Դավիթ Բեկ գյուղի մոտակա դիրքերում

Պատգամավորն առաջարկում է աշխատանքային խումբ գործուղել Սյունիք՝ սահմանազատումը վերահսկելու

509
(Թարմացված է 19:09 27.12.2020)
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի խոսքով`խումբը աշխատանքները ավարտելուց հետո հինգօրյա ժամկետում պետք է ներկայացնի գրավոր եզրակացություն։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը կառավարությանը առաջարկում է հրատապ ռեժիմով ստեղծել դիտորդական-աշխատանքային խումբ և հինգօրյա ժամկետով գործուղել Սյունիքի մարզ սահմանազատման գործընթացները դիտարկելու և հասարակական վերահսկողություն իրականացնելու համար։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

Նա նշել է, որ այդ առաջարկն անում է, հաշվի առնելով Սյունիքի մարզում իրականցվող սահմանազատման գործընթացների ընթացքում ՀՀ ազգային անվտանգության շահերի արդյունավետ պաշտպանության կարևորությունը, այդ գործընթացների նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև ԶԼՄ-ում հասարակական-քաղաքական կազմակերպությունների, նրանց ներկայացուցիչների կողմից հնչեցվող տարաբնույթ, հակասական տեղեկությունները, ինչը առաջացրել է բնակչության շրջանում անորոշության, տագնապի և անվտանգության երաշխիքների բացակայության զգացողություն։

«...Աշխատանքային խմբի մեջ ներգրավել խորհրդարանական ուժերի մեկական կամ երկուական ներկայացուցիչ, արտախորհրդարանական հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչ, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, ԱԱԾ տարածքային ստորաբաժանման պետ, դիտարկվող համայքնի ղեկավար, տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, անհրաժեշտության դեպքում՝ նաև փորձագետ֊մասնագետ»,–գրել է պատգամավորը։

Ո՛չ դեմարկացիա, ո՛չ էլ դելիմիտացիա. Փաշինյանը բացատրեց` ինչ է արվում Սյունիքի սահմանին

Նա առաջարկում է ապահովել աշխատանքային խմբի տեղաշարժման և բոլոր համայնքներում աշխատանքներ իրականցնելու համար անհրաժեշտ պայմանները (տրանսպորտ, աշխատանքային խորհրդակցական սենյակներ, բնակիչների հետ հանդպումների հնարավորություն և այլն)։

«Աշխատանքային խումբը աշխատանքները ավարտելուց հետո հինգօրյա ժամկետում ներկայացնում է գրավոր եզրակացություն»,–եզրափակել է Խաչատրյանը։

Հավելենք, որ հայկական զինուժն ու կամավորները հեռանում են Սյունիքում զբաղեցրած դիրքերից դելիմիտացիայի ու Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի շրջանակներում։ Դա բողոքի ակցիաների պատճառ է դարձել սահմանամերձ համայնքներում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների հետևանքով, հնարավոր է, Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի տներից 12-ն ադրբեջանական տարածքում հայտնվեն։ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի խոսքով՝ տները կադաստրային քարտեզով գյուղի տարածքում են, բայց ադրբեջանական GPS-ը ցույց է տալիս, որ ճանապարհից ներքև ընկած հատվածն Ադրբեջանական ԽՍՀ–ի տարածքում է եղել։ Վիճարկելի տարածքում է հայտնվել նաև Որոտան գյուղը։

Պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վիճարկելի որոշ տեղերում կտեղակայվեն ռուս սահմանապահ ուժեր։

Իսրայելի օրինակը մեզ համար չէ՞. արևելագետը` Սյունիքից տարածքներ հանձնելու մասին

Մասնավորապես, դրանք կտեղակայվեն Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում և Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածում։ Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ:

Sputnik Արմենիայի թղթակիցները Սյունիքի մարզից տեղեկացրել էին, որ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի մոտ ռուս սահմանապահների դիրք է տեղակայվել։

509
թեգերը:
Սահման, Դեմարկացիա, Դելիմիտացիա, Սյունիք
Ըստ թեմայի
Խորհրդային շրջանում հայ–ադրբեջանական միջպետական սահման չի եղել. Պետրոսյանը` Սյունիքի մասին
Որոտան գյուղի մեկ շինություն հայտնվել է վիճարկելի տարածքում. Սյունիքի մարզպետարան
Սյունիքում ռուսական ռազմաբազա տեղակայելու համար պետք է բանակցություններ սկսել. Մարուքյան
Արխիվային լուսանկար

Վայոց Ձորի մարզում երկրաշարժ է եղել

84
(Թարմացված է 22:46 18.01.2021)
ՀՀ ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքից 10 կմ դեպի արևմուտք։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Հայաստանի տարածքում այսօր` հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 18:12-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:12-ին) երկրաշարժ է եղել, որը զգացվել է Վայոց Ձորի մարզի Հերհեր և Կարմրաշեն գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.80⁰ և արևելյան երկայնության 45.55⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ»,–նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժի հետևանքով բնակապահովման ծրագիրն ավարտվում է, բայց ավելի քան 7200 տնակ դեռ կա

84
թեգերը:
Ջերմուկ, Վայոց Ձոր, Երկրաշարժ
Ըստ թեմայի
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ինչ տեսք ունի Խորվաթիան ավերիչ երկրաշարժից հետո. լուսանկարներ
Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում երկրաշարժ է գրանցվել
Արխիվային լուսանկար

Երևանն ու Թբիլիսին վերջապես կսկսեն «Բարեկամության կամրջի» շինարարությունը

366
(Թարմացված է 22:19 18.01.2021)
Կամրջի կառուցման պայմանագրային արժեքը մոտ 8 325 000 եվրո է։ Գումարի 50 տոկոսը կմարի հայկական կողմը, 50 տոկոսը՝ վրացականը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Հայկական կողմն իր տարածքում «Բարեկամության կամրջի» շինարարությունը կսկսի Վրաստանի գործընկերների հետ ժամկետները համաձայնեցնելուց մեկ կամ երկու ամիս հետո։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունում։

Շինարարական աշխատանքները պետք է սկսվեին 2019թ․-ի սեպտեմբերին և արդեն 2021թ․-ի աշնանը Դեբեդ գետի վրայով՝ Հայաստան-Վրաստան սահմանին, պետք է կառուցված լիներ «Բարեկամության կամուրջը»։ Նախորդ տարի նախագծի իրականացումը հետաձգվեց տեխնիկական պատճառներով։ Նախագծի իրականացման նոր ժամկետները 2020 թ․-ի փետրվարի 12-ին Թբիլիսիում քննարկվել են Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիթաշվիլիի հանդիպման ընթացքում։

Հայկական կողմը նախատեսում էր շինարարությունը սկսել նախորդ տարի, սակայն այստեղ արդեն ժամկետների վրա ազդեցություն ունեցան մի շարք գործոններ․ կորոնավիրուսի համավարակի հետ կապված համաճարակային իրավիճակը, երկրների օրենսդրական հակասություններն ու Հայաստանում ռազմական դրությունը։

Մեքենաների զննումը` 5 րոպե. շները և կինոլոգները հսկողություն են իրականացնում Բագրատաշենում

Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունից, «Սադախլո-Բագրատաշեն» սահմանային անցակետի տարածքում Դեբեդ գետի վրայով «Բարեկամության կամուրջ» երկկողմանի նախագծի իրականացումը նախաշինարարական փուլում է։

«Իրականացվում են շինարարական ճամբարի և դրա ենթակառուցվածքների կազմակերպման աշխատանքները‚ կատարվում են հողային աշխատանքներ»,-նշեցին վարչությունում։

Կամրջի կառուցման պայմանագրային արժեքը մոտ 8 325 000 եվրո է։ Կամրջի կառուցման համար անհրաժեշտ գումարի 50 տոկոսը կմարի հայկական կողմը, 50 տոկոսը՝ վրացականը։

Կառուցվելու է երկու առանձին կամուրջ՝ իրարից 1մ հեռավորությամբ: Երկու կամուրջների ընդհանուր լայնությունը կազմելու է 24.7մ, յուրաքանչյուրինը՝ 11.85մ: Կամուրջն ունենալու է մոտ 32 մետրանոց 5 թռիչք և մոտեցնող ճանապարհներ։ Լինելու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ:

Նշենք, որ «Բարեկամության կամուրջ» ծրագրի մասին հայտարարվել էր դեռս 2013թ․-ին և նախատեսվում էր այն շահագործման հանձնել մինչև 2016թ․-ի վերջը։ Ժամկետը մի քանի անգամ հետաձգվել է։ Հայտարարվել էր միջազգային տենդեր, որում հաղթել է իրանական ընկերությունը։

2018թ․-ի վերջին կապալառուն համաձայնագիր ստորագրեց վրացական և հայկական կողմերի հետ։ Երկու կողմերի ներկայացուցիչներն էլ ընկերության նախագիծը լավագույնը համարեցին ինչպես իրականացման, այնպես էլ ֆինանսական տեսանկյունից։ Արդյունքում Հայաստանում և Վրաստանում ձևավորվեցին հանձնաժողովներ, որոնք ուսումնասիրում էին այս նախագիծը (յուրաքանչյուրն իր կողմից)։

Հայաստանը Վրաստանին կապող բարեկամության կամուրջը վստահեցին Իրանին

366
թեգերը:
կամուրջ, Հայաստան, Վրաստանի Հանրապետություն, Դեբեդ
Ըստ թեմայի
Հայտնի է դարձել` երբ կմեկնարկի «Բարեկամության կամուրջ» հայ-վրացական նախագիծը
«Բարեկամության կամուրջ». ո՞վ կլինի շինարարը
Հայաստանի և Վրաստանի «Բարեկամության կամուրջը» կկառուցվի 2 տարում
«Բարեկամության կամուրջ» Հայաստանի ու Վրաստանի միջև կկառուցվի, բայց հետո
«Բարեկամության կամուրջ» հայ-վրացական սահմանին. ինչն է խանգարում է ծրագրի մեկնարկին

Պարենային ինքնաբավության խնդիրն Արցախում դժվար թե լուծվի առկա հողատարածքներով. Ավետիսյան

0
(Թարմացված է 23:51 18.01.2021)
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է պարենային անվտանգության խնդիրների մասին, որոնք ավելի ցցուն են դարձել արցախյան պատերազմից հետո։

Սամվել Ավետիսյանի դիտարկմամբ` պարենային անվտանգությունը դարձել է ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը, և Հայաստանին պատուհասած երկու արհավիրքները` համավարակն ու պատերազմն էական ազդեցություն են թողել պարենային անվտանգության վրա։

«Սկզբում կորոնավիրուսը խաթարեց հասարակական կյանքի ռիթմը, իսկ հետո արցախյան պատերազմն իր հետ բերեց զգալի կորուստներ, մասնավորապես Արցախի գյուղնախարարի վկայությամբ` հողատարածքների 75 տոկոսն անցավ թշնամուն։ Եթե հաշվի առնենք, որ Արցախում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 90 տոկոսը դրված էր հացահատիկի ու հատիկաընդեղենային մշակաբույսերի տակ, ապա պարզ է դառնում, թե որն է կորուստի առյուծի բաժինը»,– նշեց տնտեսագետը։

Ավետիսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ մեր պարենային պաշարները համալրվում էին նաև Արցախից եկած ցորենով, քանզի տարեկան ներկրվում էր 30 հազար տոննա ցորեն, 18 հազար տոննա գարի, և հիմա քիչ է ասել, որ պաշարներն այլևս չեն գա, որովհետև, Ավետիսյանի կանխատեսմամբ, կստեղծվի մի իրավիճակ, երբ ստիպված կլինենք արդեն մեր բաժնից մաս հանել Արցախի համար։

Մասնագետի համոզմամբ`պարենային ինքնաբավության խնդիրն Արցախում դժվար թե լուծվի պատերազմից հետո մնացած հողատարածքներով։ Նա անդրադարձավ Հայաստանի և Արցախի պարենային հաշվեկշռի կազմման մեթոդաբանությանը, ինչպես նաև պարենային ինքնաբավությանը միտված պետական քաղաքականությանը` խոսելով գործարարների հետ կնքվելիք ֆյուչերսային, այսինքն` ապագային միտված պայմանագրերի անհրաժեշտության մասին։

0
թեգերը:
Սամվել Ավետիսյան, Պատերազմ, կորոնավիրուս, Արցախ
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
Երբ ուղիղ մահվան աչքերին ես նայում, կամ սարկավագ Քամալյանի պատերազմական պատմությունները
Մինչև ապրիլ բան չի փոխվի. տնտեսագետը հուշում է` ինչ է պետք անել կյանքը լավացնելու համար
«Փաշինյանը նվազագույնը 38,4 մլրդ դոլարի վնաս է հասցրել Հայաստանին». Մեսրոպ Մանուկյան
Արցախ վերադարձած ընտանիքները կշարունակեն ապահովվել պարենամթերքով և անհրաժեշտ պարագաներով