Արխիվային լուսանկար

Հայտնի հայեր, որոնք 2020-ին երեխա են ունեցել

1433
(Թարմացված է 01:07 04.01.2021)
Չնայած անցած տարվա բոլոր բարդություններին, դրա ընթացքում նաև ուրախալի իրադարձություններ են եղել։ Ներկայացնում ենք հինգ հայտնի հայերի ընտանիքների, որտեղ 2020-ին երկար սպասված համալրում է եղել։

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. 2020 թվականը ցնցեց աշխարհը բացասական իրադարձություններով՝ համավարակ, հրդեհներ, պայթյուններ, հակամարտությունների սրացում։ Սակայն որոշ ընտանիքների համար տարին նշանակալի էր՝ շնորհիվ ուրախալի իրադարձության։

Եվգենի Պետրոսյան և Տատյանա Բրուխունովա

Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանի և նրա երիտասարդ տիկնոջ՝ Տատյանա Բրուխունովայի ընտանիքում փոքրիկը ծնվեց մարտի 13-ին։ Զույգը երկրպագուներին ուրախալի նորությունը հայտնեց շատ ավելի ուշ։ Փոքրիկին կոչել են Վահան՝ Պետրոսյանի հոր պատվին։

Սա հումորիստի արդեն երկրորդ երեխան է, նա հասուն դուստր ունի՝ Վիկտորինան։ Իսկ Բրուխունովան առաջին անգամ է մայր դարձել։


Գոհար Ավետիսյան և Սերգեյ Գրիգորյան

«Մեյքափի գուրու» Գոհար Ավետիսյանն առաջին անգամ մայր է դարձել հուլիսի 3-ին։ Մեգահայտնի ռուսաստանցի դիմահարդարը տղա է ունեցել, որին անվանել են Գասպար։

Այսպիսի տեսք ծննդաբերությունից հետո. նորաթուխ մայրիկ Գոհար Ավետիսյանը նշում իր ծննդյան օրը

Փոքրիկի ծնվելու օրը անմիջապես ծննդատնից Գոհարը սոցիալական ցանցերում գրառում էր արել․ «Բարի գալուստ այս չքնաղ աշխարհ, իմ փոքրիկ հսկա, 4 կգ երջանկություն և անիրական սեր առաջին իսկ վայրկյանից։ Թերևս, սա ծննդյան օրվա լավագույն նվերն է իմ կյանքում։ Ծնունդս վաղն է»։


Գուրգեն Դաբաղյան և Իննա

Երգիչ Գուրգեն Դաբաղյանը, որը 2000-ականների սկզբին գրավել էր հայ հանդիսատեսի ուշադրությունը ժողովրդական երգերի կատարմամբ (ինչի շնորհիվ էլ նրան սկսել էին կոչել «հայ երգի փոքրիկ իշխան»), հուլիսի 15-ին առաջին անգամ հայր դարձավ։

Գուրգենը դուստր է ունեցել և ուրախալի նորությունը հայտնել Instagram-ի իր էջում։

Գուրգեն Դաբաղյանը հայրիկ է դարձել. երգիչը լուսանկար է հրապարակել և հայտնել երեխայի սեռը

«Շուշան Գուրգենի Դաբաղյան․ 15.07.2020․ Իմ հրաշք, հրեշտակ, հեքիաթ»,-մակագրել է նա հրապարակված լուսանկարը։


Սիրուն Մինաս և Ռաֆայել Վարդանյան

Աֆրիկյան արմատներով հայ «շոու-լեդի» և պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասը մայրիկ դարձավ հուլիսի 14-ին։ Նա որդի է ունեցել, որին անվանել են Վահան։

Սիրուն Մինասն ու նրա ամուսինը որոշել են չխախտել հին հայկական ավանդույթներից մեկը և երեխային ծնվելուց 40 օր անց մկրտել են։

Լիլու և Արկադի Վարդանյան

Լոս Անջելեսում բնակվող հայտնի հայ երգչուհի Լիլուն երկրորդ անգամ մայրացել է նոյեմբերի 11-ին։ Այս անգամ նա դուստր է ունեցել։ Փոքրիկին կնքել են Մարիա անունով։

Լիլուի առաջնեկը որդին է՝ Ռոբերտը, առաջին ամուսնությունից։

Հպարտ «կալաբոկ». հղի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել

Օրերս նա գեղեցիկ ընտանեկան լուսանկար էր հրապարակել․ կադրում երգչուհին ամուսնու՝ Արկադի Վարդանյանի և երեխաների հետ է։

1433
թեգերը:
Սիրուն Մինաս, Գուրգեն Դաբաղյան, Լիլու, Եվգենի Պետրոսյան, երեխա, Գոհար Ավետիսյան
Ըստ թեմայի
Քեզ շատ ենք սիրում. Գոհար Ավետիսյանն ամուսնու ու նորածին որդու հետ լուսանկար է հրապարակել
Երգչուհի Լիլուն ամուսնու ու երեխաների հետ նոր լուսանկար է հրապարակել
«Ձեր որդին հրաշք է». Սիրուն Մինասն ընտանեկան լուսանկար է հրապարակել
Արխիվային լուսանկար

Սուրբ Սարգսի տոնական միջոցառումները չեղարկվել են

0
(Թարմացված է 20:52 25.01.2021)
Տոնական միջոցառումների անցկացման փոխարեն կընդլայնվեն զինվորներին ուղղված ծրագրերը։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը նշվում է հունվարի 30-ին։ Արարատյան Հայրապետական թեմի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այս տարի տոնական բոլոր միջոցառումները չեղարկվել են։

«Փոխարենը ավելի են ընդլայնվել զինվորներին ուղղված ծրագրերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։ Տոնի առթիվ հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է երիտասարդների օրհնության կարգ։

Ժողովրդական ամենասիրելի սովորույթն էլ կապված է աղի բլիթի հետ։ Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որ երազում տեսնեն ապագա կողակցին։

0
թեգերը:
Եկեղեցի, տոն, Սուրբ Սարգիս
Ըստ թեմայի
Հայաստանյան բոլոր եկեղեցիներում մատուցվել է Ճրագալույցի սուրբ պատարագ․ տեսանյութ
«Ամոթ ձեզ». Փայլանը հայտնում է, որ Բուրսայի հայկական եկեղեցին վաճառքի են հանել
Ինչպես փրկվեց Դադիվանքը. տեր Վահրամը հայտնել է` քանի եկեղեցի է մնացել թշնամու կողմում
Արխիվային լուսանկար

«Կաթվածաբեր» պատվաստանյութը. Հայաստանը պատրաստվո՞ւմ է կորոնավիրուսի դեմ պայքարել Pfizer–ով

105
Առողջապահության նախարարությունը պատրաստվում է պատվաստանյութ գնել Հայաստանի բնակչության 10%-ի համար։ 4%-ի համար որոշվել է բրիտանա–շվեդական պատվաստանյութ գնել։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը Pfizer դեղագործական ընկերության կողմից արտադրվող կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով բանակցություններ չի տանում։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Գերատեսչությունում նշել են նաև, որ այդ ընկերության պատվաստանյութով Իսրայելում COVID-19-ի դեմ պատվաստված բնակչության մոտ առաջացած կողմնակի ազդեցությունների, մասնավորապես կաթվածի ախտանշանների մասին առողջապահության նախարարությունը պաշտոնական տեղեկություն չունի։

Միաժամանակ նախարարությունում հրաժարվել են պարզաբանել՝ ում հետ են բանակցություններ տարվում պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով։

Նշենք`հունվարի 20-ին հայտնի էր դարձել, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գնել AstraZeneca բրիտանա–շվեդական ընկերությունից։ Այն հասանելի կլինի արդեն այս տարվա մարտից ու նախատեսված է բնակչության 3%-ի համար։

1-ին փուլում կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-ից 64 տարեկան խրոնիկ հիվանդները:

Հաջորդ փուլում կպատվաստվեն դասախոսները, ուսուցիչները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, զինծառայողները, արդարադատության ոլորտի աշխատակիցները, հանրային տրանսպորտի աշխատակիցները, պետական ծառայողները:

Պուտինն ասաց` ինչու մինչ այժմ չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հայտնել էր, որ հայկական կողմը կորոնավիրուսի դեմ չորս տեսակի (այդ թվում՝ ռուսական) հնարավոր մատակարարումների մասին բանակցություններ է տանում։ Նախատեսվում է պատվաստանյութ գնել Հայաստանի բնակչության 10%-ի՝ միայն ռիսկային խմբերի համար։

Հիշեցնենք՝ Հայաստանը որպես օգնություն ստացել է ռուսական «Սպուտնիկ V»-ի մի փոքր խմբաքանակ։ Դրանով պատվաստվել է նույնիսկ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

105
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, կորոնավիրուս, Հայաստան, պատվաստանյութ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Պուտինն ասել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութն ամենալավն է աշխարհում
Կալիֆոռնիայում հորդորել են հրաժարվել Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութի խմբաքանակից
ՀՀ-ն բանակցություններ է վարում. կորոնավիրուսի պատվաստանյութերից որն առաջինը տեղ կհասնի