Источник у поселка  Джуджеван в Ноемберяне

Ջրի որակի պատճառով դադարեցվել է Ջուջևանի ջրամատակարարումը. 14 մարդ թունավորվել է

123
(Թարմացված է 18:57 05.01.2021)
Ջրից կատարվել է նմուշառում, փորձաքննության արդյունքները ցույց են տվել ջրի որակի շեղումներ։ Հայտնաբերվել է նաև աղտոտման աղբյուրը:

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականով` ջրի որակի պատճառով շտապ դադարեցվել է Նոյեմբերյան խոշորացված համայնքի Ջուջևան բնակավայրը սնուցող աղբյուրներից մեկի ջրամատակարարումը։

Ինչպես հայտնում են տեսչական մարմնից, մինչ այդ Ջուջևան, Կոթի, Բաղանիս, Ոսկևան, Կողբ գյուղերից 14 մարդ թունավորման ախտանիշերով, աղիքային գանգատներով դիմել էր Նոյեմբերյանի ԲԿ: 8-ը դուրս է գրվել, 6-ը շարունակում են բուժումը:

Ջրից կատարվել է նմուշառում, փորձաքննության արդյունքները ցույց են տվել ջրի որակի շեղումներ։

ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել ջրի անվտանգության ապահովման ուղղությամբ։

«Բացահայտվել է աղբյուրի հավանական աղտոտման վայրը և աղտոտման պատճառը, ինչի վերացման ուղղությամբ հրատապ աշխատանքներ են տարվում Նոյեմբերյանի համայնքապետարանի կողմից։ Վերջինից ԱԱՏՄ-ն տեղեկացել է, որ ձեռնարկվող քայլերի շրջանակում փոխվում են ջրահեռացման խողովակները և վերացվում է ջրի աղտոտման հնարավոր պատճառը։ Հաջորդիվ կտարվեն մանրէազերծման աշխատանքներ, կարվի ջրի կրկնակի նմուշառում»,- ասվում է ՍԱՏՄ տարածած հաղորդագրության մեջ։

Իսկ թե որն է աղտոտման պատճառը, չի բացահատվում:

Որքանո՞վ է անվտանգ խմելու ջուրը Կոտայքում ու Գեղարքունիքում

123
թեգերը:
Տավուշ, Կոթի, ՍԱՏՄ(Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), թունավորում, ջուր
Ըստ թեմայի
Այլևս վատ ջրով չեն հիշի. Արմավիրի զորամասերից մեկում զինվորները խմելու նորմալ ջուր ունեն
Եթե շարունակենք աղտոտել շրջակա միջավայրը, խմելու ջուր չենք ունենա. բնապահպան
Նոր նմուշառումներ և 90-ամյա պապիկի մահ. ինչ իրավիճակ է Մարալիկում
Արխիվային լուսանկար

Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով. եղանակի տեսություն

13
(Թարմացված է 22:34 16.01.2021)
Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին ամենուրեք սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էլ կնվազի 12-15 աստիճանով։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Այսօր հանրապետության ամբողջ տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերն ամենուրեք սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի, իսկ 19-ին՝ ամենուրեք ձյան տեսքով: Հունվարի 21-ի ցերեկը սպասվում է արդեն առանց տեղումների եղանակ։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Քամին հարավային է՝ 5-8 մ /վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Առաջիկա օրերին սպասվում է նաև ցուրտ եղանակ։ Ըստ օդերևութաբանների՝ հունվարի 19-21-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով։

Երևանում առանց տեղումների եղանակ է սպասվում հունվարի 20-ի ցերեկը, 21-ին: Իսկ հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ին՝ ձյան տեսքով։

Ծրագրեր են սկսվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչների համար

Մայրաքաղաքում հունվարի 17-ի ցերեկը սպասվում է +7...+9, երեկոյան՝ +3... +5 աստիճան ջերմություն։

13
թեգերը:
Երևան, եղանակ, Արցախ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսը տարածվում է. Արցախի մի քանի համայնքներում ելումուտը սահմանափակվում է
Հավատարիմ մնալով սեփական ժողովրդին, կամ թե ինչ կնկարեր Այվազովսկին հայկական գինու շշի վրա
Ռուսաստանում կսկսվի COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստումը
ԱԱԾ շենք

Ակնհայտ սուտ է. ԱԱԾ-ն հերքում է Միքայել Մինասյանի մեղադրանքներն Արարատ Միրզոյանի հասցեին

295
(Թարմացված է 00:09 17.01.2021)
ԱԱԾ-ն զգուշացնում է, որ քրեադատավարական կառուցակարգեր են գործադրվելու Մինասյանի հրապարակման հիման վրա։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն արձագանքել է ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մեղադրանքներին՝ ուղղված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հասցեին։

ԱԱԾ-ն հերքում է Մինասյանի մեղադրանքներն ու ընդգծում, որ նրա «Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի»։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ինչպես տվյալ անձին, այնպես էլ համանման անթույլատրելի գործելաոճ կիրառող բոլոր անհատներին ու կազմակերպություններին կոչ է անում բացառել հանրությանն ապատեղեկատվություն հրամցնելու կամ մոլորության մեջ գցելու վարքագիծը, իսկ մեր հայրենակիցներին հորդորում՝ այս պարագայում ևս տուրք չտալ մտացածին և ստահոդ նմանօրինակ հրապարակումներին ու ապավինել Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկությունների բովանդակությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է Միքայել Մինասյանին. օրենքով նախատեսված թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ գործադրվելու են քրեադատավարական կառուցակարգեր։ ԱԱԾ-ն նաև հորդորում է ցուցաբերել բացառապես իրավահպատակ վարքագիծ:

295
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Արարատ Միրզոյան, Միքայել Մինասյան
Ըստ թեմայի
Փաշինյանը 1.5 տարի առաջ Արցախի նախագահին պատմել է Արցախի հետ կատարվելիքի մասին. Մինասյան
Սուրեն Պապիկյանը Միքայել Մինասյանի «սուտ մատնության» հարցով դիմելու է դատախազություն
«Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է». Միքայել Մինասյան