ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 193–ով և դարձել 160220։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 11834 մարդ (-564), կատարվել է 598705 (+1201) թեստավորում, առողջացել են վարակվածներից 144831-ը (+740)։ Գրանցվել է մահվան 2864 (+14) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 3–ով ու դարձել 691։
Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
Ինչպիսին է կորոնավիրուսի հակամարմինների նոր շտամի հանդեպ դիմադրողականությունը
Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ խուսափեց հստակ պատասխանել ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանի այն հարցին, թե արդյո՞ք Տիգրանաշենին սպառնում է նույն ճակատագիրը, որը բաժին հասավ Շուռնուխ և Որոտան համայնքներին:
«Երբեմն տպավորություն է ստեղծվում` ասվում են բաներ, որոնց բովանդակության նպատակը պետք է շատ լուրջ հասկանալ։ Շուռնուխի ճակատագիրը որոշել եք դուք՝ 2010 թվականին «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին կողմ քվեարկելով: Այն ժամանակ, որ ընդունում էիք այս օրենքը, դրա մասին չէի՞ք մտածում»,–ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ հակամարտությունը դեռ լուծված չէ, և կան բազմաթիվ հարցեր, որոնք լուծված չեն։ Փաշինյանը հարցրեց, թե ինչո՞ւ ԱԺ ամբիոնից որևէ մեկը հարց չի բարձրացնում ՝ Արծվաշեն գյուղի հետ ի՞նչ է լինելու:
«Հերիք է ասեք՝ Շուռնուխ, Շուռնուխ։ Դուք եք որոշել, որ ճանապարհից այն կողմ Ադրբեջանն է։ Է, կողմ չքվեարկեիք»,–հավելեց նա։
Փաշինյանն ասաց` Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում կան տարածքներ, որոնք մինչ օրս գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո. ինչո՞ւ նման հարցեր չեն բարձրացնում։
Նշենք, որ նոյեմբերի 9-ի եռաոկղմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ մարզերում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրեց, որ ռուս սահմանապահ ուժեր կտեղակայվեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վիճարկելի տեղերում։
Դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն, ինչ իրականացվում է Սյունիքի սահմաններին, չի կարելի համարել դեմարկացիա կամ դելիմիտացիա։ Նրա խոսքով` տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի նպատակն է անվտանգության ապահովումը։
Անհեթեթ վիճակ. շուռնուխցու գոմի կեսը մնացել է հայկական, մյուս կեսը` ադրբեջանական տարածքում
Հունվարի 5-ին Շուռնուխ գյուղի 12 տներ հանձնվեցին ադրբեջանցիներին։ Գյուղի այդ հատվածում ադրբեջանական զինծառայողներ են տեղակայվել։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, թե Սյունիքից ոչ մի տարածք, ոչ մի միլիմետր չի զիջվել։ Փաշինյանը նման հայտարարություն արեց այսօր` ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ։
ԲՀԿ–ական պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը նշել էր, որ եռակողմ հայտարարությունից հետո՝ դեկտեմբերի 17-ին Սյունիքի հետ կապված հրահանգ է իջեցվել, որ մեր տղաները հետ քաշվեն այն նպաստավոր դիրքերից, որ զբաղեցնում են։ Նրա խոսքով` կանոնավոր բանակը Սյունիքում օգնության է հասել միայն հունվարի 5-ից հետո։ Ծառուկյանը Փաշինյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ է պաշտպանության նախարարին վարչապետի կողմից նման հրահանգ իջեցվել, և ինչո՞ւ է կանոնավոր բանակն այդ հատվածում սյունեցիներին մենակ թողել։
«Մեծ աղմուկ է բարձրացվում, որ Սյունիքից տարածքներ են զիջվել` Սյունիքից ոչ մի տարածք, ոչ մի միլիմետր չի զիջվել։ Սյունիքի այն տարածքը, որն այսօր գոյություն ունի, արձանագրված է 2010 թ. «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որին կողմ է քվեարկել նաև ԲՀԿ–ն, այդ թվում այժմ դահլիճում նստած որոշ պատգամավորներ»,–ասաց Փաշինյանն ի պատասխան Արտյոմ Ծառուկյանի։
Վարչապետը նշեց, որ այդ օրենքով արձանագրված է, որ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի վարչական գծից այն կողմ գտնվում է Ադրբեջանը։ Նրա խոսքով` հասկանալի է, որ սերունդ է մեծացել, որը երբեք չի տեսել այն Սյունիքը, որը եղել 1990 թվականից առաջ։ Փաշինյանը շեշտեց, որ 2010 թվականին «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքին կողմ քվեարկած բոլոր խմբակցություններն այսօր ընդդիմություն են։
Սյունիքում սահմանների որոշման գործընթացի համար հանձնաժողովներ են անհրաժեշտ. ՄԻՊ
«Իրենք են գծել Սյունիքի այն տեսքը, որն այսօր կա։ Բանակցային բոլոր գործընթացներով, այդ թվում այն գործընթացով, որով ՀՀ–ն պատրաստակամություն էր հայտնել ստորագրել դեռևս 2011-ին և որի ստորագրումը մերժել է Ադրբեջանը, Կուբաթլուի և Զանգելանի շրջանները պետք է հանձնվեին Ադրբեջանին։ Ի դեպ, 2011-ին էր ընթանում Կազանյան գործընթացը, ինչն ուղղակի փաստ է վերլուծության համար»,–ասաց Փաշինյանը։
Նա նշեց նաև, որ իրենց հասցեին հնչող մեղադրանքները հաճախ իրարամերժ և իրար չեզոքացնող են։ Փաշինյանի խոսքով` մի դեպքում, իրենց մեղադրում են, որ տարածքներ են տվել, մյուս դեպքում մեղադրում են, որ տարածքները չենք տվել ինչ-որ իրադարձություններից խուսափելու համար։ Վարչապետը վստահեցրեց` որոշումները կայացվել են ռազմական նոր էսկալացիան, այդ թվում՝ Սյունիքում կանխելու և Սյունիքի անվտանգությունը ապահովելու համար։
Պատասխանելով հարցին, թ ե՞րբ է պաշտպանության նախարարին վարչապետի կողմից հրահանգ իջեցվել լքել Սյունիքի նպաստավոր դիրքերը` Փաշինյանը պատասխանեց, որ դեկտեմբերին 18-ին է նման հրահանգ տվել։
«Որոշումը կայացվել է այդ տղաների և նրանց տների անվտանգությունն ապահովելու համար։ Պատերազմի ընթացքում գնացել եմ Սյունիքի մարզ, և իմ հրահանգով են ձևավորվել ինքնապաշտպանական ուժերը։ Նրանք հետ են քաշվել Սյունքի անվտանգությունն ապահովելու համար։ Դրանից հետո այնտեղ ռուս խաղաղապահներն են տեղակայվել»,–ասաց Փաշինյանը։
Նշենք, որ նոյեմբերի 9-ի եռաոկղմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ մարզերում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրեց, որ ռուս սահմանապահ ուժեր կտեղակայվեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վիճարկելի տեղերում։
Դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն, ինչ իրականացվում է Սյունիքի սահմաններին, չի կարելի համարել դեմարկացիա կամ դելիմիտացիա։ Նրա խոսքով` տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի նպատակն է անվտանգության ապահովումը։
Հունվարի 5-ին Շուռնուխ գյուղի 12 տներ հանձնվեցին ադրբեջանցիներին։ Գյուղի այդ հատվածում ադրբեջանական զինծառայողներ են տեղակայվել։