Սերգեյ Կարապետյանը պարապմունքներին

«Աչքերից երբեմն արցունքներ են հոսում»․ Շուշիում վիրավորված Սերգեյն օգնության կարիք ունի

4047
(Թարմացված է 09:16 31.12.2020)
Սոցցանցերում տեղեկություն է տարածվել Արցախի հատուկ նշանակության ջոկատի մարտիկ Սերգեյ Կարապետյանի մասին, որը ծանր վիրավորում է ստացել Շուշիի մարտերում։ Սերգեյի հայրը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ դրամահավաք է իրականացվում թանկարժեք վերականգնման ընթացքի համար։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան․ Ստեփանակերտի բնակիչ Արսեն Կարապետյանը մոտ երկու ամիս ստիպված է որդու՝ Արցախի ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատի մարտիկ Սերգեյ Կարապետյանի հետ շփվել վերակենդանացման բաժանմունքում։

Սերգեյն արցախյան պատերազմի մասնակից է, նոյեմբերի 3-ին Շուշիի մոտակայքում վիրավորվել է, նոյեմբերի 4-ին նրան վիրահատել են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նրա հայրը` Արսենը, ասաց, որ որդին կաթվածահար վիճակում է։ Նա ամեն ինչ զգում ու հասկանում է, բայց հպումներին և խոսակցություններին արձագանքում է այս պահին իրեն հասանելի միակ տարբերակով՝ աչքերով։

Боец спецназа Карабаха Сергей Карапетян
© Photo : provided by Arsen Karapetyan
Սերգեյ Կարապետյանը

Սերգեյը 24 տարեկան է, ծնվել և մեծացել է Ստեփանակերտում, մանկուց երազել է հատուկջոկատային դառնալ, տարվել է սպորտով։ Վերջին երկու տարին ծառայում էր Արցախի հատուկ նշանակության զորքերում, միաժամանակ սպորտով էր զբաղվում։ Կարապետյանը սամբոյի Եվրոպայի չեմպիոն է, Հայաստանի բազմակի չեմպիոն։ Արսենը ասում է, որ որդին մեծ պլաններ ուներ, բայց պատերազմն իր «շտկումներն» է արել։

«Վիրահատությունից հետո ձեռքերն ու ոտքերը շարժում էր։ Հետո վիճակը վատացավ․ ջերմությունը երկար ժամանակ չէր իջնում, ինչը հանգեցրեց մկանների ատրոֆիայի և կաթվածահարության»,-պատմեց Կարապետյանը։

Շուշի, Մշակույթի տուն
© Photo : Давид Каграманян / Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоЦентр / NKR InfoCenter

Սերգեյին ոչ մի րոպե մենակ չեն թողնում, մայրն անընդհատ կողքին է։ Ծնողները փորձում են գոնե բարոյապես օգնել որդուն, զանազան ուրախ պատմություններ են պատմում, զրուցում են հետը, որ իրեն մենակ չզգա։ Սերգեյն այդ ամենին աչքերով է արձագանքում․ հարցերին պատասխանում կոպերը բարձրացնել-իջեցնելով։

«Երբեմն ինչ-որ բաների արցունքներով է արձագանքում։ Սովորաբար դա լինում է, երբ ես կամ մայրը շոյում ենք դեմքը։ Վերջերս եղբայրը լաց եղավ, Սերգեյի աչքերից նույնպես արցունքներ հոսեցին»,- պատմեց Կարապետյանը։

Հիմա Սերգեյը բուժվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, բժիշկները նրա կյանքը փրկելու համար անում են ամեն հնարավոր բան։ Սակայն Սերգեյին կարող է փրկել միայն երկարատև ու թանկարժեք վերականգնողական կուրսը արտասահմանում։ Հոր խոսքով՝ որդուն նորմալ կյանքի վերադարձնելու մեծ հույս կա, քանի որ գլխուղեղի կեղևը վնասված չէ։ Բժիշկները խորհուրդ են տալիս վերականգնումը շարունակել կա՛մ Գերմանիայում, կա՛մ Իսրայելում։ Դրա համար Սերգեյի մոր` Նարինե Կարապետյանի անունով հաշվեհամար է բացվել` 16600 023444345։

«Արդեն խոշոր գումար ենք հավաքել՝ մոտ 38 հազար դոլար, բայց ավելին է հարկավոր։ Գումարը կփոխանցվի Արցախի առողջապահության նախարարությանը, որն արդեն պայմանավորվել է, որպեսզի կկազմակերպի Սերգեյի տեղափոխումը»,-ասաց հայրը։

Боец спецназа Карабаха Сергей Карапетян на позиции
© Photo : provided by Arsen Karapetyan
Սերգեյ Կարապետյան մարտի դաշտում

Մենք կապ հաստատեցինք նաև «Նաիրի» ԲԿ-ում Սերգեյին բուժող բժշկի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Էռնա Համբարձումյանը պարզաբանեց, որ Սերգեյի հարցով զբաղվում է Արցախի առողջապահության նախարարությունը, բուժկենտրոնը փուլ առ փուլ էպիկրիզներն ուղարկում է գերատեսչությանը։

«Զինծառայողն ակտիվ ռեաբիլիտացիայի կարիք ունի, և համապատասխան կառույցները զբաղվում են այդ հարցով։ Մասնագետները զննել են նրան, օրտեզներ են նշանակել, որոնք տեղադրվել են։ Այդ ամենն արվում է, բայց ակտիվ վերականգնում է պետք, այդ մասին Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացված է»,-ասաց Համբարձումյանը։

Հարցին, թե արդյոք վերականգնողական կուրսը կօգնի՞, Համբարձումյանը պատասխանեց՝ ժամանակը ցույց կտա։

Նշենք, որ Սերգեյին հիվանդանոց են հասցրել կոմայի մեջ, գանգուղեղի ականաբեկորային բաց թափանցող վնասվածքով։ Նրա մոտ ախտորոշվել է նաև գանգոսկրի բազմաբեկոր կոտրվածք, գլխուղեղի ծանր աստիճանի վնասվածք, ներստամոքսային արյունազեղում։

Ձախ քունքային և աջ գանգոսկրային հատվածում մետաղական մարմիններ կան, գլխուղեղի այտուց, պատռված, անհավասար եզրերով վերքեր գանգոսկրային հատվածում։ Ճակատային հատվածում վերքային մակերես։ Այլածին մետաղական մարմին` գագաթային շրջանի ենթամաշկային հատվածում։ Ջախջախված վնասվածք ունի ձախ դաստակի երրորդ մատի շրջանում։

Հ․Գ․ Լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակվում են Արսեն Կարապետյանի թույլտվությամբ և խնդրանքով։

Բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն կունենան հնարավորության սահմաններում օգնել Սերգեյին, կից ներկայացնում ենք ռեկվիզիտները։ Սերգեյի մոր՝ Նարինե Կարապետյանի անունով բանկային հաշիվներ են բացվել․

Ռուսական ռուբլիով փոխանցումների համար՝

Реквизиты для сбора помощи Сергею Карапетяну
© Photo : provided by Arsen Karapetyan
Ռուսական ռուբլիով փոխանցումների համար

Հայկական դրամով փոխանցումների համար՝

Реквизиты для сбора помощи Сергею Карапетяну
© Photo : provided by Arsen Karapetyan
Հայկական դրամով փոխանցումների համար

ԱՄՆ դոլարով փոխանցումների համար՝ 

Реквизиты для сбора помощи Сергею Карапетяну
© Photo : provided by Arsen Karapetyan
ԱՄՆ դոլարով փոխանցումների համար
4047
թեգերը:
զինծառայող, Վիրավոր, Արցախյան պատերազմ, Շուշի
Օրացույց

Ամանորյա տոնական օրերը կկրճատվե՞ն. էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է ներկայացրել

49
(Թարմացված է 16:31 21.01.2021)
Ներկայումս ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ է ներկայացրել քննարկման։

Այն հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Դրանով առաջարկվում է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր:

«Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի՝ ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 24 աշխատանքային օր։

Ներկայումս ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին»,–ասված է նախագծում։

Մասնավորեցվում է, որ տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման և ներմուծման ծավալներ) իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։

«Նշվում է նաև, թե տնտեսության հիմնական ճյուղերի (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, առևտուր և ծառայություններ) 2015-2020թթ․ հունվար ամսվա և համախառն ներքին արդյունքի 2015-2019թ․թ․ 1-ին եռամսյակի տվյալների հիման վրա հաշվարկվել է նշված ցուցանիշների միջին օրական թողարկման ծավալը, որի հիման վրա հաշվարկվել է լրացուցիչ 5 աշխատանքային օրերի գնահատվող թողարկման ծավալները»,–հիմնավորվում է նախագիծը։

Պատերազմից հետո բոլոր օրերն էլ նույնն են. քաղաքացիները` Ամանորի ու Հին նոր տարվա մասին

Այսպիսով՝ առաջարկվում է հունվարի 1-ը, 2-ը և 6-ը համարել ոչ աշխատանքային օրեր, հունվարի 1-ին ու 2-ին նշել Ամանորը, 6-ին՝ Սուրբ Ծնունդը, իսկ դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր։

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դեռևս 2017 թ–ին առաջարկում էր կրճատել ամանորյա ոչ աշխատանքային օրերը։ Նախատեսվում էր 2018թ.–ից տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել հունվարի 3-ը, 4-ն ու 5-ը։

Այսինքն` ոչ աշխատանքային պիտի լինեին միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը և հունվարի 6-ը։

49
թեգերը:
Հայաստան, Արձակուրդ, տոն, Ամանոր
Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան, 6 հունվարի, 2021

Պարգև սրբազանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից

239
(Թարմացված է 15:52 21.01.2021)
Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։

Տեղեկությունը հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ Պարգև սրբազանը 2020-ի նոյեմբերին սրտի կաթված էր ստացել, մեկնել էր ԱՄՆ՝ վիրահատության։ Հայաստան էր վերադարձել դեկտեմբերին։ 

Նա Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ էր նշանակվել 1989-ի մարտին։

Արցախի թեմը նոր առաջնորդ ունի

239
թեգերը:
Եկեղեցի, ազատում, Պարգև սրբազան (Արցախի թեմի առաջնորդ)
Ըստ թեմայի
Պարգև սրբազանն ԱՄՆ-ում վիրահատվել է
ԱՄՆ-ում վիրահատվելուց հետո Պարգև սրբազանը հանդիպել է հյուպատոսի հետ․ լուսանկար
Պարգև սրբազանը ռուս խաղաղապահների հրամանատարության հետ այցելել է Ամարասի վանք
Արխիվային լուսանկար

ՀՀ քաղաքացին Կիևում դատապարտվել է Պորոշենկոյի վարչակազմի աշխատակցի սպանության համար

0
(Թարմացված է 18:37 21.01.2021)
Դեպքը 2019 թվականին է եղել։ Նշվում է, որ մեղադրյալը մասամբ է ընդունել մեղքը։

Երևան, 21 ՀՈՒՆՎԱՐԻ — Sputnik. Կիևի դատարանը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն դատապարտել է 8 տարվա ազատազրկման՝ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնավարման ընթացքում Ուկրաինայի նախագահի աշխատակազմի աշխատակցի վրա հարձակման համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Կիևի դատախազության մամուլի ծառայությունը։

2019 թվականի մարտին Կիևի Շևչենկովի շրջանային դատարանը ձերբակալել էր Հայաստանի Հանրապետության քաղաքացու, որը կասկածվում էր Ուկրաինայի նախագահի աշխատակազմի աշխատակից Ալեքսանդր Բուխտատովի վրա ավազակային հարձակման մեջ:

Դատախազության տվյալներով՝ հանցագործությունը տեղի է ունեցել 2019 թվականի մարտին Կիևում:

«Մեղադրյալը հանցակցի հետ միասին դիմավորել են տուժածին փողոցում և ավազակային հարձակում գործել ՝ տղամարդուն գլխի շրջանում առնվազն չորս հարված հասցնելով։ Հաջորդ օրը տղամարդու մարմինը գտել են տեղի բնակիչները։ Պարզվել է, որ սպանվածը Ուկրաինայի նախագահի աշխատակազմի աշխատակիցներից մեկն է», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մեղադրյալը մասամբ ընդունել է մեղքը։

Փակել են կնոջ բերանը, դանակով հարվածել ամուսնուն. ավազակային հարձակում Արարատի մարզում

0