ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Այժմ պետք չէ կռահել, թե ումից է իր արտասովոր ու գրավիչ արտաքինը ժառանգել ամերիկյան թոփ-մոդել Ռուբինա Խանզադյանը, որին հաճախ անվանում են «վայրի գեղեցկուհի»։
Մոդելը Instagram-ի իր էջում մոր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել նրա տարեդարձը։
«Իմ ոգեշնչում, իմ մոտիվացիա... միակ մարդը, որից խորհուրդ եմ հարցնում նախքան որևէ բան անելը: Ես բախտավոր եմ, որ նման ուժ ունեմ իմ կյանքում... Հավիտյան քո փոքրիկ աղջիկ։ Իմ սերը չեմ կարող բառերով նկարագրել։ Ծնունդդ շնորհավոր»,- գրել է Ռուբինան։
Посмотреть эту публикацию в Instagram
Աղջկա երկրպագուներն ապշել են, որ մայրն ու դուստրը ջրի երկու կաթիլի պես նման են իրար։ Նրանք հիացել են, որ մոդելի մայրը`Քրիսն այդքան երիտասարդ տեսք ունի։
Լուսանկարի մեկնաբանություններում շատերը նրանց երկվորյակներ ու քույրեր են անվանել:
Ռուբինա Խանզադյանը մասնակցել է Նյու Յորքի նորաձևության շաբաթին. տեսանյութ
«Դուք ասես երկու քույրեր լինեք։ Այնպիսի զգացողություն է, որ ձեր գեները ժառանգել եք միայն մայրիկից։ Ինչ գեղեցիկ, հազվագյուտ աչքեր, Աստված իմ։ Ախ, այդ հայուհիները, որ նվաճել են աշխարհը»,– գրել են նրանք։
«Ների՛ր, մայրիկ». Ռուբինա Խանզադյանի նոր կերպարը հիացրել է օգտատերերին
Հիշեցնենք` Ռուբինա Խանզադյանը հայ գրող Սերո Խանզադյանի եղբոր թոռն է։ Նա երկու տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Բարսելոնա։ Հիմա ընտանիքն ապրում է ԱՄՆ–ում։ 2017 թվականին Ռուբինան հիմնել է Rubina Dyan սեփական ապրանքանիշ, որն առաջ է մղում Իսպանիայում ու ԱՄՆ–ում։
Գեղեցիկ է և՛ ներքնազգեստով, և՛ տարազով. օգտատերերը սիրահարվել են Ռուբինա Խանզադյանին
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը Pfizer դեղագործական ընկերության կողմից արտադրվող կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով բանակցություններ չի տանում։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Գերատեսչությունում նշել են նաև, որ այդ ընկերության պատվաստանյութով Իսրայելում COVID-19-ի դեմ պատվաստված բնակչության մոտ առաջացած կողմնակի ազդեցությունների, մասնավորապես կաթվածի ախտանշանների մասին առողջապահության նախարարությունը պաշտոնական տեղեկություն չունի։
Միաժամանակ նախարարությունում հրաժարվել են պարզաբանել՝ ում հետ են բանակցություններ տարվում պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով։
Նշենք`հունվարի 20-ին հայտնի էր դարձել, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գնել AstraZeneca բրիտանա–շվեդական ընկերությունից։ Այն հասանելի կլինի արդեն այս տարվա մարտից ու նախատեսված է բնակչության 3%-ի համար։
1-ին փուլում կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-ից 64 տարեկան խրոնիկ հիվանդները:
Հաջորդ փուլում կպատվաստվեն դասախոսները, ուսուցիչները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, զինծառայողները, արդարադատության ոլորտի աշխատակիցները, հանրային տրանսպորտի աշխատակիցները, պետական ծառայողները:
Պուտինն ասաց` ինչու մինչ այժմ չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հայտնել էր, որ հայկական կողմը կորոնավիրուսի դեմ չորս տեսակի (այդ թվում՝ ռուսական) հնարավոր մատակարարումների մասին բանակցություններ է տանում։ Նախատեսվում է պատվաստանյութ գնել Հայաստանի բնակչության 10%-ի՝ միայն ռիսկային խմբերի համար։
Հիշեցնենք՝ Հայաստանը որպես օգնություն ստացել է ռուսական «Սպուտնիկ V»-ի մի փոքր խմբաքանակ։ Դրանով պատվաստվել է նույնիսկ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Այսօր Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության հատուկ չվերթով Երևան է տեղափոխվել շուրջ 30 տոննա մարդասիրական օգնություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հումանիտար օգնությունը ներառում է հիմնականում դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ, ինչպես նաև սոցիալական ոլորտի համար անհրաժեշտ տարբեր իրեր։ Ինքնաթիռով Երևան է տեղափոխվել նաև երկու միկրոավտոբուս` համապատասխան հենաշարժային սարքավորումներով` Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ հումանիտար օգնությունը կազմակերպվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի և «Սիլվա Կապուտիկյան» գերմանահայ կանանց միության համագործակցությամբ։
Ֆրանսիայից ուղարկված հումանիտար օգնությունը կբաժանեն բուժհաստատություններին
Հիշեցնենք` սա Գերմանիայից Հայաստան վերջին ժամանակներս տեղափոխված առաջին հումանիտար օգնությունը չէ։ Դեռևս նոյեմբերին Գերմանիայում Հայաստանի դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի և ԳԴՀ կառավարության համատեղ ջանքերով շուրջ մեկ տոննա մարդասիրական օգնություն, հիմնականում` դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ էին ուղարկվել Հայաստան։
Հավելենք, որ աջակցության ծրագրերի նպատակով դաշնային կառավարությունն արդեն իսկ 2մլն եվրո է տրամադրել ԿԽՄԿ-ին, Գերմանական Կարմիր Խաչը Հայաստանի Կարմիր Խաչին տրամադրել է 200.000 եվրո։ Եվս 300 հազար եվրո աջակցություն դաշնային կառավարությունը տրամադրել է GIZ-ի երևանյան գրասենյակի միջոցով:
Խոշոր հումանիտար օգնությունը Ռուսաստանից հասավ Հայաստան. տեսանյութ
Հայաստան-սփյուռք համագործակցությունն ակտիվացման փուլում է: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Հայաստանին և Արցախին զուգահեռ նաև սփյուռքն է դուրս գալիս այս շոկային վիճակից։ Որոշ համայնքներում դա տեղի է ունենում շատ ավելի արագ, քան այլ համայնքներում, օրինակ` Ֆրանսիայում և Ռուսաստանում բավական առողջ է մթնոլորտը, և համագործակցության բազում եզրեր կան»,- ասաց նա։
Նրա խոսքով`մարդիկ բավականին ակտիվ են և հասկանում են, որ այսօր առավել քան երբևէ հայրենիքը`Հայաստանն ու Արցախն օգնության կարիք ունեն. տասնյակ հազարավոր տեղահանվածներ, որոնք թեև այս պահին Արցախի տարածքում են, զրկվել են սեփական բնակարաններից և եկամտի աղբյուրներից, ու առաջնահերթ նրանց պետք է աջակցել։
«Հայաստանի կառավարությունն էլ ամեն ջանք գործադրում է, որ արցախցի մեր հայրենակիցները ուտելիքի և կենցաղային իրերի կարիք չունենան, բայց ժամանակն է նաև նոր աշխատատեղեր ստեղծելու մասին մտածել։ Շահութաբերության հիման վրա ձեռնարկությունների հիմնումն Արցախի տարածքում լինելու է շատ կարևոր ուղղություն, և չեմ կասկածում, որ մոտակա տարիներին մենք դրա ականատեսը կլինենք»,- նշեց Սինանյանը։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը համոզված է, որ Հայաստանի և Արցախի պաշտոնյանների հետ շարունակական աշխատանքի շնորհիվ կհաջողվի ամենասեղմ ժամկետներում կենտրոնանալ բնակարանաշինության վրա, տնտեսական վերածննդի ծրագիր կազմել և թևակոխել զարգացման նոր փուլ։
Հիշեցնենք` հունվարի 23-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ճանաչողական այցով մեկնել էր Արցախ, հանդիպել մի շարք պաշտոնյանների հետ և քննարկել կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրեր, որոնք նախատեսվում է կյանքի կոչել սփյուռքի մեր հայրենակիցների գործուն մասնակցությամբ։