Հայաստանի ու Արցախի ազգային հերոս, Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանը վստահ էր. «Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, ծնունդով հադրութցի, երգիչ, երգահան Արթուր Խաչենցը համոզված է, որ մենք դեռ չենք շրջել, չենք փակել Արցախի ու հայոց պատմության վերջին էջը։
Նրա խոսքով՝կյանքում ոչ մեկին ոչինչ հեշտ չի տրվում, իսկ թուրքին Շուշին, Հադրութը, Քարվաճառը, Լաչինը հեշտ տրվեց՝ ուրեմն հեշտ էլ կկորցնեն։
Արթուրի հետ «Sputnik զրույց»-ի եթերում խոսել ենք պատերազմում տեսած դժվարությունների, սեփական տունը թշնամուն թողնելու ու ստեղծագործական պլանների մասին։
«Ես երբեք հույսս չեմ կորցնում, որ հետ եմ վերադառնալու իմ տուն։ Ես չեմ հասցրել իմ հարազատ տանը հրաժեշտ տալ։ Հիմա էլ պատերազմն ավարտված չէ։ Ես քաղաքագետ չեմ, դիվանագետ չեմ, բայց մենք պետք է պատրաստվենք նոր պատերազմի։ Հիմա էլ մեր տղաներն Արցախում դիրքապահություն են իրականացնում, ծառայում են, այդ թվում՝ հարազատ եղբայրս, որը պայմանագրային զինծառայող է ու գտնվում է առաջնագծում»,-ասում է Արթուրը։
Նա վերհիշում է, թե ինչպես էր սեպտեմբերի կեսերին Հադրութից Երևան եկել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ուսումը շարունակելու համար ու այն «բանդանան», որ գնել էր, որպեսզի իրեն պաշտպանիչ դիմակ ծառայեր, 3 օր հետո դարձավ ֆիդայական գլխաշոր։
Սեպտեմբերի 27-ին պատերազմի լուրը լսելուց հետո Արթուրը հագնում է Քառօրյա պատերազմից մնացած զինվորական համազգեստն ու գնում Նորքի զանգվածների զինվորական կոմիսարիատ։
Թե ինչպես կամավորական Բաբայանը փրկվեց ականի պայթյունից, երբ պատերազմը վերջացել էր
«Ինձ ասացին՝ մինչև պաշտպանության նախարարությունից հրաման չլինի, չես կարող կռիվ գնալ, ես էլ պատասխանեցի, որ Արցախի քաղաքացի եմ ու սահմանին խնդիր չեմ ունենա։ Գիշերը ժամը 1-ին դուրս եկանք Երևանից, բայց դեպի Արցախ ճանապարհը երկարեց, քանի որ խցանումներ կային, ու տեսնում էինք, որ կանայք ու երեխաները լքում էին Արցախը, ցավոք Արցախը լքում էին նաև տղամարդիկ։ Դա ինձ համար արժանապատվության հարց է։ Ես ընդամենը 24 տարեկան եմ ու գիտակցում եմ՝ ինչ է հայրենասիրությունն ու ինչքան կարևոր է հայրենիքի պաշտպանությունը, բայց էնտեղ տասնյակ տարիներով արարած, կյանք ապրած մարդիկ չպետք է ամառանոցի կարգավիճակով նայեին Արցախին, քանի որ մինչ օրս, Արցախի ամեն մի թիզը ջրվում է հայ տղաների սուրբ արյունով»,- ասում է Արթուրը։
Կոմանդոսի ջոկատի հետ է հասել է Շուշի, այնուհետև Ստեփանակերտ, այցելել Ազատամարտիկների միություն։ Ըստ պլանի՝ Կոմանդոսի ջոկատով պիտի գնային «Եղնիկների» և Քարվաճառի ուղղությամբ, սակայն Արթուրն ավելի հրատապ խնդիր ուներ․ ընտանիքին՝մորը, քույրերին, տատին, պապին տարհանել ծննդավայր Հադրութից։
«Հադրութում մնացինք ես, եղբայրս ու հայրս։ Սկզբում զենքի խնդիր կար, մինչև զենք ստանալը կամավորական աշխատանքներ էինք կատարում, բեռնափոխադրումներին մասնակցում, Հայաստանից եկող սնունդն ու զինտեխնիկան տեղափոխում և այլն»,- վերհիշում է նա։
Հոկտեմբերի 7-ին լայն ժպիտով ու զիլ ձայնով Արթուրը սահմանից երգեց «Գինի լից» երգը։ Հենց այդ երգը դարձավ Արցախյան երկրորդ պատերազմի խորհրդանիշներից մեկը։ Տեսանյութին կից Արթուրը գրել էր, որ պատերազմական իրավիճակներում մարտական ոգին երգով բարձրացնելը երբեմն անհրաժեշտություն է, սակայն այն, ինչ տեսել է պատերազմում, ասում է՝ ոչ մի սարսափ ֆիլմում հնարավոր չէ պատկերացնել, ավելի շատ ֆանտաստիկայի ժանրից էր։
Հադրութում տունը կորցնելուց հետո Արթուրն ընտանիքի հետ Երևանում է։ Ժամանակավորապես ապրում են հյուրանոցներից մեկում, ասում է՝ բարի մարդիկ տեղ են տվել։ Վարձով բնակարան դեռ չեն կարողանում գտնել, ո՛չ Երևանում, ո՛չ Արցախում։ Հայր ու որդի դպրոցում աշխատանք են գտել, պահակություն են անում ու ջեռուցման համակարգի հետ կապված աշխատանքներ կատարում, որ կարողանան օրվա հացի խնդիրը լուծել։
Կերգե՞ն հայ երգիչներն Ամանորի գիշերը, կամ, ամեն դեպքում, հայրենասիրական երգեր պետք են
«Բայց դրանք ընդամենը նյութական խնդիրներ են, որոնք վաղ թե ուշ կլուծվեն։ Այժմ ավելի կարևոր հարցեր ունենք լուծելու, որոնցից մեկը զոհվածների ընտանիքներին և պատերազմում ծանր վիրավորում ստացած տղաներին օգնելն է։ Նրանք թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես կիսատ մարդիկ են դարձել, գոնե մի ձևով մեր շնորհակալությունը հայտնենք»,-ասում է Արթուրը։
Նշենք, որ Արթուրը ևս պատերազմից հետո առողջական խնդիրներ ունի և այժմ բուժվում է, բայց ոչ թե պետական միջոցներով, այլ Հայ առաքելական եկեղեցու հովանավորությամբ։ Ցավով է նշում, որ պետական ոչ մի աջակցություն դեռևս չեն ստացել ու արդեն ակնկալիք էլ չունեն։
«Անգամ մի թղթի կտոր չեն տվել, որ ես ու հայրս մասնակցել ենք պատերազմին, նույնը եղավ նաև քառօրյա պատերազմից հետո, բայց ես բոլոր ապացույցներն ունեմ»,-ասում է տղան։
Հետո ժպտում է ու խորհուրդ տալիս Նժդեհ կարդալ, որովհետև մեր ազգային դիմագիծը մի տեսակ կորել է։
«Եթե դու չես տեսել այս պատերազմը, քեզ ու քո հարազատին այն չի հասել, ընկերներդ չեն զոհվել, դեռ չի նշանակում, որ ամեն ինչ լավ է։ Մի՞թե պետք է թուրքը Երևան հասնի, որ ուշքի գաք։ Այժմ, երբ ընտանիքս կորցրած հողից ու ջրից տնից է խոսում, միանգամից լռեցնում եմ նրանց, որովհետև խոսելու տեղ չունենք, մարդիկ իրենց մինուճար երեխային են հայրենիքին տվել ու հետ չեն ստացել։ Նրանք հիմա իրենց տունը, ունեցվածքը, ամեն ինչ կտային, որպեսզի իրենց երեխաներին կրկին տեսնեին»,-ասում է նա։
Խաչենցն առաջիններից էր, որ պատերազմի ժամանակ սոցցանցային իր էջում գրեց Հադրութի շրջափակման մասին, հետո, նրա խոսքով՝ ԱԱԾ-ն իր գրառումը ջնջեց։ Մարդիկ 44 օր չցանկացան ճշմարտությունը լսել։
«Այժմ երկրում տիրող կիսաանգրագետ ու զոմբիացած վիճակները, երկրի վարչապետի նկատմամբ ֆանատիզմը, սոցցանցերում ֆեյքերի բազմությունը կուրացրել է ժողովրդին, բայց ինքը պարտված վարչապետ է ու անկախ նրանից, թե իրենից հետո ով կլինի՝ նա պետք է հեռանա»,-ասում է Խաչենցը։
Նրա խոսքով՝ օրեր առաջ սոցցանցերում ուղղորդված ֆեյք էջերը գրեցին, թե ինքը չի կռվել, գնացել է դիրքերում նկարվել, շոու է անում ու սեփական PR-ով զբաղվում։
«Իմ հետ կռված տղաներից ոչ բոլորն են զոհվել ու գիտեն, թե ես որտեղ ու ինչքան եմ կռվել։ Բայց դա հիմա այդքան էլ էական չէ, միակ մտածմունքս այն է, որ մենք մեր պարտությունից դասեր քաղենք ու ի վիճակի լինենք էլի կռվելու, որպեսզի գոնե պահպանենք այն, ինչ մեզ մնացել է։ Այժմ խնդիրներ ունենք լուծելու Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզում և այլն։
Ազգի պառակտումը, կուսակցական այս բաժանումն ինձ ավելի է հունից հանում»,-ասում է Խաչենցը։
Ամիսներ շարունակ չաշխատող իր գործընկերներին, որոնք շախով- շուխով երգեր էին երգում, Խաչենցը խորհուրդ է տալիս վերադառնալ ժողովրդական ու հայրենասիրական երգերին, քանի որ դրանք օդի ու ջրի պես պետք են մարդկանց։
«Ես ուզում եմ «Գինի լից» երգը ձայնագրել, որովհետև այն համախմբեց ու ոգևորեց մարդկանց։ Ես մեր ժողովրդական երգերը Սայաթ - Նովայով ու Կոմիտասով եմ սիրել ու չեմ ուզում կտրվել իմ արմատներից։ Իզուր չէ, որ տոհմածառիս ազգանունը Խաչենց է, ու որքան կարողամ իմ խաչը, իմ արվեստն ու գաղափարը պետք է պահեմ»,-ասում է երգիչը։
Ամանորի հետ կապված Խաչենցը Ռուսաստանից և ԱՄՆ-ից համերգներին մասնակցելու հրավեր է ստացել, բայց մերժել է, քանի որ ընտանիքին այժմ մենակ թողնել չի կարող։
Արտերկիր տեղափոխվելու, աշխատելու առաջարկներ իհարկե կան, բայց Արթուրն իրեն այլ երկրում չի պատերացնում, ասում է՝ աշխարհի որ ծայրն էլ գնա, երկու շաբաթ հետո հետ է դառնալու։ Կարոտ կա, որ խեղդող է։
Խաշը, սպասն ու ավելուկապուրը մեր մանկության ապուրներն են։ Նշանավոր ռեստորանների շեֆ-խոհարարները դժվար թե կարողանան դրանք ավելի լավ պատրաստել, քան մեր մայրիկներն ու տատիկները։ Ուստի նրանց թողնենք ամբողջ ընտանիքի համար դրանք պատրաստելու բացառիկ իրավունքը և այլընտրանքային տարբերակներ փնտրենք։
Պուշկինի 40
Պարտադիր փորձեք սոյայի սոուսով սնկապուրը։ Ձեզ կմատուցեն տավարի մսի կտորներով, մարինացված վարունգով և շամպինյոններով ափսե։ Հենց ձեր աչքի առաջ մատուցողը բաղադրիչների վրա կլցնի բուրավետ, տաք արգանակը։ Մեղրահամեմունքային բույրն անտարբեր չի թողնի և կկշտացնի առնվազն չորս ժամով։
Հյուսիսային պողոտա 10/5
Այստեղ մատուցում են հիանալի հավով նյոկկի։ Բաղադրությունը պարզ է․բանջարեղեն, հավի կրծքամիս, իտալական խմորագնդիկներ և սերուցքային սոուս։ Այս ուտեստը տիպիկ ամերիկյան է, բայց մի պտղունց իտալական ավանդույթներով համեմված։ Ոչ մեծ գումարով կարելի է կուշտ և համեղ ուտել, իսկ գլխավորը՝ տաքանալ։
Ի դեպ, ինստա-էսթետների համար․Sorriso Gelato-ում ինտերիերը և ուտեստների մատուցումը «արժանի» են մի քանի storie-ի։
Ղազար Փարպեցի 4
Եթե սիրում եք ծովամթերք, համարձակորեն գնացեք այս սրճարանը ծովախեցգետնով լոլիկի կրեմ-ապուր փորձելու։ Ուտեստի համը նման է գասպաչոյին, միայն թե բավականին աղի է։ Ուշադրություն դարձրեք, որ տվյալ կերակրատեսակը մենյուում չկա։Բայց եթե նախապես զանգահարեք ու պատվիրեք այս ապուրը, խոհարարներն ուրախությամբ կպատրաստեն այն։
View this post on Instagram
Թումանյան 21
Կողբացի 30
Ավանդական խոհանոցը գնահատողների համար հիանալի տեղ է։ Այստեղ շատ համեղ նռանե են մատուցում․տավարի փափկամիս, բրինձ, ոլոռ, բազուկի տերևներ և նռան հյութ՝ ահա ավանդական հայկական ապուրի բաղադրիչները։ Քաղցրաթթվաշ համը դուր կգա ոչ բոլորին և ոչ անմիջապես, այն բավականին առանձնահատուկ է։
Վերջին օրիգինալ տարբերակը մանթապուրն է։ Արևելյան Հայաստանում այս ուտեստը քչերն են փորձել՝ այն հատուկ է արևմտահայկական խոհանոցին։ Խիտ արգանակի խառնուրդը տավարի մսով մանթեի(կամ մանթիի), հունական յոգուրտի և սումախի հետ բավականին թթվաշ համ ունի։ Այսպիսի ապուրից հետո ցանկություն ես ունենում փաթաթվել տաք ծածկոցով և լսել Փոլ Բաղդալյանի երգերը։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Այսօր հանրապետության ամբողջ տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։
Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերն ամենուրեք սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի, իսկ 19-ին՝ ամենուրեք ձյան տեսքով: Հունվարի 21-ի ցերեկը սպասվում է արդեն առանց տեղումների եղանակ։
Քամին հարավային է՝ 5-8 մ /վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
Առաջիկա օրերին սպասվում է նաև ցուրտ եղանակ։ Ըստ օդերևութաբանների՝ հունվարի 19-21-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով։
Երևանում առանց տեղումների եղանակ է սպասվում հունվարի 20-ի ցերեկը, 21-ին: Իսկ հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ին՝ ձյան տեսքով։
Ծրագրեր են սկսվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչների համար
Մայրաքաղաքում հունվարի 17-ի ցերեկը սպասվում է +7...+9, երեկոյան՝ +3... +5 աստիճան ջերմություն։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանում ևս ավարտվել են էլեկտրաէներգիայի կանոնավոր մատակարարման ապահովմանն ուղղված աշխատանքները: Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Այսպիսով կարող ենք փաստել, որ հանրապետության բոլոր բնակավայրերում արդեն ընդհանուր առմամբ վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը, և մնացել է վերջնականորեն կարգավորել համապատասխան հզորության ապահովման խնդիրը: Ամբողջությամբ վերականգնված է նաև գազամատակարարումը, իսկ կապի ու հեռահաղորդակցության բնագավառում դեռևս զգալի աշխատանքներ կան կատարելու»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Հարությունյանը նշել է, որ պատերազմական գործողությունների հետևանքով ոչնչացվել կամ վնասվել էին Արցախի էլեկտրամատակարարման գրեթե բոլոր ենթակայաններն ու ցանցի բազմաթիվ հատվածներ: Այդուհանդերձ, համակարգի աշխատակիցների նվիրված ու արհեստավարժ աշխատանքի շնորհիվ անգամ պատերազմական թեժ պայմաններում հնարավոր է դարձել երաշխավորել կայուն էլեկտրամատակարարում բնակավայրերի հիմնական մասում:
Արցախի նախագահը երախտագիտություն է հայտնել ենթակառուցվածքային համակարգերի բոլոր այն աշխատակիցներին, որոնք, անտեսելով բոլոր վտանգներն ու դժվարությունները, նաև իրենց կյանքի գնով ապահովել են կենսական պայմաններն Արցախում: