ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Հայտնի բլոգեր և երաժիշտ Դավիթ Մանուկյանը Ամանորի առթիվ Օլգա Բուզովային ոսկե զարդ է նվիրել հռչակավոր Cartier բրենդից։
Սպիտակ ոսկուց օրիգինալ թևնոցը ոլորուն մեխի ձև ունի և պատված է ադամանդներով: Բլոգերը դրա համար վճարել է 4,3 միլիոն ռուբլի։
«Սա սեր չէ». էքստրասենսը կանխատեսել է, որ Բուզովան ու Դավիթը բաժանվելու են
Օլգային նվերը հիացրել է, և նա չի կարողացել զսպել զգացմունքները։ Նվերների փոխանակությունը տեղի է ունեցել Մալդիվներում, որտեղ զույգն անցկացնում է ամանորյա արձակուրդները։
Օլգան ու Դավան հաճախ են միմյանց թանկարժեք նվերներ անում։ Օգոստոսին նրանք հարաբերությունների մեկամյակն էին նշում Սոչիի ռեստորաններից մեկում։
Այն ժամանակ Դավան սիրելիին ադամանդներով թևնոց էր նվիրել՝ 3,5 միլիոն ռուբլի արժողությամբ, ինչպես նաև կախազարդ և ականջօղեր։ Երգչուհին նշել էր, որ իր ընկերն անթերի ճաշակ ունի։
Օլգան իր հերթին Դավայի համար պատրաստել էր Rolex ժամացույց և թևնոց՝ 5 միլիոն ռուբլի ընդհանուր արժողությամբ։
Ավելի վաղ փոփ երգչուհին խոստովանել էր, որ արդեն բարոյապես պատրաստ է մայր դառնալու և Դավիթ Մանուկյանին ժառանգ պարգևելու հարցում։
Ընդ որում՝ ուրախ իրադարձությունը կարող է տեղի ունենալ արդեն այս տարի։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Երգչուհի Պոլինա Գագարինայի նախկին ամուսինը` հայտնի դիզայներ, լուսանկարիչ Դմիտրի Իսխակովը հիշել է իր հայկական արմատներն ու Instagram–ում հրապարակել Արարատ լեռան լուսանկարը։
«Մորս ազգանունը Սիմոնյան է, ծնվել ու մեծացել է Թբիլիսիում։ Իմ երակներով հայի արյուն է հոսում։ Երբ առաջին անգամ եղա այնտեղ, այնպիսի զգացողություն էր, որ ամեն բան շատ հարազատ է, ջերմ, սրտանց», – գրել է նա։
Իսխակովը խոստովանել է, որ առանձնահատուկ քնքշանքով է հիշում հայաստանյան ուղևորությունը։ Նա գրել է, որ վաղուց երազում է հայտնի հայերի լուսանկարների շարք անել, բայց նրանից շատերն արդեն ողջ չեն։
Посмотреть эту публикацию в Instagram
Օգտատերերից ոմանք ենթադրել են, որ նա հիմա Հայաստանում է, մյուսներն էլ պարզապես գովել են գեղեցիկ լուսանկարի համար։
Հիշեցնենք, որ լուսանկարիչն ու փոփ–երգչուհին ամուսնացել էին 2014 թվականին։ Գագարինան Պյոտր Կիսլովի հետ ամուսնությունից արդեն մեկ երեխա ուներ, 2017 թվականին ծնվեց Պոլինայի ու Դմիտրիի դուստրը։ Անցած տարվա գարնանը ԶԼՄ–ները սկսեցին գրել, որ ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը ամուսնալուծության շեմին է, սակայն նրանք չէին մեկնաբանում այդ լուրը։ Ավելի ուշ Դմիտրի Իսխակովը հաստատեց, որ իրենք առանձին են ապրում։
Պոլինա Գագարինայի նախկին ամուսինը հրապարակել է նոր ընկերուհու մերկ լուսանկարը
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. «Աերոֆլոտ» ավիաընկերությունը չեղարկել է միջազգային կանոնավոր չվերթերը, որոնք նախատեսված էին մարտին և ապրիլին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ընկերությանը:
Ըստ հաղորդագրության` մարտի 28-ից ապրիլի 30-ը չեղյալ են հայտարարվել Մոսկվայից մի շարք քաղաքներ, այդ թվում ՝ Մոսկվա– Երևան չվերթերը։
Նշվում է, որ որոշումը կայացվել է կորոնավիրուսի պատճառով կիրառվող սահմանափակումների երկարաձգման կապակցությամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵԱՏՄ երկրների քաղաքացիները, որոնք որոշել են մեկնել Ռուսաստան, փետրվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ կարող են Հայաստանից և Բելառուսից ՌԴ հասնել օդային ճանապարհով`«Ճամփորդում եմ առանց COVID-19–ի» բջջային հավելվածի միջոցով կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը ներկայացնելու դեպքում: Համապատասխան փոփոխությունը մտցվել է ՌԴ կառավարության` 2020 թվականի մարտի 16-ի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը դադարեցվել էր անցյալ տարվա մարտին կորոնավիրուսի համավարակի պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի առաջիկա արտահերթ ընտրություններին՝ իր քաղաքական թիմով:
Այս մասին նա հայտարարեց այսօր հայաստանյան մի քանի կայքերին տված հարցազրույցում:
«Մասնակցելու ենք և կրելու ենք»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ դրա համար ունի քաղաքական թիմ, հետևորդներ ու անհրաժեշտ գործիքակազմ:
Իսկ թե ինչու մինչև հիմա ակտիվություն չի դրսևորել ՀՀ գործող իշխանոթյան դեմ այքարում, Քոչարյանը մեկնաբանեց նրանով, որ չի ցանկացել իշխանությունների հնարավորություն տալ իր վերադարձով վախեցնել թիմակիցներին:
«Ես ինձ հեռու պահեցի այդ գործընթացներից, որ իմ գործոնը չօգտագործվի այդ 20-30 պատգամավորներին վախեցնելու համար»,- ասաց Քոչարյանը:
Ինչ վերաբերում է Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերին, երկրորդ նախագահը շեշտեց, որ կիսում է նրանց դիրքորոշումը ՀՀ ժամանակավոր կառավարություն ստեղծելու ու արտահերթ ընտրություններ կազմակերպելու առումով, հատկապես, որ ժամանակավոր կառավարության ղեկավարը չի մասնակցելու ընտրություններին՝ հնարավոր չարաշահումներ թույլ չտալու համար:
Ի՞նչ մտավախություններ ունի Ռոբերտ Քոչարյանը ճանապարհների ապաշրջափակման հեռանկարից
Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք ժամանակավոր` ազգային համաձայնության կառավարության վարչապետի միասնական թեկնածու են առաջարկում Վազգեն Մանուկյանին։
Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում. Քոչարյան
Իշխանությունը, սակայն, այդ տարբերակին համաձայն չէ։ Նրանք առաջարկում են միանգամից գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։