Երևան, արխիվային լուսանկար

Մի քանի գիշեր Երևանում 8-10 աստիճան ցուրտ կգրանցվի. եղանակի տեսություն

190
(Թարմացված է 18:36 28.12.2020)
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` դեկտեմբերի վերջին, ինչպես նաև հունվարի առաջին օրերին Հայաստանի ամբողջ տարածքում ձյուն չի գա։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 29-31-ը և հունվարի 1-2-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Քամին կլինի հյուսիսարևելյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ։

 Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Այսօր և առաջիկա ի քանի օրերին Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +1-ից +3–ի սահմանում, իսկ գիշերային ժամերին կնվազի մինչև -8-ից -10։

Կառավարությունն առաջարկ է ներկայացրել պետական պաշտոնյաների բազային աշխատավարձի վերաբերյալ

190
թեգերը:
Երևան, ցուրտ, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (1062)
Ըստ թեմայի
Երևանում ու Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին երկինքը լուսավորվելու է օդապարուկներով
114 նոր դեպք, 7 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
«Իմ քայլն» առաջարկում է հունվարի 1-ից վերացնել կարմիր գծերը
Արխիվային լուսանկար

Սուրբ Սարգսի տոնական միջոցառումները չեղարկվել են

10
(Թարմացված է 20:52 25.01.2021)
Տոնական միջոցառումների անցկացման փոխարեն կընդլայնվեն զինվորներին ուղղված ծրագրերը։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը նշվում է հունվարի 30-ին։ Արարատյան Հայրապետական թեմի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այս տարի տոնական բոլոր միջոցառումները չեղարկվել են։

«Փոխարենը ավելի են ընդլայնվել զինվորներին ուղղված ծրագրերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։ Տոնի առթիվ հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է երիտասարդների օրհնության կարգ։

Ժողովրդական ամենասիրելի սովորույթն էլ կապված է աղի բլիթի հետ։ Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որ երազում տեսնեն ապագա կողակցին։

10
թեգերը:
Եկեղեցի, տոն, Սուրբ Սարգիս
Ըստ թեմայի
Հայաստանյան բոլոր եկեղեցիներում մատուցվել է Ճրագալույցի սուրբ պատարագ․ տեսանյութ
«Ամոթ ձեզ». Փայլանը հայտնում է, որ Բուրսայի հայկական եկեղեցին վաճառքի են հանել
Ինչպես փրկվեց Դադիվանքը. տեր Վահրամը հայտնել է` քանի եկեղեցի է մնացել թշնամու կողմում
Արխիվային լուսանկար

«Կաթվածաբեր» պատվաստանյութը. Հայաստանը պատրաստվո՞ւմ է կորոնավիրուսի դեմ պայքարել Pfizer–ով

121
Առողջապահության նախարարությունը պատրաստվում է պատվաստանյութ գնել Հայաստանի բնակչության 10%-ի համար։ 4%-ի համար որոշվել է բրիտանա–շվեդական պատվաստանյութ գնել։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը Pfizer դեղագործական ընկերության կողմից արտադրվող կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով բանակցություններ չի տանում։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Գերատեսչությունում նշել են նաև, որ այդ ընկերության պատվաստանյութով Իսրայելում COVID-19-ի դեմ պատվաստված բնակչության մոտ առաջացած կողմնակի ազդեցությունների, մասնավորապես կաթվածի ախտանշանների մասին առողջապահության նախարարությունը պաշտոնական տեղեկություն չունի։

Միաժամանակ նախարարությունում հրաժարվել են պարզաբանել՝ ում հետ են բանակցություններ տարվում պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով։

Նշենք`հունվարի 20-ին հայտնի էր դարձել, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գնել AstraZeneca բրիտանա–շվեդական ընկերությունից։ Այն հասանելի կլինի արդեն այս տարվա մարտից ու նախատեսված է բնակչության 3%-ի համար։

1-ին փուլում կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-ից 64 տարեկան խրոնիկ հիվանդները:

Հաջորդ փուլում կպատվաստվեն դասախոսները, ուսուցիչները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, զինծառայողները, արդարադատության ոլորտի աշխատակիցները, հանրային տրանսպորտի աշխատակիցները, պետական ծառայողները:

Պուտինն ասաց` ինչու մինչ այժմ չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հայտնել էր, որ հայկական կողմը կորոնավիրուսի դեմ չորս տեսակի (այդ թվում՝ ռուսական) հնարավոր մատակարարումների մասին բանակցություններ է տանում։ Նախատեսվում է պատվաստանյութ գնել Հայաստանի բնակչության 10%-ի՝ միայն ռիսկային խմբերի համար։

Հիշեցնենք՝ Հայաստանը որպես օգնություն ստացել է ռուսական «Սպուտնիկ V»-ի մի փոքր խմբաքանակ։ Դրանով պատվաստվել է նույնիսկ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

121
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, կորոնավիրուս, Հայաստան, պատվաստանյութ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Պուտինն ասել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութն ամենալավն է աշխարհում
Կալիֆոռնիայում հորդորել են հրաժարվել Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութի խմբաքանակից
ՀՀ-ն բանակցություններ է վարում. կորոնավիրուսի պատվաստանյութերից որն առաջինը տեղ կհասնի