ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինվորներից որոշներն Ամանորն անցկացրել են «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում»։
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել` հայտնելով այդ մասին։
«Զինվորի տնից շնորհավորանքներ բոլորիդ... Տղաները խոստացան` ապաքինվել արագ»,–լուսանկարներին կից գրել է Մուրադյանը։
Լուսանկարներում երևում է, թե ինչպես են տղաները պատրաստվում Ամանորին` անձեռոցիկները ծալելով։ Տղաները բարձր տրամադրություն ունեն, ինչը երևում է լուսանկարներից։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Երգիծաբան Եվգենի Պետրոսյանի կինը` Տատյանա Բրուխունովան, իրենց փոքրիկի հերթական լուսանկարն է տեղադրել Instagram–ի իր էջում։
«Երկար ժամանակ այս տղային իմ էջում չեմ ցուցադրել»,–որդու լուսանկարին կից գրել է Տատյանան։
View this post on Instagram
Նրա հետևորդները չեն թաքցրել փոքրիկ Վահանի հանդեպ իրենց հիացմունքը` ասելով, որ պետք է հաճախ փոքրիկի լուսանկարը տեղադրի իր էջում։
«Մամայի քթից թռած է»,–մեկնաբանել է մեկ ուրիշ հետևորդ։ Սակայն այս մեկնաբանության առնչությամբ հնչել են նաև հակառակ կարծիքներ, թե ավելի շատ Պետրոսյանին է տղան նման։
Բրուխունովայի հետևորդների աչքից չի վրիպել նաև փոքրիկի ոճային հագուստը, և նրանցից մեկը մեկնաբանել է.
«Ի՜նչ ոճային է` լրիվ մամային ու պապային է քաշել»։
Հիշեցնենք, որ Եվգենի Պետրոսյանն ու Տատյանա Բրուխունովան ամուսնացել են 2019-ի դեկտեմբերին։ Մինչ այդ 33 տարի Պետրոսյանն ամուսնացած էր հումորիստ Ելենա Ստեպանենկոյի հետ։
Քանի՞ ամսական է երեխան. Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պատասխանել է օգտատերերի հարցերին
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 198–ով և դարձել 165 909։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 7593 մարդ, կատարվել է 634812 թեստավորում, առողջացել են վարակվածներից 154535-ը։ Գրանցվել է մահվան 3034 (+4) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3-ով և դարձել 747։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Ինչպես չկորցնել հիշողությունը և սուր միտք ունենալ. գիտնականները տարրական միջոց են գտել
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։
Կարևոր է, թե ինչպես ես ապրում և ինչ անուն ես թողնում։ Սրանք ոստիկանության մայոր Թաթուլ Օթարյանի խոսքերն են, որոնց տրամաբանության մեջ էլ նա իր կյանքը կառուցեց և անմահացավ։ Ոստիկանության մամուլի ծառայությունը տեսանյութ է ներկայացրել Թաթուլ Օթարյանի մասին պատմող։
Թաթուլը ծառայում էր ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբում՝ որպես հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ։ Մասնագիտությամբ տնտեսագետ էր, իսկ ծառայության ընթացքում ավարտեց նաև ոստիկանության ակադեմիան և ստացավ նաև իրավաբանի կրթություն։
Թաթուլը ոստիկանության համակարգում էր 2009 թվականից. շարքայինից հասել էր մայորի կոչման։
2012 թվականին ընտանիք էր կազմել, տարիներ անց տղա ունեցել։ Տղայի հարազատները նշում են՝ Թաթուլը միշտ ասում էր, որ պատերազմ լինի, բոլորս պետք է գնանք։ Պատերազմը սկսվելուն պես զինվորագրվելց ու Արցախ է մեկնել։ Ի դեպ, պատերազմական գործողություններին Արցախում մասնակցում էր նաև եղբայրը՝ Մհեր Օթարյանը։
«Երբ Շուշիի մշակույթի կենտրոնում էինք, Թաթուլը բարձրացավ բեմ և կոչով դիմեց ոստիկանության ծառայողներին։ Ասաց՝ տղե՛րք, մենք գիտակցված եկել ենք այստեղ։ Ուրեմն, այդպես մի մարդու նման էլ պետք է գնանք մեր պարտքը կատարելու։ Մենք եկել ենք, որ պայքարենք թշնամու դեմ։ Դրանից հետո դահլիճը լռեց։ Թաթուլը նստեց իր տեղը ու… դեպքը պատահեց»,-պատմում է ծառայակից ընկերը՝ Մհեր Սայանը։
Թաթուլ Օթարյանն անմահացավ Շուշիում՝ հոկտեմբերի 4-ին։