Ճանապարհ

Ամբերդ ամրոց և Քարի լիճ գնալ հնարավոր չէ․ որոշ ճանապարհներին էլ առկա է մառախուղ

139
(Թարմացված է 10:38 10.01.2021)
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ 

Կոտայքի մարզի Եղվարդի տարածաշրջանում, Նոր Գեղի, Բուժական և Թեղենիք գյուղերում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մի քանի ժամ շարունակ լույս չի լինի Երևանի, Տավուշի, Կոտայքի և Շիրակի որոշ հատվածներում

139
թեգերը:
մառախուղ, ձյուն, Ճանապարհ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (1065)
Արխիվային լուսանկար

Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր

3
(Թարմացված է 09:18 28.01.2021)
Հայոց բանակի ստեղծման օրն այս տարի կնշվի առանց ավանդական մեծ հանդիսությունների։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը քիչ առաջ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։

Նշենք, որ հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշելու է իր կազմավորման 29-ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

Հայոց բանակի ստեղծման օրն այս տարի կնշվի առանց ավանդական մեծ հանդիսությունների։ ՀՀ պաշտպանության նախարարությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ հունվարի 28-ին նախատեսված չեն մեծ տոնակատարություններ, համերգներ։ Սակայն փոքրիկ միջոցառումներ կլինեն երկրի բոլոր զորամասերում։

3
Երևան

Մեկ օր էլ ձյուն չի տեղա. եղանակի տեսություն

12
(Թարմացված է 16:37 27.01.2021)
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներն ամբողջ հանրապետության համար։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

«Սարեր են խոստացել, բայց չեն արել». ինչո՞ւ որոշ հեռուստաընկերություններ զրկվեցին եթերից

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է` 5-10 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 28-30-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում ևս հունվարի 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը սպասվում են տեղումներ:

Մայրաքաղաքում հունվարի 28–ի գիշերը կլինի 5-7 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +1....+3 աստիճան։

Պատերազմում վիրավորում ստացած քաղաքացիները կես միլիոն դրամ աջակցություն կստանան

12
թեգերը:
Արցախ, ձյուն, Երևան, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում (1065)