«Այրարատ» (նախկին «Ռոսիա») կինոթատրոն

Երևանյան մոդեռնիզմ․ բոլոր ժամանակների սերը

253
(Թարմացված է 09:16 11.01.2021)
Մոդեռնիզմը Երևանի համար ոչ միայն ճարտարապետական ժամանակաշրջան է և խորհրդային ժառանգություն, այլև մշակութային ինքնության կարևորագույն բաղադրիչ։

«Խորհրդային ճարտարապետական մոդեռնիզմը» շատ թարմ հասկացություն է․ այն շրջանառության մեջ է դրվել 2010-ականների սկզբին։ Մինչև օրս այդ ոճի հստակ չափորոշիչներ չկան, բացի համեմատաբար որոշակի ժամանակաշրջանից։ Սակայն ժամանակակից ճարտարապետներն այնուամենայնիվ առանձնացնում են մի շարք բնութագրեր․ զանգվածեղ ձևերի և կառույցների ֆունկցիոնալությունը, շենքերի ուրբանիստական տեսքը, երեսպատման նյութերի օգտագործումը (մարմար, ավազաքար, կրաքար կամ ավելի էժան փոխարինիչներ), խճանկարային պաննոներ, ինչպես նաև շենքերի մակերեսի զանգվածային ապակեպատում, որը մասամբ հիշեցնում է կոնստրուկտիվիզմը:

Հայաստանը հրաշքով կարողացել է մոդեռնիստական շենքերի բավականին լուրջ ժառանգություն պահպանել։ Բացի Երևանի Երիտասարդական պալատից, որը քանդվեց 2006թ․-ին, գրեթե բոլոր մյուս խորհրդային գեղեցիկ շենքերը պահպանվել են։

«Արմենթել» ընկերության գրասենյակը

9 հարկանի զուգահեռանիստ է՝ երկհարկանի ստիլոբատի վրա, ներքին բակով։ Արևապաշտպան էկրանների ցանցը հարավային խորհրդային ճարտարապետության հաճախակի հանդիպող տարր է, հիմնականում հատուկ է միջինասիականին, բայց հանդիպում է նաև Հայաստանում։ Շատ տպավորիչ տեսք ունի։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Alexander Ivanov (@alexkraeved)

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը

«Մոսկվա» կինոթատրոնի՝ այսօր լքված ամառային դահլիճը բացվել է 1967թ․-ին։ Մինչ օրս այն հայկական մոդեռնիզմի գլուխգործոց է համարվում։ Շինությունը թաքնված է «Մոսկվա» կինոթատրոնի հիմնական հատվածի  ետևում՝ բակում։ Ընդ որում՝ հանդիսատեսի ամֆիթատրոնը փողոցի կողմից գրեթե չի երևում։ Ճարտարապետական մտահղացման ողջ շքեղությունը միայն բարձրությունից է երևում։

Հիմա քանդված տափահարթակի տեղում ռեստորան է, բակի կողմից՝ ավտոսերվիս։ Հենց ամառային կինոթատրոնն է մարմնավորում հասարակության առայժմ ամենազգալի հաջողությունը Երևանի ճարտարապետական ժառանգության պահպանման հարցում։

2010-ականներին Հայ առաքելական եկեղեցին լրջորեն որոշել էր այդ հատվածում վերականգնել 1931թ․-ին քանդված եկեղեցին։ Իսկ մինչ այդ՝ 2000-ականների սկզբին, կինոթատրոնին կից տարածքում ուզում էին բազմաֆունկցիոնալ բիզնես-կենտրոն կառուցել։ Քաղաքային իշխանությունները մերժեցին այդ նախագիծը։ Իսկ էլ ավելի վաղ՝ 1990-ականներին, հեղինակն ինքը՝ Սպարտակ Կնթեղցյանը, հյուրանոցի նախագիծ էր մշակել, որը պետք է «սավառներ» կինոթատրոնի վերևում՝ առանց դիպչելու եզակի շինությանը։

Առայժմ շենքը կիսաքանդ վիճակում է, քիչ է գործում և, ինչպես ցույց է տալիս Երևանում ճարտարապետական ժառանգության պահպանման փորձը՝ դեռ բազմաթիվ անգամներ կարիք կունենա պաշտպանել իր գոյության իրավունքը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ArMeNiaR iN DeUtScHlAnD (@armenierindeutschland)

Ծիծեռնակաբերդ

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը կառուցվեց 1965թ․-ի ցույցերից հետո, երբ մարդիկ փողոց դուրս եկան՝ պահանջելով հավերժացնել զոհերի հիշատակը։ Ընտրեցին երիտասարդ ճարտարապետներ Արթուր Թարխանյանի և Սաշուր Քալաշյանի նախագիծը, իսկ 1967թ․-ին կայացավ հուշարձանի բացումը։ Շրջանաձև տեղակայված 12 թեք սալերի կողքին 44 մետրանոց սրածայր սյուն է։ Սալերը միաժամանակ նման են քարացած կրակի և խոնարհված կերպարանքների։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от #InsularModernities (@insularmodernities)

Սրտաբանական կենտրոն

Այս շենքը մոդեռնիստական շրջանի հիվանդանոցային ճարտարապետության բացառիկ օրինակ է, որտեղ ամբողջ հիվանդանոցային համալիրը կենտրոնացված է մեկ ծավալում։ Կենտրոնի նրբագեղ ուղղանկյուն ճակատը ձգտում է ձևի առավելագույն մաքրության և ստերիլության։ Ճարտարապետ Ջիմ Թորոսյանը նախագծել է նաև շենքի դիմացի տարածքը, թեև լանդշաֆտային դիզայնը գրեթե չի պահպանվել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mushegh Ghulyan (@ghulyan)

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

Դեռ 1960-ականներին էր որոշվել Երևանում սպորտի պալատ կառուցել, սակայն ֆինանսավորում հաջողվեց գտնել միայն տասը տարի անց, իսկ տեղի ընտրությունը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կողքին, բողոքներ առաջացրեց։ Շենքը բաղկացած է առագաստաձև կողաշենքերից։ Արթուր Թարխանյանի էսքիզներից դատելով՝ շենքի նախատիպը արծիվն է եղել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от GOST Soviet Architecture Tours (@gost.tours)

«Ռոսիա» կինոթատրոն

Առաջին հայացքից Երևանի «Ռոսիան» այնպիսի տեսք ունի, ասես երկու մոսկովյան «Ռոսիաներ» (նախկին «Պուշկինսկի» կինոթատրոնը) մեջք մեջքի են տվել։ Կորաձև կինոթատրոնների թեման առհասարակ տարածված էր նախորդ դարի 60-70-ականներին, և այս շենքն այդտեղ յուրօրինակ նշաձող է դարձել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Издательство TATLIN (@tatlin_publishers)

Մետրոյի «Երիտասարդական» կայարան

Կայարանը գտնվում է կենտրոնում, մոտ է համալսարանական մասնաշենքերի մեծ մասին, ուստի դրա անվանումը միանգամայն տրամաբանական է։ Կայարանի կենտրոնական հատվածում գլանաձև շինությունն է, որը լուսային «ջրհորի» դեր է կատարում նախասրահի համար։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Alexander Ivanov (@alexkraeved)

Շինարարության և ճարտարապետության հայկական գիտահետազոտական կենտրոն

Գիտահետազոտական ինստիտուտների շենքերը թերևս մոդեռնիզմի դասական ձևերի կիրառման առաջին օրինակներն էին՝ ամբողջական մաքուր մակերեսներ, հավաքովի վահանակներ և պատի նոր շարվածքներ՝ գծային գեղագիտությամբ:

Այդպիսի շենքերից մեկն էր Շինարարության և ճարտարապետության հայկական գիտահետազոտական կենտրոնը։ Այստեղ մաքուր ձևերը հիմնականում արտահայտված են պատերի տուֆային շարվածքում։ Ամբողջ կողային պատի պանելային ծածկը՝ Հայաստանում շինարարական մտքի զարգացման թեմայով դեկորատիվ խճանկարով (նկարիչ՝ Ա․ Խաչատրյան) առաջիններից մեկն էր իր տեսակում։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ԳՀԻ-ի տարածքները սկսեցին վարձով տալ տարբեր ձեռնարկությունների և գրասենյակների։ Իսկ այսօր համալիրը կիսալքված վիճակում է։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nikita Ivanov (@nikita.iwanow)

Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տուն

1963թ․-ին Տիգրան Պետրոսյանը հաղթեց աշխարհի չեմպիոնի կոչման մրցաշարում, ինչով սկիզբ դրեց հայկական շախմատային բումին. քաղաքն ապրում էր հաղթանակով, հրապարակներում և այգիներում «բնակություն հաստատեցին» խաղացողները, Շախմատի տան կառուցման հարցը ինքնըստինքյան ծագեց։ Ժաննա Մեշչերյակովայի նախագծով 1970 թվականին կառուցված եռանկյուն շենքը երեսպատված է նարնջագույն քարով և անկյուններում կարծես կիսաբաց է։ Ի դեպ, Մեշչերյակովայի կարիերայում, որն ավելի շատ մասնագիտացած էր տիպային նախագծերում, Պետրոսյանի Շախմատի տունը ամենավառ կետը դարձավ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от stefan rusu (@suhebator)

«Զվարթնոց» օդանավակայան

2007թ․-ին՝  նոր մասնաշենքի կառուցումից հետո, որի կառավարմամբ արգենտինական ընկերություն է զբաղվում, հին տերմինալի ապագան հարցի տակ դրվեց։ Այն կառուցել են 1981թ․-ին՝ բացված հովհարի ձևով, որի կենտրոնում վեր է խոյանում դոմինանտ շենքը՝ դիսպետչերական աշտարակը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Vigen Galstyan (@armenocontempo)

Ժամանակակից արվեստի թանգարան

Ըստ էության ԽՍՀՄ-ում ժամանակակից արվեստի առաջին թանգարանը բաղկացած է Սարյան փողոցի խորքում գտնվող հինգ խուլ, գլանաձև ֆորմաներից, ժողովուրդն այն այդպես էլ անվանում է՝ «տակառներ»: Այսօր շենքում գտնվում է Hay-Art մշակութային կենտրոնը և Էդուարդ Իսաբեկյանի թանգարանը: Իսկ ժամանակակից արվեստի թանգարանը գտնվում է արդեն մեկ այլ շենքում՝ ճարտարապետ Արմեն Զարյանի բնակելի տան առաջին հարկում։

Архитекторы Музея современного искусства - Джим Торосян и Геворг Арамян
© Photo : Inga Heamägi/KulturDialog/Facebook
Ժամանակակից արվեստի թանգարան
253
թեգերը:
շինարարություն, Երևան, ճարտարապետ
Արխիվային լուսանկար

Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով. եղանակի տեսություն

3
(Թարմացված է 22:34 16.01.2021)
Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին ամենուրեք սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էլ կնվազի 12-15 աստիճանով։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Այսօր հանրապետության ամբողջ տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերն ամենուրեք սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի, իսկ 19-ին՝ ամենուրեք ձյան տեսքով: Հունվարի 21-ի ցերեկը սպասվում է արդեն առանց տեղումների եղանակ։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Քամին հարավային է՝ 5-8 մ /վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Առաջիկա օրերին սպասվում է նաև ցուրտ եղանակ։ Ըստ օդերևութաբանների՝ հունվարի 19-21-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով։

Երևանում առանց տեղումների եղանակ է սպասվում հունվարի 20-ի ցերեկը, 21-ին: Իսկ հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ին՝ ձյան տեսքով։

Ծրագրեր են սկսվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչների համար

Մայրաքաղաքում հունվարի 17-ի ցերեկը սպասվում է +7...+9, երեկոյան՝ +3... +5 աստիճան ջերմություն։

3
թեգերը:
Երևան, եղանակ, Արցախ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսը տարածվում է. Արցախի մի քանի համայնքներում ելումուտը սահմանափակվում է
Հավատարիմ մնալով սեփական ժողովրդին, կամ թե ինչ կնկարեր Այվազովսկին հայկական գինու շշի վրա
Ռուսաստանում կսկսվի COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստումը
ԱԱԾ շենք

Ակնհայտ սուտ է. ԱԱԾ-ն հերքում է Միքայել Մինասյանի մեղադրանքներն Արարատ Միրզոյանի հասցեին

284
(Թարմացված է 00:09 17.01.2021)
ԱԱԾ-ն զգուշացնում է, որ քրեադատավարական կառուցակարգեր են գործադրվելու Մինասյանի հրապարակման հիման վրա։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն արձագանքել է ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մեղադրանքներին՝ ուղղված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հասցեին։

ԱԱԾ-ն հերքում է Մինասյանի մեղադրանքներն ու ընդգծում, որ նրա «Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի»։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ինչպես տվյալ անձին, այնպես էլ համանման անթույլատրելի գործելաոճ կիրառող բոլոր անհատներին ու կազմակերպություններին կոչ է անում բացառել հանրությանն ապատեղեկատվություն հրամցնելու կամ մոլորության մեջ գցելու վարքագիծը, իսկ մեր հայրենակիցներին հորդորում՝ այս պարագայում ևս տուրք չտալ մտացածին և ստահոդ նմանօրինակ հրապարակումներին ու ապավինել Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկությունների բովանդակությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է Միքայել Մինասյանին. օրենքով նախատեսված թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ գործադրվելու են քրեադատավարական կառուցակարգեր։ ԱԱԾ-ն նաև հորդորում է ցուցաբերել բացառապես իրավահպատակ վարքագիծ:

284
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Արարատ Միրզոյան, Միքայել Մինասյան
Ըստ թեմայի
Փաշինյանը 1.5 տարի առաջ Արցախի նախագահին պատմել է Արցախի հետ կատարվելիքի մասին. Մինասյան
Սուրեն Պապիկյանը Միքայել Մինասյանի «սուտ մատնության» հարցով դիմելու է դատախազություն
«Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է». Միքայել Մինասյան