Լամպ

Մի քանի ժամ շարունակ լույս չի լինի Երևանի, Տավուշի, Կոտայքի և Շիրակի որոշ հատվածներում

2273
(Թարմացված է 10:17 10.01.2021)
Հանրապետության տարածքում հոսանքազրկումներն արվում են պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքում՝

11։00-17:00 Ամիրյան 3. 3, 5, 5ա, Զաքյան 3. 1, 3 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Վարդաշեն 1փ. 56-142, 96-114 սեփական տներ, Վարդաշեն 3փ. 4-22, 24-25 սեփական տներ, Վարդաշեն 8փ. 1-86 սեփական տներ, Վարդաշեն 10փ. 1-11 սեփական տներ, Վարդաշեն 11փ. 1-17 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

Կոտայքի մարզում՝

11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր գյուղ, Ներքին և Վերին Պտղնի գյուղեր մասնակի, Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թիվ 13 շենք մասնակի,

Տավուշի մարզում՝

10։00-13:00 Հաղարծին գյուղ մասնակի,

Շիրակի մարզում՝

10։00-14:00 Աշոցքի տարածաշրջանի Աշոցք գյուղի կենտրոնական մաս:

«Ուռա, լույս, լույս». 25 տարի առաջ այս օրը վերագործարկվեց Հայկական ատոմակայանը

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

2273
թեգերը:
էլեկտրաէներգիա, Լույս, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայկական ԱԷԿ-ում սկսվել են ռեակտորի վերականգնողական նախապատրաստական աշխատանքները
ԱԷԿ–ում հայտնված կոնյակն ու նոր տնօրենի վերաբերմունքը․ ինչ են պատմում Մարտիրոսյանի մասին
Հայկական ԱԷԿ-ն ու «ՏՎԷԼ»–ը միջուկային վառելիքի մատակարարման փաստաթղթեր են ստորագրել
Ապուր

Համեղ ու օրիգինալ. Երևանում ո՞ր ռեստորաններ են արտասովոր ապուրներ մատուցում

6
(Թարմացված է 10:03 17.01.2021)
Գաղտնի լոլիկով կրեմ-ապուրից, որը մենյուում նշված չէ, մինչև թթվաշ ավանդական նռանե․Sputnik Style-ը պարզել է, թե Երևանում որտեղ են մատուցում լավագույն ապուրները։

 

Խաշը, սպասն ու ավելուկապուրը մեր մանկության ապուրներն են։ Նշանավոր ռեստորանների շեֆ-խոհարարները դժվար թե կարողանան դրանք ավելի լավ պատրաստել, քան մեր մայրիկներն ու տատիկները։ Ուստի նրանց թողնենք ամբողջ ընտանիքի համար դրանք պատրաստելու բացառիկ իրավունքը և այլընտրանքային տարբերակներ փնտրենք։

Ռեստորան Gallia

Պուշկինի 40

Պարտադիր փորձեք սոյայի սոուսով սնկապուրը։ Ձեզ կմատուցեն տավարի մսի կտորներով, մարինացված վարունգով և շամպինյոններով ափսե։ Հենց ձեր աչքի առաջ մատուցողը բաղադրիչների վրա կլցնի բուրավետ, տաք արգանակը։ Մեղրահամեմունքային բույրն անտարբեր չի թողնի և կկշտացնի առնվազն չորս ժամով։

Грибной суп с соевым соусом
© Photo : Виктория Писаренко
Սնկով ապուր

Ռեստորան Sorriso Gelato

Հյուսիսային պողոտա 10/5

Այստեղ մատուցում են հիանալի հավով նյոկկի։ Բաղադրությունը պարզ է․բանջարեղեն, հավի կրծքամիս, իտալական խմորագնդիկներ և սերուցքային սոուս։ Այս ուտեստը տիպիկ ամերիկյան է, բայց մի պտղունց իտալական ավանդույթներով համեմված։ Ոչ մեծ գումարով կարելի է կուշտ և համեղ ուտել, իսկ գլխավորը՝ տաքանալ։

Суп ньокки с курицей
© Photo : Виктория Писаренко
Հավով նյոկկի

Ի դեպ, ինստա-էսթետների համար․Sorriso Gelato-ում ինտերիերը և ուտեստների մատուցումը «արժանի» են մի քանի storie-ի։

Սրճարան N’Joy 

Ղազար Փարպեցի 4

Եթե սիրում եք ծովամթերք, համարձակորեն գնացեք այս սրճարանը ծովախեցգետնով լոլիկի կրեմ-ապուր փորձելու։ Ուտեստի համը նման է գասպաչոյին, միայն թե բավականին աղի է։ Ուշադրություն դարձրեք, որ տվյալ կերակրատեսակը մենյուում չկա։Բայց եթե նախապես զանգահարեք ու պատվիրեք այս ապուրը, խոհարարներն ուրախությամբ կպատրաստեն այն։

Ռեստորան Lavash

Թումանյան 21

Կողբացի 30

Ավանդական խոհանոցը գնահատողների համար հիանալի տեղ է։ Այստեղ շատ համեղ նռանե են մատուցում․տավարի փափկամիս, բրինձ, ոլոռ, բազուկի տերևներ և նռան հյութ՝ ահա ավանդական հայկական ապուրի բաղադրիչները։ Քաղցրաթթվաշ համը դուր կգա ոչ բոլորին և ոչ անմիջապես, այն բավականին առանձնահատուկ է։

Суп нране
© Photo : Виктория Писаренко
Նռանե

Վերջին օրիգինալ տարբերակը մանթապուրն է։ Արևելյան Հայաստանում այս ուտեստը քչերն են փորձել՝ այն հատուկ է արևմտահայկական խոհանոցին։ Խիտ արգանակի խառնուրդը տավարի մսով մանթեի(կամ մանթիի), հունական յոգուրտի և սումախի հետ բավականին թթվաշ համ ունի։ Այսպիսի ապուրից հետո ցանկություն ես ունենում փաթաթվել տաք ծածկոցով և լսել Փոլ Բաղդալյանի երգերը։

6
թեգերը:
Ռեստորան, ապուր, Երևան
Արխիվային լուսանկար

Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով. եղանակի տեսություն

58
(Թարմացված է 22:34 16.01.2021)
Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին ամենուրեք սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էլ կնվազի 12-15 աստիճանով։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Այսօր հանրապետության ամբողջ տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերն ամենուրեք սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի, իսկ 19-ին՝ ամենուրեք ձյան տեսքով: Հունվարի 21-ի ցերեկը սպասվում է արդեն առանց տեղումների եղանակ։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Քամին հարավային է՝ 5-8 մ /վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Առաջիկա օրերին սպասվում է նաև ցուրտ եղանակ։ Ըստ օդերևութաբանների՝ հունվարի 19-21-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով։

Երևանում առանց տեղումների եղանակ է սպասվում հունվարի 20-ի ցերեկը, 21-ին: Իսկ հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ին՝ ձյան տեսքով։

Ծրագրեր են սկսվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչների համար

Մայրաքաղաքում հունվարի 17-ի ցերեկը սպասվում է +7...+9, երեկոյան՝ +3... +5 աստիճան ջերմություն։

58
թեգերը:
Երևան, եղանակ, Արցախ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսը տարածվում է. Արցախի մի քանի համայնքներում ելումուտը սահմանափակվում է
Հավատարիմ մնալով սեփական ժողովրդին, կամ թե ինչ կնկարեր Այվազովսկին հայկական գինու շշի վրա
Ռուսաստանում կսկսվի COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստումը