00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի ու սուրբծննդյան տոների առթիվ

© Photo : Facebook / Nikol Pashinyan / Նիկոլ ՓաշինյանПремьер-министр Никол Пашинян обращается к нации (14 декабря 2020). Еревaн
Премьер-министр Никол Пашинян обращается к нации (14 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա ընթացիկ խնդիրները կարգավորելը և րոպե առաջ ապագայի կառուցման գործին լիարժեք տրվելը մեր մեծագույն պարտքն է՝ մեր երեխաների, մեր հայրենիքի, մեր ժողովրդի առաջ:

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի ու սուրբծննդյան տոների առթիվ։ Ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում.

Новогоднее поздравление президента Армена Саркисяна - Sputnik Արմենիա
Մեր ժողովուրդը չի՛ պարտվել. ՀՀ նախագահի ամանորյա ուղերձը

Նույնիսկ դժվար է հավատալ, որ ընդամենը րոպեներ են մնացել 2020 թվականի ավարտին: Ավարտվում է մի տարի, որի դառնությունը դեռ երկար կուղեկցի մեզ: Ծանր հետևանքներով պատերազմ, կորոնավիրուսի համավարակ՝ այս հանգրվաններով կհիշվի 2020 թվականը մեր ժողովրդի պատմության մեջ:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մեր նահատակների՝ պատերազմի ընթացքում, պատերազմի հետևանքով զոհված մեր եղբայրների և քույրերի ընտանիքների հետ են: Նրանց երեխաների, մայրերի, հայրերի, կանանց, ամուսինների, եղբայրների և քույրերի:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մեր անհետ կորած զինվորների ընտանիքների հետ են՝ նրանց երեխաների, մայրերի, հայրերի, կանանց, եղբայրների և քույրերի:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մեր գերեվարված հայրենակիցների ընտանիքների հետ են՝ նրանց երեխաների, մայրերի, հայրերի, կանանց, եղբայրների և քույրերի:

Այս ընթացքում նրանցից շատերի հետ հանդիպելու, շփվելու առիթ եմ ունեցել ու պիտի ասեմ՝ սա այն դեպքն է, երբ վիշտը մարդկանց դարձնում է մոտիկ ու հարազատ: 2020 թվականի ավարտին մենք, ցավոք, դեռևս չենք հասցրել պարզել մեր բոլոր անհետ կորածների ճակատագիրը, չենք կարողացել վերադարձնել մեր բոլոր գերիներին, և ուզում եմ բոլորի ընտանիքներից ներողություն խնդրել այս իրավիճակի համար, առանց խոսելու պատճառների մասին, որովհետև ամանորյա ուղերձը գործնական մանրամասների քննարկման պատեհ հարթակ չէ:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մարտական հերթապահության մեջ գտնվող մեր զինվորների, սպաների, գեներալների՝ մեր բանակի, մեր սահմանապահների հետ են, ովքեր հերոսական ջանքեր են գործադրում ետպատերազմական իրավիճակը կայունացնելու և անվտանգության զգացողությունը վերականգնելու համար:

Пара прогуливается в Ереване - Sputnik Արմենիա
Ցլի տարում սուտը ջրի երես դուրս կգա. աստղաբանը խորհուրդներ է տալիս հայերին

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը ոստիկանության ու անվտանգության մարմինների աշխատողների հետ են, ովքեր օրնիբուն ապահովում են անվտանգությունն ու հասարակական կարգը Հայաստանի Հանրապետությունում:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մեր բժիշկների, բուժաշխատողների հետ են, ովքեր հերոսական պայքար էին մղում և շարունակում են մղել կորոնավիրուսի համավարակի դեմ, և պատերազմի ալիքը պայքարի երկրորդ ճակատ բացեց նրանց համար և նույնքան հերոսական աշխատանքի շնորհիվ մեր բժիշկները մեր վիրավորների հազարավոր կյանքեր փրկեցին:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած մեր զինծառայողների, քաղաքացիական անձանց հետ են, և ուզում եմ հատկապես նրանց ասել՝ կյանքը չի ավարտվել, և դուք դեռ ձեր անձնական ավանդը կբերեք Հայաստանի հզորացման գործին:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը պատերազմից վերադարձած մեր եղբայրների ու քույրերի հետ են, ովքեր մտքով հաստատապես դեռ մարտի դաշտում են, նորովի են վերապրում առաջնագծում իրենց անցկացրած ամեն րոպեն ու վայրկյանը:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մեր այն հայրենակիցների հետ են, ովքեր պատերազմի բերումով զրկվել են օթևանից, տնից: Կրկին նույն պատճառով չեմ ուզում պատմել, թե կառավարությունն ինչ միջոցներ է ձեռնարկել, ձեռնարկում և կձեռնարկի՝ նրանց խնդիրներին լուծում տալու համար: Ամեն անհրաժեշտը, իհարկե, կարվի:

Խաղաղ երկինք, առողջություն և բարեկեցություն. ՀՀ-ում ՌԴ դեսպանն ամանորյա ուղերձ է հղել

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը Արցախի մեր հայրենակիցների հետ են: Մեր սիրասուն Արցախը ապրում է չափազանց դժվար օրեր: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունն, իհարկե, անվտանգության էական երաշխիքներ է ստեղծում Արցախի մեր հայրենակիցների համար: Նաև՝ Արցախի կարգավիճակը մեզ համար շարունակում է մնալ բացարձակ առաջնահերթություն, և այս ուղղությամբ քաղաքական, դիվանագիտական ջանքեր պիտի գործադրվեն շարունակաբար:

Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը Սփյուռքի մեր հայրենակիցների հետ են: Ձեր սերն ու ամենօրյա գորովանքը Արցախի ու Հայաստանի նկատմամբ զգալի է նույնիսկ հազարավոր կիլոմետրերից, և մեր ամբողջությունը որևէ ձևով չի կարող խաթարվել: Մենք բոլորս դա գիտենք:

Ամանորյա այս երեկոյին, սակայն, մեր սրտերն ու մտքերը առավելապես մեր երեխաների հետ են, որոնք այս տարի զրկվեցին ամանորյա հեքիաթից: Մեր ազգային մտածողության և մտածելակերպի մեջ երեխաներն ու նրանց ապագան ամենակարևոր շարժառիթն են, և ես մտածում եմ, թե, ի վերջո, ի՞նչ պետք է անենք մենք մեր երեխաների համար այս դժվարին իրավիճակում:

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ռազմական լայնածավալ գործողությունները դադարել են, բայց պատերազմն ունի ետցնցումներ: Այդ ետցնցումներն ունեն երբեմն մարտական, երբեմն բարոյական, երբեմն հոգեբանական, երբեմն քաղաքական բնույթ, և մեր մեծագույն խնդիրն այդ ետցնցումներին դիմակայելն է, Հայաստանում, Արցախում, Հայաստանի և Արցախի շուրջ կայունությունն ապահովելը, այդ կայունության ապահովման համար որոշումներ կայացնելը:

Католикос Гарегин Второй посетил МЦ Измирлян (31 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ամենայն հայոց կաթողիկոսը սուրբծննդյան այցելություններ է կատարել

Այսօրվա ընթացիկ խնդիրները կարգավորելը և րոպե առաջ ապագայի կառուցման գործին լիարժեք տրվելը մեր մեծագույն պարտքն է՝ մեր երեխաների, մեր հայրենիքի, մեր ժողովրդի առաջ: Ի՞նչ ապագա ենք մենք տեսնում մեր երկրի, մեր երեխաների, մեր ժողովրդի համար. սրանք հարցեր են, որոնք կարևոր են ոչ միայն վաղվա, այլև այսօրվա խնդիրները լուծելու համար:

Մենք պետք է Հայաստանը կառուցենք նորովի, մենք պետք է Արցախը կառուցենք նորովի, մենք պետք է մեր լավատեսությունը կառուցենք նորովի, և ուզում եմ, որ 2021 թվականը սկսենք հենց այսպիսի տրամադրությամբ: Արցախի շուրջ, Հայաստանի շուրջ միջավայրը փոխվել է: Մեր կռիվն ու պայքարը նրա համար էր, որ միջավայրի նման փոփոխություն տեղի չունենա:

Բայց այսօր կան իրողություններ, և մենք պիտի առերեսվենք այդ իրողությունների հետ, որովհետև իրավիճակը կառավարելու անհրաժեշտ նախապայման է սա: Քաոսի, խուճապի, վախի տրամաբանությունը պետք է հաղթահարվի րոպե առաջ, րոպե առաջ պետք է հաղթահարվեն բոլոր այն գործոնները, որոնք նպաստում են այսպիսի իրողությունների ծավալմանը: 2021 թվականի առաջին իսկ րոպեները պետք է դառնան այն զրոյական կետը, որից մենք սկսում ենք մեր ազգային նոր վերելքը:

Ի՞նչ է հարկավոր սրա համար:

Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Ամանորի և սուրբծննդյան տոների կապակցությամբ

Նախևառաջ՝ անվտանգության նոր միջավայրի կահավորում, որի կարևորագույն բաղադրիչ է բանակի բարեփոխումների մեկնարկը և մեր անվտանգային հիմնական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը և այս համատեքստում անվտանգային նոր երաշխիքների ստեղծումը:

Հաջորդ կարևորագույն խնդիրը վստահելի դատական համակարգի հաստատումն է, որի բացակայությունը շարունակում է մեր երկրի առաջնային խնդիրներից մեկը մնալ և ուժգնացող մարտահրավեր, այդ թվում՝ անվտանգության ոլորտում:

Կրթության ժամանակակից հայեցակարգերի ներդրումը և յուրաքանչյուր անհատի մրցունակությունը համաշխարհային ստանդարտներին համապատասխանեցնելը մեր հաջորդ մեծագույն խնդիրն է, որը, ի վերջո, հանգեցնում է մեր հանրության մրցունակության էական մեծացմանը:

Президент России Владимир Путин во время ежегодной пресс-конференции в режиме видеоконференции (17 декабря 2020). Москвa - Sputnik Արմենիա
Պուտինն Ամանորի նախօրեի ամենաերկար ելույթն է ունեցել

Եվ, ի վերջո, ժողովրդի իշխանությունը, այսինքն՝ ազատ կամարտահայտմամբ իշխանություն ձևավորելու ժողովրդի լիազորությունը պետք է ամեն օրվա ու ժամվա հետ ավելի ու ավելի ամրանա, ու սա պիտի լինի անառարկելի և անսակարկելի իրողություն՝ բոլոր ժամանակների համար:

Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում.

2021 թվականը մեզ համար պիտի դառնա աշխատանքի տարի, ոչ թե սովորական աշխատանքի, այլ ճգնելու տարի, որտեղ ստեղծելը, ստեղծագործելը, արդյունք արարելը լինի մեզնից յուրաքանչյուրի անհատական, ապա նաև ազգային ու պետական խնդիրը: «Աշխատանք-կրթություն-աշխատանք» բանաձևի վրա է հիմնվելու մեր ազգային վերածնունդը, աշխատանքի, կրթության մեջ է վերստեղծվելու մեր լավատեսությունը, աշխատանքի, կրթության ֆոնին է կառուցվելու մեր ազգային երջանկությունը:

Վշտի, անհանգստության այս դժվարին պահին, այո, մենք չպետք է մոռանանք երջանկության մասին, մեր երեխաների, մեր սերունդների երջանկության մասին, որովհետև որևէ ուրիշ նպատակ մեզ ապրելու այնքան ուժ չի տալիս, որքան մեր երեխաների երջանկության նպատակը: Եվ որպեսզի ավելի ու ավելի ուժեղ լինենք, մենք պիտի ավելի ու ավելի շատ երեխաներ ունենանք, բազմազավակ ընտանիքը, որտեղ 4-5 երեխա կա, մեզանում պիտի դառնա կանոն: Մայրությունը խթանելու նորանոր պետական ծրագրեր պիտի իրագործենք 2021 թվականից, որովհետև հենց ծնունդն ու մայրությունն են մեր կենսունակության ու հզորության անհերքելի սիմվոլը:

Շարմազանով. 2020–ը ճանապարհում ենք մեծ ցավով, բայց ձախողումներն ուղղելու վճռականությամբ - Sputnik Արմենիա
2020–ը ճանապարհում ենք մեծ ցավով, բայց ձախողումներն ուղղելու վճռականությամբ. Շարմազանով

Եվ 2021 թվականի այս օրը Հայաստանում և Արցախում վառ կլինեն բոլոր լույսերը, կփայլեն ու կպսպղան տոնածառները, որը կլինի մեր հարգանքի մեծագույն տուրքը մեր բոլոր ժամանակների բոլոր նահատակներին, որը կլինի մեր մեծագույն ծառայությունը մեր մանուկների պայծառ ապագան կառուցելու մեր հանձնառությանը:

Բարով ես գալիս 2021 թվական, և Սուրբ Ծննդյանը ընդառաջ՝ ուզում եմ քեզ դիմավորել Նոր կտակարանի՝ Լեռան քարոզի հետևյալ խոսքերով.

- Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։
- Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան:
- Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն:
- Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն:
- Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:

Բարով եկար 2021 թվական: Մեր նոր դարաշրջանի մեկնարկի տարի: Մեր ազգային, պետական վերածննդի տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Լրահոս
0