Արխիվային լուսանկար

531 նոր դեպք, 16 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

87
(Թարմացված է 11:00 31.12.2020)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 531–ով և դարձել 159409: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում են ստանում 13101 մարդ (-447), կատարվել է 593903 (+2855) թեստավորում, առողջացել են վարակվածներից 142801-ը (+957)։ Գրանցվել է մահվան 2823 (+16) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 5-ով ու դարձել 684։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։  Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:

Բելգիայում ծերանոցի 18 բնակիչ է մահացել կորոնավիրուսով հիվանդ Ձմեռ պապի այցից հետո

 

87
թեգերը:
հիվանդություն, Մահ, համավարակ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1720)
Ըստ թեմայի
Ընդդեմ կորոնավիրուսի. բժշկական պարագաներն ու պաշտպանիչ միջոցները Պեկինից Երևան են հասել
Առաջիկա օրերին պոլիկլինիկաներում կորոնավիրուսի նմուշառումը կոնկրետ ժամերի է իրականացվելու
Ինչպիսին է կորոնավիրուսի հակամարմինների նոր շտամի հանդեպ դիմադրողականությունը
Արխիվային լուսանկար

242 նոր դեպք, 11 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

43
(Թարմացված է 11:43 28.01.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 242–ով և դարձել 166669։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 6195 մարդ (-362), կատարվել է 643606 թեստավորում (+1980), առողջացել են վարակվածներից 156645-ը (+592)։ Գրանցվել է մահվան 3067 դեպք (+11)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և դարձել 762։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Ռասան ու կորոնավիրուսը. սևամորթ հիվանդների մոտ մահացության վտանգն ավելի բա՞րձր է

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

43
թեգերը:
հիվանդ, համավարակ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1720)
Ըստ թեմայի
Հայտնի է` որ ըմպելիքն է ժամանակավորապես «քնեցում» կորոնավիրուսը
Նիդեռլանդներում կորոնավիրուսային միջոցառումների դեմ բողոքի հետևանքները` լուսանկարներում
Վրաստանի արտգործնախարարը վարակվել է կորոնավիրուսով
Սերժ Սարգսյանը Եռաբլուրում. 31 դեկտեմբերի, 2020

«Դու չե´ս պարտվել. քեզ դավել են». Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ

84
(Թարմացված է 11:44 28.01.2021)
ՀՀ երրորդ նախագահն ընդգծել է, որ մեր ճանապարհը, որքան էլ դժվարին ու ականապատ լինի՝ ներսից թե դրսից, անցնելու ենք միասին՝ միմյանց ապավինելով, հաղթահարելով բոլոր դժվարությունները:

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։

«Հայո՛ց բանակ, մեր սիրելի’ զավակ, Քո ծննդյան օրը մեր ժողովրդի նվիրական տոներից մեկն է, որ մշտապես նշել ենք բերկրանքով: Այսօր, սակայն, տրամադրությունն այլ է՝ բոլորս տրտմած ենք, վշտակիր՝ մեր Հայրենիքի մի հատվածի կորստյան, մեր նահատակների համար և մտահոգված` մեր պետության ու ազգի ապագայով: Ծնողը, սակայն, ոչ մի պարագայում իր զավակին չի ուրանում և հատկապես դժվար պահին միայնակ չի թողնում: Մեր ժողովուրդն իր զավակին մեծացրել է զրկանքների գնով, անասելի փորձությունների ենթարկվելով և հայրենանվեր զավակ է դաստիարակել:Ուստի, այսօր անվարան ասում եմ՝ շնորհավոր օրդ, Հայո՛ց բանակ»,–նշել է Սարգսյանը:

ՀՀ երրորդ նախագահը նշել է, որ Հայոց բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած իր մարտական ընկերների և զինակիցների անունից ասում է, որ բանակը չի պարտվել։

«Դու չե´ս պարտվել, ես քեզ լավ եմ ճանաչում. քեզ դավել են, թիկունքից հարվածել, ծանր վիրավորել են, իսկ մինչ այդ՝ վերջին տարիներին ամեն ինչ արել վարկաբեկելու և թուլացնելու համար, բայց դու անմնացորդ կատարել ես քո պարտքը: Եվ այսօր հազարավոր ծնողներ քո սխրագործություններից դրվագներ են պատմում՝ այդպես էլ չպատկերացնելով, թե ով և որտեղ քեզ մոլորեցրեց ու ծուղակը գցեց:

Թշնամին, որ մշտապես քեզնից վախեցել է, լավ գիտի, թե ինչ նենգ միջոցներով է իր նպատակին հասել: Դու նույն ուժեղն ես, և թող ոչ ոք չհոխորտա, թե քեզ հաղթել է: Քո բազկի ուժը դեռ ցույց ես տալու և վերհիշեցնես թշնամուն իր ոչ հեռավոր ամոթալի անցյալը: Դու եղել և մնում ես մեր անկախ պետականության առանցքը, մեր ժողովրդի, Արցախի մեր քույրերի ու եղբայրների անվտանգության երաշխավորը»,–նշել է նա:

Սարգսյանն ընդգծել է, որ մեր ճանապարհը, որքան էլ դժվարին ու ականապատ լինի՝ ներսից թե դրսից, անցնելու ենք միասին՝ միմյանց ապավինելով, հաղթահարելով բոլոր դժվարությունները:

Հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 29-ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

Հայոց բանակի ստեղծման օրն այս տարի կնշվի առանց ավանդական մեծ հանդիսությունների։ ՀՀ պաշտպանության նախարարությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ հունվարի 28-ին նախատեսված չեն մեծ տոնակատարություններ, համերգներ։ Սակայն փոքրիկ միջոցառումներ կլինեն երկրի բոլոր զորամասերում։

84
Արա Այվազյան

Եթե խաղաղություն, ապա միայն՝ արժանապատիվ. Արա Այվազյանն այցելել էր Եռաբլուր

1
Օրերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են, և մոտ ժամանակներս ակնկալվում է նրանց այցը տարածաշրջան։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Եթե խաղաղություն, ապա միայն արժանապատիվ ձևով։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։

«Եթե խոսում ենք տարածաշրջանում կայունության և խաղաղության մասին, ապա պետք է ընդհանուր ըմբռնում լինի, ոչ թե հաղթողներ կամ պարտվողներ։ Եթե խաղաղություն, ապա միայն արժանապատիվ»,–ասաց Այվազյանը։

Խոսելով Արցախի կարգավիճակի մասին՝ արտգործնախարարը նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և արտգործնախարարները նշում են, որ կան առանցքային հարցեր, որոնք պետք է հասցեագրվեն, և առանցքային հարցը մնացել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցը։

«Օրերս համանախագահները հանդիպել են, ակնկալում ենք նրանց առաջիկա այցը տարածաշրջան»,-նշեց Այվազյանը։

Արտգործնախարարը մանրամասներ չհայտնեց նախատեսվող այցի մասին, միայն նշեց, որ այն համապատասխան ընթացակարգով տեղի կունենա։

1