00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ խմել առավոտյան. դիետոլոգների խորհուրդներն օրն առողջ սկսելու համար

© Sputnik / Andranik GhazaryanБумажный стаканчик с кофе
Бумажный стаканчик с кофе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մասնագետները խորհուրդ են տալիս առավոտը սկսել այնպիսի ըմպելիքներով, որոնք ոչ միայն ջերմացնում են, առույգացնում, այլև օգտակար վիտամիններ, միկրոտարրեր են պարունակում, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը։

Հայաստանցիների մեծ մասն առավոտը սկսում է մեկ գավաթ սուրճով։ Սա արդեն սովորույթ է, բայց հարց է, թե այն ինչքանով է օգտակար։ Ինչպե՞ս և ինչո՞վ սկսել առավոտը։ Խորհրդակցելով դիետոլոգների հետ՝ ՌԻԱ Նովոստին հոդված է պատրաստել և կազմել ձմեռային առավոտների լավագույն ըմպելիքների եռյակը։

Գլինտվեյն

Հայտնի ըմպելիքի ոչ ալկոհոլային տարբերակը պատրաստում են որևէ հյութով` սովորաբար բալի (կարմիր գինու փոխարեն) կամ էլ խաղողի (սպիտակ գինու փոխարեն)։ Հյութին ավելացնում են տարատեսակ մրգեր՝ նարինջ, կիտրոն, խնձոր, նաև համեմունքներ՝ մշկընկույզ, մեխակ, դարչին, կոճապղպեղ։

Շեֆ խոհարարին հյուր. ինչպես պատրաստել Գլինտվեյն և Pink Cadila - Sputnik Արմենիա
«Համով Հայաստան». Կանանց խելքը գնում է այդ հայկական ըմպելիքի համար

Դիետոլոգ Մարգարիտա Կորոլյովան նշում է, որ գլինտվեյն կարելի է պատրաստել ցանկացած հյութով։ Դա անհատական մոտեցում է՝ հաշվի առնելով օրգանիզմի պահանջներն ու կարիքները. չէ՞ որ յուրաքանչյուր հյութ իր օգտակար բաղադրիչներն ունի և շաքարի տարբերվող չափաքանակը։

«Ածխաջրածնի նյութափոխանակության խնդիրներ ունեցողների համար խաղողի հյութը հարմար չէ, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ շաքար։ Նռան հյութը հիանալի ընտրություն է. այն թույլ կտա ստանալ և՛ վիտամիններ, և՛ հանքանյութեր, և՛ հակաօքսիդանտներ, և՛ կենսաբանորեն ակտիվ բաղադրիչներ»,- նշում է բժշկուհին և հավելում, որ հյութը ոչ միայն կտաքացնի, այլև կթարմացնի։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ միս ենք ուտում

Սակայն, ըստ դիետոլոգների, ամենագլխավորն ու օգտակարը գլինտվեյնի բաղադրության մեջ համեմունքներն են։ Դարչինը, մեխակը, կոճապղպեղը տաքացնում են, լայնացնում անոթները։ Դրանք հանգստացնում են, կարգավորում արյան ճնշումը, խթանում արյան շրջանառությունը, տաքացնում են։

«Շատերը նույն նպատակների համար ալկոհոլ են օգտագործում՝ հանգստանալու, անոթները լայնացնելու համար: Բայց դուք կարող եք հասնել նույն ազդեցությանն առողջության համար ավելի անվտանգ ձևով՝ ավելացնելով «ջերմացնող» համեմունքներ»,– նշում է դիետոլոգ Սերգեյ Օբլոժկոն։

Նրա խոսքով՝ մյուս բաղադրիչները՝ միրգ, հատապտուղ, ավելի երկրորդական դեր ունեն՝ հիմնականում համն են ավելացնում։
Ինչ վերաբերում է ալկոհոլային գլինտվեյնին, ապա կարմիր գինու մեջ պարունակվող բաղադրիչները նպաստում են օրգանիզմի դետոքսիկացմանը, նպաստում օրգանիզմում կուտակված տոքսինների՝ թունավոր նյութերի դուրսբերմանը։

Որպես կանոն, գլինտվեյնի պատրաստման համար օգտագործում են չոր գինի՝ սպիրտի ոչ բարձր պարունակությամբ (մինչև 13%)։ Թեպետ գլինտվեյնի կալորիականությունը բարձր չէ, բայց այն մեծացնում է ախորժակը, ուստի ավելորդ սնունդ ուտելու վտանգ կա:

Կակաո

Կաթ, կակաոյի փոշի և ցանկության դեպքում՝ մի քիչ շաքար. ահա կատարյալ ու ամենահամեղ կակաոյի բաղադրատոմսը։ Ու այս պարզ բաղադրությունը մեծ քանակությամբ օգտակար նյութեր և վիտամիններ է պարունակում։

Брокколи - Sputnik Արմենիա
Հիշողությունը պետք է ոչ միայն մարզել, այլև ճիշտ սնել․ 5 մթերք, որոնք կօգնեն լավացնել միտքը

«Այս ըմպելիքի բաղադրության մեջ կան վիտամիններ, միկրոտարրեր, հանքային նյութեր, շատ հակաօքսիդանտներ»,- նշում է դիետոլոգ Կորոլյովան։

Նրա խոսքով՝ կակաոն պարունակում է վիտամիններ A, E, K, ինչպես նաև B խմբի վիտամիններ, որոնք մեծ նշանակություն ունեն նյութափոխանակության համար, իմունախթանող ազդեցություն ունեն։

Բացի այդ, կակաոն պարունակում է կալցիում և ֆոսֆոր, ինչը կարևոր է մանկական օրգանիզմի համար, հատկապես` ոսկրային զարգվածի ճիշտ ձևավորման։ Իսկ կալիումն էլ օգտակար է անոթային համակարգի համար։ Բացի այս ամենից, կաթի մեջ բավական շատ ճարպեր և միկրոտարրեր են, որոնք օգտակար են երիտասարդ օրգանիզմի աճի և զարգացման համար:

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կարմիր բողկ ենք ուտում

Կակաոն նաև ավելի քիչ կոֆեին է պարունակում, քան թեյը և սուրճը, ուստի այն կարող են խմել երեք տարեկանից սկսած երեխաները, ինչպես նաև արյան ճնշման և սրտի ռիթմի խնդիրներ ունեցող մարդիկ։

Այս հրաշք ըմպելիքը բարձրացնում է նաև օրգանիզմի տոնուսը։

«Բարձրանում է ընդհանուր աշխատունակությունը, տրամադրությունը, բարելավվում է հիշողությունը, ուշադրության կենտրոնացումը»,- նշում է դիետոլոգը։

Նա հավելում է, որ բոլոր այս դրական նկարագրությունների կողքին՝ կակաոն նաև հագեցնող է։

Բնականաբար, մասնագետները զգուշացնում են, որ այս բոլոր օգտակար հատկությունները կան միայն բնական կակաոյի փոշու մեջ։ Իսկ ոչ օրգանական ճանապարհով, անհասկանալի նյութերից ստացված կակաոն, ընդհակառակը, կարող է վնասել և առաջացնել ալերգիա:

Իսկ ինչ վերաբերում է կակաոյի «հավատարիմ ընկերոջը»՝ տաք շոկոադին, ապա դիետոլոգ Օբլոժկոն խորհուրդ է տալիս զգույշ լինել. 100 գրամը 500 կալորիա է պարունակում։

«Եթե մարդը սպորտով է զբաղվում, դահուկներով սահում է կամ ամբողջ օրը զբոսնում, ապա այս խմիչքը ուժ կտա մինչև մարզվելը, դրա ընթացքում կամ հետո: Բայց բազմոցին նստած` ավելի լավ է այն չխմել», - ասում է մասնագետը։

Չիչխանով թեյ

Ձմեռային առավոտվա «սուպեր ըմպելիքների» եռյակը եզափակում է չիչխանով թեյը։ Չիչխանի պտուղներ, տաք ջուր կամ թեյ, ցանկության դեպքում՝ համեմունքներ, և վիտամինները պատրաստ են։ Այս ըմպելիքը բարձրացնում է իմունիտետն, ինչն այդքան կարևոր է ձմռան ամիսներին։

Имбирь - Sputnik Արմենիա
Որ մթերքներն են պահպանում մաշկի երիտասարդությունը և որոնք են նպաստում ծերացմանը

Դիետոլոգները խորհուրդ են տալիս սառեցնել չիչխանն ու ձմռանն այն օգտագործել մրգի, բանջարեղենի վիտամինային պակասը լրացնելու համար։

«Կարևոր է չիչխանը շատ չեռացնել, այդ դեպքում այն կլինի C վիտամինի «չեմպիոն»։ Իսկ C -ն, ապացուցված է, որ նպաստում է իմունիտետին, ինչն այքան անհրաժեշտ է հիմա»,- ընդգծում է Օբլոժկոն։

Բացի այդ, չիչխանը հարուստ է վիտամին A-ով, ինչպես նաև պարունակում է բետա-կարոտին, E և K։ Այս վիտամինները հայտնի են որպես «ճարպեր հալեցնող»։

Չիչխանով թեյն այնքան համեղ կարող է լինել, որ միաժամանակ և՛ թեյ լինի, և՛ թեթև աղանդեր։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ նուռ ենք ուտում

Լրահոս
0