Ընդդիմության բողոքի ակցիան

Փաշինյանին հաջողվել է հասնել «Զվարթնոց» օդանավակայան ու ուղևորվել Մոսկվա

1860
(Թարմացված է 18:17 11.01.2021)
Ընդդիմությունը համարում է, որ Փաշինյանը ոչ լեգիտիմ ղեկավար է և նրա ստորագրած փաստաթղթերը որևէ իրավական արժեք չեն կարող ունենալ։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հասնել «Զվարթնոց» օդանավակայան ու ուղևորվել դեպի Մոսկվա։ Այս մասին հայտարարեց ընդդիմության բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը` հայտարարելով, որ եթե Մոսկվայում Փաշինյանն ինչ–որ հակահայկական փաստաթուղթ ստորագրի, Հայաստանի օդը նրա վերադարձի համար փակ է լինելու։

Оппозиция перекрыла дорогу в аэропорт (11 января 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Ընդդիմության բողոքի ակցիան «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին

«Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ ղեկավար չէ, նա չի ներկայացնում Հայաստանը և վաղը նրա ստորագրած փաստաթղթերը որևէ իրավական արժեք չեն ներկայացնելու»,–հայտարարեց ընդդիմության ներկայացուցիչը։

Оппозиция перекрыла дорогу в аэропорт (11 января 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Ընդդիմության բողոքի ակցիան «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին

Դրանից հետո ընդդիմադիրները հայտարարեցին, որ այսքանով ավարտում են այսօրվա ակցիան ու բացում են ճանապարհները։

Оппозиция перекрыла дорогу в аэропорт (11 января 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Ընդդիմության բողոքի ակցիան «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին

Հիշեցնենք` ինչպես նախօրոք հայտարարվել էր, ընդդիմությունն առավոտյան ժամը 8-ից փակել էր «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկարողանա մեկնել Մոսկվա։ 

Պուտինը Շոյգուի, Լավրովի և Նարիշկինի հետ քննարկել է վաղվա ՌԴ-ՀՀ-Ադրբեջան հանդիպումը

Նշենք, որ այսօր`հունվարի 11-ին, Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև, ինչպես նաև առանձին Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև հանդիպումներ։

Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացրել է, որ հանդիպումը լինելու է տնտեսական հարցերի, անհետ կորածների ու գերիների խնդիրների շուրջ։

1860
թեգերը:
Բողոքի ակցիա, «Զվարթնոց» օդանավակայան, ընդդիմություն, Մոսկվա, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
«Նիկոլը persona non grata է Հայաստանում»․ Սաղաթելյանը՝ ընդդիմության ձեռքբերումների մասին
Ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որ Փաշինյանը չմեկնի Մոսկվա. քաղաքագետ
Ընդդիմության առաջնորդները հանդիպում են ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ
Միջոցառում «Այբ» կրթական հիմնադրամում

«Դատախազությունը շտապում է». «Այբ» կրթական հիմնադրամն անդրադարձել է հարուցված քրգործին

60
(Թարմացված է 21:13 15.01.2021)
«Այբ» կրթական հիմնադրամում կարծում են, որ հարուցված քրգործը 2.5 տարվա ամենատարբեր ջանքերի ու փորձերի հերթական դրսևորումն է իրենց դեմ։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Դատախազությունն այսօր շտապեց` հայտարարելով 2014-2018թթ. «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակներում 8.3 մլն դրամի չափով թույլ տրված «հնարավոր չարաշահումների» մասին։ Facebook սոցցանցի իր էջում անդրադառնալով դատախազության հայտարարությանը, նման կարծիք է հայտնել «Այբ» կրթական հիմնադրամի Հանրային կապերի և մեդիայի հարաբերությունների համակարգող Նվարդ Առաքելյանը։

Դատախազությունը հայտնել էր, որ քրեական գործ է հարուցվել «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։ Խոսքը պետբյուջեից նվիրատվությամբ հատկացված միջոցներից 8.3 մլն դրամ ենթադրաբար վատնման եղանակով հափշտակելու մասին է։

«Ծրագրի ընդանուր արժեքը շուրջ 2.5 մլրդ դրամ է։ Սա երկուսուկես տարվա ամենատարբեր ջանքերի ու փորձերի հերթական դրսևորումն է «Այբ» կրթական հիմնադրամի դեմ, և ինչպես նախկինում չի հաջողվել ներկայացնել որևէ չարաշահման հիմնավորում կամ փաստ, այնպես էլ հիմա, վստահ ենք, որ ցանկություններից ստեղծված այս գործը չի կարող երկար կյանք ունենալ»,–նշված է Առաքելյանի գրառման մեջ։

Նա հայտնել է նաև, որ հիմնադրամը պատրաստ է ամբողջությամբ ներկայացնել վերոհիշյալ պնդման հիմքերը և պայքարել անօրինական գործողությունների դեմ։

Առաքելյանի խոսքով` շատ բարձր են գնահատում, որ երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների ու ակնհայտ ապօրինությունների համատեքստում դատախազությունն ուշադրության է արժանացրել 15 հազար դոլարի «հնարավոր չարաշահումը»։

Ավելին, նա նշում է, որ կրթության նախարարության կողմից ծրագիրը կասեցնելու որոշման հետևանքով է փոշիացվել այդ ամբողջ գումարով ձեռք բերված եզակի կրթական արդյունքը և համոզված է` վաղ թե ուշ դատախազությունը ստիպված կլինի դրան իրավական գնահատական տալ։

Հիշեցնենք, որ «Կրթության գերազանցության ազգային ծրագիրի» մեկնարկը տրվել է 2014 թվականին, երբ «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ, սկսել է տասնամյա լայնածավալ կրթական նախաձեռնություն։

«Այբ» դպրոցի շուրջ կրքերը չեն հանդարտվում. Դավիթ Յանը պատասխանեց կրթության նախարարին

Դրա նպատակն է Հայաստանում ստեղծել միջազգայնորեն մրցունակ այլընտրանքային դպրոցական կրթական ծրագիր և ստեղծել համաշխարհային դասավանդման լավագույն փորձով ու գիտելիքներով զինված ուսուցիչների համայնք:

60
թեգերը:
Քրեական գործ, ՀՀ դատախազություն, «Այբ» կրթական հիմնադրամ
Ըստ թեմայի
ՀՀ նախագահ. Մեր երազանքն է Հայաստանում խթանել տեխնոլոգիական բարձրագույն կրթությունը
Դավիթ Սանասարյանը հիշեց անմեղության կանխավարկածի մասին. ինչպես ասում են` բարև ձեզ
Հայ ռոբոտները կնվաճեն Հնդկաստանը
Ձերբակալություն

Զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ գումար հափշտակած անձը ձերբակալվել է

52
(Թարմացված է 20:20 15.01.2021)
Հրազդանի բնակիչ մի տղամարդ տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 1-ից որդուց լուր չեն ունեցել, շուրջ երկու ամիս առաջ էլ կինն ինչ-որ տեղից տեղեկացել է, թե որդին գտնվում է գերության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Հունվարի 13-ին, ժամը 22.05-ին, ահազանգով մեկնած ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խմբին հաղորդում էր տվել Հրազդանի բնակիչ մի տղամարդ`տեղեկացնելով, որ հոկտեմբերի 1-ից որդուց լուր չեն ունեցել, շուրջ երկու ամիս առաջ էլ կինն ինչ-որ տեղից տեղեկացել է, թե որդին գտնվում է գերության մեջ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։ 

«Ոմն Հարութ կնոջը խոստացել էր գումարի դիմաց որդուն գերությունից ազատել, սակայն խաբեությամբ, իրենց վստահությունը չարաշահելով՝ երկու ամսվա ընթացքում տիրացել է տերմինալով իրեն փոխանցած մեկուկես միլիոն դրամին։ Տղամարդը վերջնականապես համոզվել է, որ իրենց խաբում են, երբ ստացել է որդու զոհվելու լուրը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ»,-հայտնում են ոստիկանությունից։

Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հրազդանի ոստիկաններին հաջողվել է պարզել Հարութի ինքնությունը։

Նա հայտնաբերվել և ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն:

Բելգիայի իրավապահների կողմից հետախուզվողը բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից

52
թեգերը:
խաբեություն, գերի, Զինվոր, Պատերազմ
Ըստ թեմայի
«Ի՞նչ պիտի անեմ, պոստեր եմ գնալու». Քաջարանի քաղաքապետը չի կալանավորվի
Փոխգնդապետի սխալ հրամանի հետևանքով 18 զինվոր է զոհվել. նա կալանավորված է
Հայ գերիների մի մասը Բաքվում կալանավորված է. Ալիևը նրանց անվանել է «ահաբեկիչներ»
Կառլեն Խաչատրյան

Ինչո՞վ է զբաղված ՏՄՊՊՀ-ն և ինչո՞ւ դեղատներն անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում

0
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում թվարկել է այն հնարավոր գործոնները, որոնք ձևավորում են դեղորայքի շուկայում գների թռիչքային աճը։
«Դեղորայքի թանկացման հարցում էական նշանակություն ունի դոլարի արժեվորումը, սակայն չեմ բացառում նաև սպեկուլյատիվ գործոնները». Կառլեն Խաչատրյան

Դեղորայքի գների բարձրացման հարցում էական նշանակություն ունի դոլարի արժեվորումը, սակայն, չի բացառվում, որ գործ ունենք նաև գերիշխող դիրքի չարաշահման ու սպեկուլյատիվ գործոնների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը` մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները, թե դեղերի շուկան դուրս է եկել վերահսկողությունից, իսկ դեղատները նման անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում։

«Վերջին 2 ամիսների ընթացքում դոլարը մոտ 10 տոկոսով է արժեվորվել, սակայն այն դեպքերում, երբ քաղաքացիները հանդիպում են 65-70 տոկոսով դեղերի գնի բարձրացման, թանկացումը միայն դոլարի փոխարժեքով չի կարելի պայմանավորել»,- ասաց նա։

Հայաստանում դեղորայքի շուկայում առկա չարաշահումների ուսումնասիրությամբ զբաղվում է ՏՄՊՊՀ-ն, որն, ըստ Խաչատրյանի, վերջին 2.5 տարում այնքան էլ բարեխիղճ չի գործում։

«Վերջին 2-2.5 տարիների ընթացքում պետական որևէ մարմին իր գործառույթները պատշաճ մակարդակով չի իրականացնում կամ կադրային բավարար ներուժ չկա, ղեկավար անձնակազմը պատրաստ չէ, պահանջկոտ չէ, դրա համար էլ այս իրավիճակում ենք»,- նշեց տնտեսագետը։

Նրա համոզմամբ, եթե ոլորտի համար պատասխանատու հանձնաժողովը տարբեր պատճառաբանություններով մեկնաբանություններ չի ներկայացնում կամ փորձում է իր գործառույթները չկատարելը քողարկել «ուսումնասիրություններն ընթացքի մեջ» են պատճառաբանությամբ, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ անկարողության ու անգործության ուղղակի հետևանք։

«Հույս չունենաք, որ լավ ենք ապրելու». Վազգեն Մանուկյանը Գյումրիում է

Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ դեղատները անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում, իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վստահեցնում է, որ դեղերի շրջանառության ոլորտն ուսումնասիրում են:

0
թեգերը:
գին, Կառլեն Խաչատրյան, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), Դեղ
Ըստ թեմայի
«Ասաց՝ մամ, ծաղկեպսակը դու սարքի». Եռաբլուրում ծաղիկները ձյունից շատ էին ու անիմաստ թանկ
Գնաճը մինչև ո՞ւր կհասնի. էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է` մենք դեռ լավ վիճակում ենք
Գները նվազեցրել և բարձրացրել են. ձվի շուկայում գործող 7 ընկերություն է տուգանվել