգերը:
չվերթ, Մոսկվա, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ - Երևան - Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթերը
Վրաստանը փետրվարի 1-ից կվերականգնի կանոնավոր ավիահաղորդակցությունը
Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանը բացում է օդային սահմանը, բայց կա մեկ պայման
Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения

«Մասնակցելու ենք և կրելու ենք». Քոչարյանը կմասնակցի արտահերթ ընտրություններին

146
(Թարմացված է 01:27 28.01.2021)
Ինչ վերաբերում է Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերին, երկրորդ նախագահը շեշտեց, որ կիսում է նրանց դիրքորոշումը ՀՀ ժամանակավոր կառավարություն ստեղծելու մասին:

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի առաջիկա արտահերթ ընտրություններին՝ իր քաղաքական թիմով:
Այս մասին նա հայտարարեց այսօր հայաստանյան մի քանի կայքերին տված հարցազրույցում:

«Մասնակցելու ենք և կրելու ենք»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ դրա համար ունի քաղաքական թիմ, հետևորդներ ու անհրաժեշտ գործիքակազմ:

Իսկ թե ինչու մինչև հիմա ակտիվություն չի դրսևորել ՀՀ գործող իշխանոթյան դեմ այքարում, Քոչարյանը մեկնաբանեց նրանով, որ չի ցանկացել իշխանությունների հնարավորություն տալ իր վերադարձով վախեցնել թիմակիցներին:

«Ես ինձ հեռու պահեցի այդ գործընթացներից, որ իմ գործոնը չօգտագործվի այդ 20-30 պատգամավորներին վախեցնելու համար»,- ասաց Քոչարյանը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերին, երկրորդ նախագահը շեշտեց, որ կիսում է նրանց դիրքորոշումը ՀՀ ժամանակավոր կառավարություն ստեղծելու ու արտահերթ ընտրություններ կազմակերպելու առումով, հատկապես, որ ժամանակավոր կառավարության ղեկավարը չի մասնակցելու ընտրություններին՝ հնարավոր չարաշահումներ թույլ չտալու համար:

Ի՞նչ մտավախություններ ունի Ռոբերտ Քոչարյանը ճանապարհների ապաշրջափակման հեռանկարից

Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք ժամանակավոր` ազգային համաձայնության կառավարության վարչապետի միասնական թեկնածու են առաջարկում Վազգեն Մանուկյանին։

Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում. Քոչարյան

Իշխանությունը, սակայն, այդ տարբերակին համաձայն չէ։ Նրանք առաջարկում են միանգամից գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

146
թեգերը:
ընդդիմություն, Հայաստան, Ազգային ժողովի ընտրություններ, Ընտրություններ, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Եթե ՀՀ վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է. Ռոբերտ Քոչարյան
Ինչու էր թշնամին խնայում Արցախի նախագահի նստավայրը. Քոչարյանն իր վարկածը ներկայացրեց
Ռուսաստանի գործընկեր ու դաշնակից երկրից Հայաստանը վերածվել է ՌԴ–ի պրոտեկտորատի. Քոչարյան