ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Ճանաչված սննդաբան Լիլիթ Բաբասյանը (Բասյան) Instagatm-ի իր էջում մի քանի խորհուրդ է տվել բոլոր նրանց, ովքեր ուզում են նիհարել` այդ համատեքստում ընդգծելով քնի կարևորությունը։
«Առողջ մարդու քունը պետք է լինի 6-8 ժամ: Քունը կարևոր դեր է խաղում հետևյալ հորմոնների դեպքում` սերոտոնին, մելատոնին, լեպտին և գրելին։ Այս հորմոնները պատասխանատու են քաղցի և հագեցվածության զգացողության համար։ Անքնությունը հանգեցնում է սթրեսի։ Այս դեպքում խոսքը կորտիզոլի ՝ սթրեսի հորմոնի մասին է: Քնի հետ կապված խնդիրները խթանում են կորտիզոլի արտադրությունը, որը խանգարում է ոչ միայն քաշի կորստին, այլև մկանների ավելացմանը: Այն խթանում է սպիտակուցների տարրալուծումը և բարձրացնում արյան մեջ գլյուկոզի մակարդակը»,–գրել է Բաբասյանը: ⠀
Ինչ ուտել նիհարելու համար․ դիետիկ նախաճաշի 5 բաղադրատոմս
Նրա խոսքով` եթե մարդը նիհարում է, ապա ցանկալի չէ քնել ժամը 23.00-ից ուշ, այլապես կզրկվի առավելագույն ճարպ այրող հորմոններից:
Սուրճի օգնությամբ նիհարելը վտանգավոր է. սննդաբանը բացատրում է` ինչու
«Եթե ցանկանում եք նիհարել, կարևոր են ոչ միայն սպորտը և սննդակարգը, այլև քնելը: Վատ քունն ազդում է նաև մոտիվացիայի վրա. քնի խանգարումն իրականում թուլացնում է ուղեղի ճակատային ակտիվությունը, որը պատասխանատու է որոշումներ կայացնելու և ինքնատիրապետման համար: Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քնի պակասը կարող է մեծացնել ձեր կախվածությունը կալորիական, ածխաջրերով և ճարպերով հարուստ սննդամթերքներից»,–ընդգծել է սննդաբանը:
Посмотреть эту публикацию в Instagram
Նշենք, որ Լիլիթը շատ ակտիվ է սոցցանցերում։ Նա հաճախ է ցուցադրում իր այն հաճախորդների արդյունքները, որոնք կարճ ժամանակում ազատվում են ավելորդ քաշից։ Սննդաբանը նաև կազմակերպում է ավելորդ քաշից ազատվելու անվճար մարաթոններ, որոնց ընթացքում տալիս է հեշտ և անցնցում նիհարելու ավելի քան 14 օրվա սննդակարգ, իսկ հաղթող մասնակիցները ստանում են սննդաբանի ծառայության անվճար փաթեթներ։
Սննդաբանը նշել է այն մթերքը, որն անհրաժեշտ է բոլոր նիհարողներին
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ձմեռային զորակոչի շրջանակներում զորակոչիկներին ՀՀ ԶՈւ ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով իրականացվելու է ընտրություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ընտրությունն անցկացվելու է փետրվարի 2-ին և 3-ին N զորամասի տարածքում։
«Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները մինչև հունվարի 30-ը կարող են դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ (զինկոմիսարիատներ)»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ պատվո պահակախմբում ծառայելու համար զորակոչիկի հասակը պետք է լինի 180-ից 190 սմ, դեմքի և մարմնի երևացող այլ հատվածներում չպետք է լինեն դաջվածքներ և սպիներ, մարմնի զանգվածի ու հասակի հարաբերակցությունը պետք է կանոնավոր լինի։
Ընտրությունը կատարելիս հաշվի են առնում նաև գեղեցիկ և համաչափ դիմագծերը, առանց որևէ շտկման և գունային ճիշտ զգացողությամբ տեսողությունը, ոչ պակաս, քան 6 մետր հեռավորության վրա շշուկային խոսքն ընկալելու կարողությունը:
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Անահիտ Ավանեսյանը նշանակվեց ՀՀ առողջապահության նախարար։ Տեղեկությունը հրապարակել է նախագահի մամուլի ծառայությունը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարար»,- նշված է հրամանագրում։
Հիշեցնենք, որ մինչ այս Անահիտ Ավանեսյանը զբաղեցնում էր առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։
Նա մասնագիտությամբ իրավաբան է, Երևանի պետական համալսարանում ստացել է քաղաքացիական իրավունքի մագիստրոսի կոչում, ապա Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ իրավունքի մագիստրոսի կոչում։ Փաստաբանների պալատի անդամ է։
Աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում, ապա Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:
Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի
Շուրջ 10 տարի եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:
2014-2015 թվականներին «Արֆարմացիա» ՓԲԸ-ում եղել է ադմինիստրատիվ գծով տնօրեն, մինչև 2016 թվականը` կազմակերպության գլխավոր տնօրեն:
2017-2018 թվականներին եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, միաժամանակ՝ «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:
Հավելենք, որ «Արմֆարմացիա»-ն ՀՀ ամենահին դեղագործական ընկերությունն է, այն դեղեր, բժշկական և հիգիենայի պարագաներ է մատակարարում հիվանդանոցներին, պոլիկլինիկաներին, ամբուլատորիաներին, դեղերի մեծածախ և մանրածախ գործունեություն իրականացնող կազմակերպություններին:
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Էդուարդ Աղաջանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ` վարչապետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել է Արսեն Թորոսյանը։
Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Նրա փոխարեն նշանակվել է Անահիտ Ավանեսյանը։