Արման Թաթոյան

Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը ճանաչված է Սահմանադրությամբ. Արման Թաթոյան

68
(Թարմացված է 13:25 27.12.2020)
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է բոլոր գործընթացների մշտադիտարկում, այդ թվում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դիտարկման միջոցով:

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի, Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սոցիալական ցանցերի մի շարք էջերում ու խմբերում արձանագրել է կոչեր ու գրառումներ, որոնք վերաբերում են այսօր՝ դեկտեմբերի 27-ին Մայր Աթոռի տարածքում բողոքի ակցիաներ կազմակերպելուն: Այդ կոչերն ու գրառումներն ուղեկցվում են Հայ Առաքելական Եկեղեցու Հովվապետի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և այլ եկեղեցականներին ուղղված վիրավորանքներով, ատելություն պարունակող խոսքով ու անգամ բռնության կոչերով: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նրա խոսքով`վիրավորանքը, ատելության խոսքը կամ բռնության կոչերը չեն պաշտպանվում որևէ իրավունքով, այդ թվում՝ դրանք հակասում են կարծիքի արտահայտման ազատությանը:

«Դրանք թույլատրելի չեն նաև որևէ միջազգային պահանջով: Ուստի, այդպիսի մոտեցումները հակաիրավական են: Ավելին, Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության 41-րդ հոդվածով երաշխավորված է յուրաքանչյուր մարդու մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունքը: Այս իրավունքը, ըստ Սահմանադրության, ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու ազատությունը»,–գրել է Թաթոյանը:

Նա ընդգծել է, որ սահմանադրական այդ երաշխիքները վերաբերում են Հայաստանում բոլոր տեսակի դավանանքներին, իսկ Հայ առաքելական սուրբ եկեղեցու պարագայում խոսքը քաղաքացիների մեծամասնության մասին է:

«Ամուր կանգնենք մեր եկեղեցու կողքին». Էջմիածնում ակցիա է ընթանում

«Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում ճանաչված է Սահմանադրության մակարդակով»,–գրել է օմբուդսմանը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է բոլոր գործընթացների մշտադիտարկում, այդ թվում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դիտարկման միջոցով:

Նշենք, որ այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթանում է տարեվերջյան պատարագը։

Վաղ առավոտից այստեղ են հավաքվել բազմաթիվ հավատացյալներ, որպեսզի պաշտպանեն եկեղեցին սադրիչներից։

Երեկ Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարություն էր տարածել, որում հորդորում էր պահպանել հանգստություն ու հանդարտություն և չազդվել սադրիչ հայտարարություններից։

Ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ինչպես ակցիայի նախաձեռնողներից, այնպես էլ հնարավոր մասնակիցներից պահանջելով զերծ մնալ այնպիսի գործողություններ իրագործելուց, որոնք կարող են խաթարել հոգևոր կենտրոնի և հոգևորականների բնականոն գործունեությունը։

68
թեգերը:
Եկեղեցի, Արման Թաթոյան
Ըստ թեմայի
Բաղրամյան պողոտայի ակցիային մասնակցում է նաև Շենգավիթի եկեղեցու քահանան
Կորոնավիրուս, սահմանափակումներ և խնդիրներ. ինչպես է կաթոլիկ աշխարհը տոնում Սուրբ ծնունդը
Մայր աթոռը հորդորում է չազդվել սադրիչ հայտարարություններից
Հայ զինծառայողներ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի մոտ

Կասեցրել են հակառակորդի գրոհը, թշնամուն զգալի կորուստներ պատճառել․ նորօրյա հերոսները

9
(Թարմացված է 18:09 18.01.2021)
Այս պատերազմում հերոսական բազմաթիվ դրվագների կենտրոնում շարքային զինծառայողներն են։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը շարունակում է «Ճանաչենք մեր հերոսներին» շարքը՝ ներկայացնելով Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսական դրվագներով աչքի ընկած զինվորներին։

Վարորդ-սանիտար, կրտսեր սերժանտ-պայմանագրային Հովիկ Սերգեյի Մուսայելյանը մարտական բարդ իրավիճակներում դրսևորել է սառնասրտություն։ Նա վտանգել է կյանքը՝ վիրավոր զինծառայողներին տեղափոխելու համար:

«Բարձր մակարդակով որակավորված բուժօգնություն են ցուցաբերել և մասնագիտական պարտքը բարեխղճորեն կատարել բուժծառայության մայորներ Նարեկ Արմենի Մեսրոպյանը, Արմեն Ալբերտի Հարությունյանը, Գեորգի Էդուարդի Մանուչարյանը, կամավորական Հրանտ Անդրանիկի Աշճյանը, պահեստազորայիններ Արթուր Ալիխանի Հակոբյանը, Ալիկ Արտիկի Հայրապետյանը, ավագ ենթասպաներ Մանուշակ Շահենի Աղաջանյանը, Կարինե Շիրինի Սահակյանը»,- ներկայացնում է ՊԲ-ն։

Վիրավոր զինվորները կկարողանան քայլակ կամ սայլակ ստանալ առանց հաշմանդամության կարգի

Մարտական դիրքում հակառակորդի գրոհը կասեցնելիս աչքի է ընկել կապիտան Սեյրան Սլավայի Գրիգորյանը: Իսկ ինտենսիվ մարտերի ընթացքում կապիտան Դավիթ Հովհաննեսի Սաժումյանը զորամասի մարտնչող ստորաբաժանումներին ապահովել է կապով և տեսադիտարկման համակարգով:

Փորձառու զինվորականներից շատերը շարքային զինծառայողների կողքին մարտնչել են ու բազմաթիվ կորուստներ պատճառել թշնամուն։ Օրինակ՝ մայոր Լենդրուշ Նորայրի Խաչատրյանի հմուտ ղեկավարման շնորհիվ թշնամական ուժեը զգալի կորուստներ են կրել։

Բազմաթիվ հերոսական պատմությունների գլխավոր դերակատարները շարքային զինծառայողներն են դարձել։ Այդպես, հյուսիսային ուղղությամբ թշնամու գրոհները կասեցրել և հակառակորդին մեծաթիվ կորուստներ են պատճառել շարքայիններ Վաղինակ Հակոբի Սարգսյանը, Սպարտակ Իշխանի Խաչատրյանը, ավագ լեյտենանտ Գեղամ Արսենի Ղազիյանը, սերժանտ Մհեր Սայաթի Գասպարյանը, կրտսեր սերժանտ Տիգրան Սուրենի Ավանեսյանը:

Կապիտան Արամ Արթուրի Խաչատրյանը հմտորեն ղեկավարել է հրետանու կրակը՝ թշնամուն զգալի կորուստներ պատճառելով:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

9
թեգերը:
Զինվոր, հերոս, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ճանաչենք մեր հերոսներին. Արցախի ՊԲ–ն հայտնել է նրանցից ևս 8–ի սխրանքի մասին
«Դեդոն-Բաբոն»` օնլայն հերոսներ․ հուշարձանի կերպարները պատերազմին ժպիտ բերեցին մարդկանց
Տղամարդկանց կողքին ու նրանց հավասար կռվել են նաև կանայք. մերօրյա հերոսները
Արսեն Թորոսյանը կառավարության նիստում. 26 նոյեմբերի, 2020

Խնդրում եմ ձեզ շարունակել աշխատել նույն նվիրումով և ջանասիրությամբ․ Թորոսյանի հրաժեշտը

15
(Թարմացված է 17:48 18.01.2021)
Նախկին նախարարը նորանշանակ նախարարին շնորհավորել է ու պատրաստակամություն հայտնել աջակցելու ուժերի ներածին չափով։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Նոր պաշտոնին անցնելուց առաջ առողջապահության արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանը դիմել է առողջապահական ոլորտի ներկայացուցիչներին՝ իր երախտագիտությունը հայտնելով։ Facebook-ի էջում նա հրաժեշտի ու շնորհակալության տեքստ է հրապարակել։

Հատուկ շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարության և դրա ենթակա հիմնարկների բոլոր աշխատակիցներին` անձնական և մասնագիտական նվիրումի համար:

«Առանց ձեզ հնարավոր չէր լինի իրականացնել վերջին գրեթե 3 տարիների փոփոխությունները առողջապահության ոլորտում, որոնք վստահաբար լայն թափով շարունակվելու են: Ձեր շնորհիվ վերջին տարվա ընթացքում առողջապահական համակարգը արդյունավետ պայքար մղեց համաճարակի դեմ` որակյալ և ժամանակին բուժօգնություն ցույց տալով մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների, ինչպես նաև օպերատիվ կերպով կազմակերպեց ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողների բուժօգնություն»,- գրել է Թորոսյանն ու խնդրել նրանց շարունակել աշխատել նույն նվիրումով և ջանասիրությամբ։

Արդեն նախկին նախարարն իր երախտագիտությունն է հայտնել նաև համակարգի ավելի քան 40.000 աշխատակիցներին, «ովքեր օրուգիշեր կատարում են իրենց մասնագիտական պարտքը՝ հատկապես մեր երկրի և առողջապահական համակարգի համար նման բարդ ժամանակաշրջանում»։ Թորոսյանը վստահություն է հայտնել, որ նաև այդ նվիրված մասնագետների շնորհիվ մեր երկիրը կհաղթահարի ներկա և ապագա բոլոր մարտահրավերները:

Արսեն Թորոսյանը նաև շնորհավորել է նորանշանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, հաջողություն մաղթել և պատրաստակամություն հայտնել աջակցելու ուժերի ներածին չափով։

Մի ձևախեղեք օրակարգերը. Արսեն Թորոսյանը պատասխանել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդուարդ Աղաջանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում նշանակվել է Արսեն Թորոսյանը, որն ավելի վաղ ազատվել էր առողջապահության նախարարի պաշտոնից։ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարարն Անահիտ Ավանեսյանն է, որը նախկինում զբաղեցնում էր առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։

15
թեգերը:
շնորհակալություն, Նախարար, Արսեն Թորոսյան
Ըստ թեմայի
Պատվաստվելուց հետո մի փոքր թույլ էի. Արսեն Թորոսյանը պատմում է իր ինքնազգացողության մասին
Վերականգնողական նոր կենտրոն կբացվի. Արսեն Թորոսյանը հայտնեց ազգային ծրագրի ստեղծման մասին
Էդուարդ Աղաջանյանն ազատվեց պաշտոնից, նրան կփոխարինի Արսեն Թորոսյանը
Քիմ Քարդաշյան

«Շնորհակալություն սիրո համար». Քարդաշյանի բաժանորդների թիվը հասել է ռեկորդային 200 միլիոնի

0
(Թարմացված է 18:16 18.01.2021)
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծության մասին լուրերը, անկասկած, մեծացրել են համացանցի օգտատերերի հետաքրքրությունը ռեալիթի-շոուի աստղի նկատմամբ:

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը ուրախ լուր և շնորհակալություն է հայտնել հետևորդներին։ Նա տեղեկացրել է, որ իր երկրպագուների թիվն ամբողջ աշխարհում հասել է ռեկորդային 200 միլիոնի։

«Շնորհակալություն սիրո համար», - գրել է նա Instagram սոցիալական ցանցում և մի քանի գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել,որոնցում շագանակագույն սեղմիրանով է:

««Թագուհի», Հիանալի տեսք ունես», - գրել են բաժանորդները գրառման տակ։

Հնարավոր է` Քիմի բաժանորդների թվի ավելացումը կապված է նաև հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ նրա ապահարզանի մասին լուրերով:

Քիմ Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում ՝ Կալիֆոռնիա ։ Նա հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի և Քրիս Ջեների դուստրն է։ Քիմն իր մասին ասում է, որ ինքը կիսով չափ հայուհի է, մեկ քառորդով ՝ շոտլանդուհի, մեկ քառորդով ՝ հոլանդուհի։

0
թեգերը:
Facebook, Instagram, Քիմ Քարդաշյան
թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
«Տոնական ուսապարկեր Արցախի համար». Քիմ Քարդաշյանը կոչ է անում օգնել արցախցի երեխաներին
Քիմ Քարդաշյանի քույրը դարձել է 2020-ի ամենաբարձր վարձատրվող աստղը
Քիմ Քարդաշյանի անունով կեղծ էջ է բացվել. նպատակը տվյալներ գողանալն է