Արմեն Սարգսյան

Մեր ժողովուրդը չի՛ պարտվել. ՀՀ նախագահի ամանորյա ուղերձը

310
(Թարմացված է 00:53 01.01.2021)
Նախագահն ասել է՝ որոնք են մեր պարտության պատճառները և խոսել ապագայի կարևոր անելիքների ու առաջնահերթությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգյսանն Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ ուղերձ է հղել։

«Սիրելի հայրենակիցներ, ավարտվում է 2020 թվականը: Այն ծանրագույնն էր մեր նորօրյա պատմության մեջ:

Ծանր՝ իր կորուստներով,
Ծանր՝ իր հետևանքներով,
Ծանր՝ իր դասերով:

Մենք անցանք դաժան փորձությունների միջով:

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել՝

մեր ժողովուրդը չի՛ պարտվել,
զինվորը չի՛ պարտվել,
քաղաքացին չի՛ պարտվել,
հայը չի՛ պարտվել»,-ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի կայնը, իր ուղերձում ասել է Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում մեր ժողովրդի զավակները ցուցաբերեցին աննկարագրելի մարտական ոգի, բացառիկ հերոսություն, խիզախություն և տոկունություն:

«Պատերազմի արդյունքը և այսօրվա իրավիճակը պետական կառավարման տարբեր ոլորտներում անկազմակերպվածության, անպատասխանատվության և ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանք են:

Այս էջը պետք է փակել»,-ասել է նախագահը և նշել, որ կրկին խոնարհվում է մեր նահատակված հերոսների հիշատակի առջև:

Նա ապաքինում է մաղթել մեր վիրավոր զինվորներին և նշել, որ նրանք մեր ամենօրյա ուշադրության և հոգատարության կարիքն ունեն:

«Երախտիքս եմ հայտնում զինվորների թիկունքն ամուր պահած մեր բոլոր հայրենակիցներին: Պետությունը, կառավարությունը պարտավոր են անել ամեն ինչ՝ անհետ կորածների ճակատագիրը պարզելու, բոլոր գերիներին ու պատանդներին արագ տուն վերադարձնելու ուղղությամբ:

Պետությունը, կառավարությունը պարտավոր են ապահովել երկրի սահմանների և հատկապես սահմանամերձ համայնքների բնակիչների պաշտպանվածությունն ու անվտանգությունը»,-գրել է Սարգսյանը իր ուղերձում։

Նախագահն ընդգծել է, որ մեր հետագա ճանապարհը շատ բարդ է ու փորձություններով լի: Մենք անչափ խոր վերքեր ունենք։ Բայց ունենք նաև ապաքինվելու, ոտքի կանգնելու, հաղթելու փորձ ու կամք:

2020–ը ճանապարհում ենք մեծ ցավով, բայց ձախողումներն ուղղելու վճռականությամբ. Շարմազանով

«Միասնականությունն այլընտրանք չունի»,-նշել է Սարգսյանը:

Նրա խոսքով՝ մեր զոհված հերոսների հիշատակը պարտավորեցնում է համայն հայությանը համախմբվել հայրենիքի շուրջ և համախմբել մեր ուժերը:

«Ներկա իրավիճակը հաղթահարելու համար պետք է ունենալ հստակ տեսլական, ռազմավարություն և իրատեսական ծրագիր: Ցանկացած խոսք, խոստում կամ կոչ իզուր է, եթե յուրաքանչյուրս մեր տեղում չենք, չենք գործում մեր ողջ պատասխանատվությամբ»,-գրել է ՀՀ նախագահը:

Նա հիշեցրել է, որ երեսուն տարի առաջ պետականությունը վերականգնելը մեզ համար երազանք էր և նշել, որ գալիք տարի նշելու ենք Հայաստանի անկախության 30-ամյակը: Դա պետք է կարողանանք անել արժանապատվորեն ու գլուխներս բարձր:

«Ամուր պահենք մեր ինքնիշխանությունը, պետականությունը, ազգային և հոգևոր արժեքները։ Առաջին հերթին ինքնե՛րս պետք է մեր տունը կարգի բերենք: Մեր ապագան՝ մեր ձեռքերում է։ Այսուհետ իրավունք չունենք ապրել իրականությունից կտրված, ֆեյսբուքյան, վիրտուալ, անիրական կյանքում»,-գրել է նախագահը և և ընդգծել այսօրվա անհրաժեշտ քայլերը․

մեր բոլոր ջանքերը նպատակաուղղել իրական խնդիրների լուծմանը

փոխել մտածելակերպը,

նորովի ձևավորել մեր ազգային ու պետական հայեցակարգը,

վերարժևորել մեզ և մեր ունեցածը,

վերակառուցել պետական կառավարումը, տնտեսությունը,
բանակը, դիվանագիտությունը, և իհարկե, կրթությունը, գիտությունը:

Եվ այս ամենը՝

հանուն ուժեղ և անվտանգ Հայաստան ունենալու,

հանուն Արցախի,

հանուն Հայրենիքի հանդեպ Սփյուռքի հավատի ու վստահության ամրապնդման:

Կարոտ կա, որ խեղդող է․ Խաչենցը՝ պատերազմի ու կորցրածի մասին

«Հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում ունեցել է փառահեղ հաղթանակներ ու ցավալի պարտություններ: Մեր գոյությունը ինքնին հաղթանակի ապացույց է և հաղթանակի պատմություն: Ու ես վստահ եմ` հայերը, Հայաստանը դեռ կտոնեն նոր հաղթանակներ: Թող 2021 թվականը համախմբի մեզ և ամուր պահի մեր համերաշխությունը, հույսը, հավատը և սերը»,-գրել է նախագահը:

Նա խաղաղություն ու բարեկեցություն է մաղթել Հայաստանին, Արցախին, Սփյուռքին ու մեր ողջ ժողովրդին և կրկին շնորհավորել Ամանորը:

310
թեգերը:
Ամանոր, ուղերձ, Արմեն Սարգսյան
թեմա:
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը (134)
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ. քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում է. լուսանկարներ
«Հուսով եմ` դժվարությունները կմնան անցյալում». Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
Արխիվային լուսանկար

Վայոց Ձորի մարզում երկրաշարժ է եղել

80
(Թարմացված է 22:46 18.01.2021)
ՀՀ ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքից 10 կմ դեպի արևմուտք։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Հայաստանի տարածքում այսօր` հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 18:12-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:12-ին) երկրաշարժ է եղել, որը զգացվել է Վայոց Ձորի մարզի Հերհեր և Կարմրաշեն գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.80⁰ և արևելյան երկայնության 45.55⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ»,–նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժի հետևանքով բնակապահովման ծրագիրն ավարտվում է, բայց ավելի քան 7200 տնակ դեռ կա

80
թեգերը:
Ջերմուկ, Վայոց Ձոր, Երկրաշարժ
Ըստ թեմայի
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ինչ տեսք ունի Խորվաթիան ավերիչ երկրաշարժից հետո. լուսանկարներ
Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում երկրաշարժ է գրանցվել
Արխիվային լուսանկար

Երևանն ու Թբիլիսին վերջապես կսկսեն «Բարեկամության կամրջի» շինարարությունը

361
(Թարմացված է 22:19 18.01.2021)
Կամրջի կառուցման պայմանագրային արժեքը մոտ 8 325 000 եվրո է։ Գումարի 50 տոկոսը կմարի հայկական կողմը, 50 տոկոսը՝ վրացականը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Հայկական կողմն իր տարածքում «Բարեկամության կամրջի» շինարարությունը կսկսի Վրաստանի գործընկերների հետ ժամկետները համաձայնեցնելուց մեկ կամ երկու ամիս հետո։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունում։

Շինարարական աշխատանքները պետք է սկսվեին 2019թ․-ի սեպտեմբերին և արդեն 2021թ․-ի աշնանը Դեբեդ գետի վրայով՝ Հայաստան-Վրաստան սահմանին, պետք է կառուցված լիներ «Բարեկամության կամուրջը»։ Նախորդ տարի նախագծի իրականացումը հետաձգվեց տեխնիկական պատճառներով։ Նախագծի իրականացման նոր ժամկետները 2020 թ․-ի փետրվարի 12-ին Թբիլիսիում քննարկվել են Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիթաշվիլիի հանդիպման ընթացքում։

Հայկական կողմը նախատեսում էր շինարարությունը սկսել նախորդ տարի, սակայն այստեղ արդեն ժամկետների վրա ազդեցություն ունեցան մի շարք գործոններ․ կորոնավիրուսի համավարակի հետ կապված համաճարակային իրավիճակը, երկրների օրենսդրական հակասություններն ու Հայաստանում ռազմական դրությունը։

Մեքենաների զննումը` 5 րոպե. շները և կինոլոգները հսկողություն են իրականացնում Բագրատաշենում

Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունից, «Սադախլո-Բագրատաշեն» սահմանային անցակետի տարածքում Դեբեդ գետի վրայով «Բարեկամության կամուրջ» երկկողմանի նախագծի իրականացումը նախաշինարարական փուլում է։

«Իրականացվում են շինարարական ճամբարի և դրա ենթակառուցվածքների կազմակերպման աշխատանքները‚ կատարվում են հողային աշխատանքներ»,-նշեցին վարչությունում։

Կամրջի կառուցման պայմանագրային արժեքը մոտ 8 325 000 եվրո է։ Կամրջի կառուցման համար անհրաժեշտ գումարի 50 տոկոսը կմարի հայկական կողմը, 50 տոկոսը՝ վրացականը։

Կառուցվելու է երկու առանձին կամուրջ՝ իրարից 1մ հեռավորությամբ: Երկու կամուրջների ընդհանուր լայնությունը կազմելու է 24.7մ, յուրաքանչյուրինը՝ 11.85մ: Կամուրջն ունենալու է մոտ 32 մետրանոց 5 թռիչք և մոտեցնող ճանապարհներ։ Լինելու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ:

Նշենք, որ «Բարեկամության կամուրջ» ծրագրի մասին հայտարարվել էր դեռս 2013թ․-ին և նախատեսվում էր այն շահագործման հանձնել մինչև 2016թ․-ի վերջը։ Ժամկետը մի քանի անգամ հետաձգվել է։ Հայտարարվել էր միջազգային տենդեր, որում հաղթել է իրանական ընկերությունը։

2018թ․-ի վերջին կապալառուն համաձայնագիր ստորագրեց վրացական և հայկական կողմերի հետ։ Երկու կողմերի ներկայացուցիչներն էլ ընկերության նախագիծը լավագույնը համարեցին ինչպես իրականացման, այնպես էլ ֆինանսական տեսանկյունից։ Արդյունքում Հայաստանում և Վրաստանում ձևավորվեցին հանձնաժողովներ, որոնք ուսումնասիրում էին այս նախագիծը (յուրաքանչյուրն իր կողմից)։

Հայաստանը Վրաստանին կապող բարեկամության կամուրջը վստահեցին Իրանին

361
թեգերը:
կամուրջ, Հայաստան, Վրաստանի Հանրապետություն, Դեբեդ
Ըստ թեմայի
Հայտնի է դարձել` երբ կմեկնարկի «Բարեկամության կամուրջ» հայ-վրացական նախագիծը
«Բարեկամության կամուրջ». ո՞վ կլինի շինարարը
Հայաստանի և Վրաստանի «Բարեկամության կամուրջը» կկառուցվի 2 տարում
«Բարեկամության կամուրջ» Հայաստանի ու Վրաստանի միջև կկառուցվի, բայց հետո
«Բարեկամության կամուրջ» հայ-վրացական սահմանին. ինչն է խանգարում է ծրագրի մեկնարկին

Պարենային ինքնաբավության խնդիրն Արցախում դժվար թե լուծվի առկա հողատարածքներով. Ավետիսյան

0
(Թարմացված է 23:51 18.01.2021)
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է պարենային անվտանգության խնդիրների մասին, որոնք ավելի ցցուն են դարձել արցախյան պատերազմից հետո։

Սամվել Ավետիսյանի դիտարկմամբ` պարենային անվտանգությունը դարձել է ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը, և Հայաստանին պատուհասած երկու արհավիրքները` համավարակն ու պատերազմն էական ազդեցություն են թողել պարենային անվտանգության վրա։

«Սկզբում կորոնավիրուսը խաթարեց հասարակական կյանքի ռիթմը, իսկ հետո արցախյան պատերազմն իր հետ բերեց զգալի կորուստներ, մասնավորապես Արցախի գյուղնախարարի վկայությամբ` հողատարածքների 75 տոկոսն անցավ թշնամուն։ Եթե հաշվի առնենք, որ Արցախում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 90 տոկոսը դրված էր հացահատիկի ու հատիկաընդեղենային մշակաբույսերի տակ, ապա պարզ է դառնում, թե որն է կորուստի առյուծի բաժինը»,– նշեց տնտեսագետը։

Ավետիսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ մեր պարենային պաշարները համալրվում էին նաև Արցախից եկած ցորենով, քանզի տարեկան ներկրվում էր 30 հազար տոննա ցորեն, 18 հազար տոննա գարի, և հիմա քիչ է ասել, որ պաշարներն այլևս չեն գա, որովհետև, Ավետիսյանի կանխատեսմամբ, կստեղծվի մի իրավիճակ, երբ ստիպված կլինենք արդեն մեր բաժնից մաս հանել Արցախի համար։

Մասնագետի համոզմամբ`պարենային ինքնաբավության խնդիրն Արցախում դժվար թե լուծվի պատերազմից հետո մնացած հողատարածքներով։ Նա անդրադարձավ Հայաստանի և Արցախի պարենային հաշվեկշռի կազմման մեթոդաբանությանը, ինչպես նաև պարենային ինքնաբավությանը միտված պետական քաղաքականությանը` խոսելով գործարարների հետ կնքվելիք ֆյուչերսային, այսինքն` ապագային միտված պայմանագրերի անհրաժեշտության մասին։

0
թեգերը:
Սամվել Ավետիսյան, Պատերազմ, կորոնավիրուս, Արցախ
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
Երբ ուղիղ մահվան աչքերին ես նայում, կամ սարկավագ Քամալյանի պատերազմական պատմությունները
Մինչև ապրիլ բան չի փոխվի. տնտեսագետը հուշում է` ինչ է պետք անել կյանքը լավացնելու համար
«Փաշինյանը նվազագույնը 38,4 մլրդ դոլարի վնաս է հասցրել Հայաստանին». Մեսրոպ Մանուկյան
Արցախ վերադարձած ընտանիքները կշարունակեն ապահովվել պարենամթերքով և անհրաժեշտ պարագաներով