Նիիկոլայ Ստեփանյան

Հոր ձայնը լսվել է. 70 օր անց գտնված Նիկոլայը ծնողներից թաքուն էր ՀՀ քաղաքացիություն ստացել

7474
(Թարմացված է 21:03 25.12.2020)
70 օր անց գտնված վեց տղաներից մեկն էլ 22-ամյա Նիկոլայ Ստեփանյանն է։ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող տղան ամեն ինչ արել է, որ ծառայի հայոց բանակում։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Անհետ կորած համարվող և ողջ գտնված Նիկոլայ Ստեփանյանն ամիսներ առաջ ծնողներից ծածուկ վերցրել է նրանց անձնագրերը (ՌԴ քաղաքացի են), բերել Հայաստան ու հաջողացրել ՀՀ քաղաքացիություն և անձնագիր ստանալ։ Նիկոլայի հորաքույրը` Սուսաննա Ստեփանյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է` 22-ամյա տղայի երազանքը հայոց բանակում ծառայելն էր։

«Կոլյան (հարազատներն այդպես են դիմում նրան) դպրոցը գերազանցությամբ է ավարտել, որից հետո օտար լեզուների գծով բուհ է ընդունվել։ Այդ ընթացքում կես տարով Չինաստան է գնացել սովորելու։ Անցած տարի Կոլյան ու իր ընկերները ծրագիր էին ներկայացրել ու եկել Հայաստան` երեխաներին անվճար սովորեցնելու ռուսերեն, անգլերեն, չինարեն։ Տարերքի մեջ էր Կոլյաս»,–ասում է տիկին Սուսաննան։

Հենց Հայաստանում եղած ժամանակ էլ Կոլյան անձնագիր ստանալու քայլերն է մշակել ու հասել ուզածին։ Անձնագիր ստանալը ծառայության մեկնելու առաջին քայլերից մեկն է եղել, և անգամ տղայի առողջական լուրջ խնդիրը (տեսողությունը -5 է) չի խանգարել, որ նա զորակոչվի բանակ։

Տիկին Սուսաննան ասում է` Կոլյան հազար ծանոթ է «մեջ գցել», որ իրեն բանակ տանեն։ Ծնողներին նամակ է գրել, թե վերջապես գնում է ծառայության։ Այս տարվա հուլիսի 1-ին Նիկոլայը զորակոչվել է և ծառայության անցել Ջրականում (Ջաբրայիլ)։

Երբ հորաքույրը գնացել է տեսնելու Կոլյային, վերջինս պատմել է, որ ծառայությունն իր սրտով է և ամեն ինչ այնպես է, ինչպես ինքն էր ուզում։ Պատերազմի օրերին էլ հարազատներին հիշեցրել է, որ բանակն գնալն իր ընտրությունն է եղել, ուստի երբեք չի լքի իր դիրքը։

70 օր անց գտնված 6 տղաները Ստեփանակերտի հիվանդանոցում են. լուսանկարներ

Նիկոլային և խմբի մյուս տղաներին Սիսականից հոկտեմբերի 6-ին տեղափոխել են Հադրութ, որտեղ իրավիճակն օրեցօր վատթարանում էր։

Հոկտեմբերի 12-ին Նիկոլայը նամակ է գրում. «Ես ողջ եմ, բայց վիճակը վատ է»։ Սա Նիկոլայի վերջին նամակն է եղել, դրանից հետո նրանից շուրջ 70 օր որևէ լուր չեն ստացել։ Այդ ընթացքում տղայի ծնողները տեղափոխվել են Հայաստան ու այստեղ սպասել լուրերի։

«Տարբեր տեղերից լուրեր էինք լսում, որ ողջ են երեխաները, բայց Կոլյայիս մոր հոգեկան վիճակը շատ անկայուն էր, հայրն էլ սկսել էր իրեն խմիչքին տալ։ Անորոշությունն անտանելի բան է. ահավոր նիհարել են ծնողները` այս օրերին նրանց ուտելիս չեմ տեսել։ Հիմա, սակայն, ոնց որ նոր ծնված լինեն` այնքան երջանիկ են»,–ասաց տիկին Սուսաննան։

Տղաների գտնվելուց հետո հորաքույրը խոսել է Նիկոլայի հետ, բայց վերջինս շատ բան չի պատմել, թե ինչպես է իրենց հաջողվել այդ օրերին սնվել, թշնամու ձեռքը չընկնել։ Հորաքրոջ հարցուփորձին ի պատասխան Նիկոլայն ասել է, որ ամեն ինչ նորմալ է և ամեն դժվարություն էլ մարդու համար է։

«Կոլյաս ասում էր` ողջ ենք մնացել, քանի որ այդ օրերն ապրել ենք բոլորս մեկի, մեկը բոլորի համար սկզբունքով։ Մեր տղան պատմել է, որ նկուղում են եղել, այնքան զգույշ են եղել, որ հարկ եղած դեպքում, երբ տարածքում թշնամի է հայտնվել, նույնիսկ չեն շնչել։ Եթե չիմանաս` ինչի միջով է անցել Կոլյան, ձայնից չես էլ հասկանա` այնքան խրոխտ է խոսում»,–ասում է տիկին Սուսաննան։

Նրա խոսքով` տղաներին հաջողվել է փրկվել, երբ կիսաքանդ տներից մեկում հեռախոսի լիցքավորման սարք են գտել ու կարողացել մի քանի րոպեով հեռախոսը լիցքավորել։ Մի քանի րոպեով, քանի որ ամեն վայրկյան թշնամին կարող էր նկայտել իրենց։ Խմբի տղաներից մեկը` Արմանը, կարողացել է զանգել եղբորն ու իրենց տեղն ասել, որից հետո էլ խաղաղապահների շնորհիվ կայացել է նրանց որոնման և հայտնաբերման գործընթացը։

Николай Степанян - один из шестерых призывников, пропавших без вести более 70 суток, во время визита президента Карабаха и вице-премьера Армении (21 декабря 2020). Карабах
Նիկոլայ Ստեփանյանին տեսակցելու է գնացել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը

Տիկին Սուսաննան պատմում է նաև, որ 70 օրվա ընթացքում մեկ անգամ այդ տարածք են գնացել խաղաղապահները, բայց Նիկոլայենց խմբից երկու տղայի են գտել, այն էլ` մահացած վիճակում։ Կինն ասում է` ուզում է, որ բոլոր անհետ կորածների ընտանիքում այն ուրախությունը լինի, ինչ այս վեց տղաների։

22-ամյա Նիկոլայը Ստեփանակերտի հոսպիտալում է։ Տղայի ոտքերը ցրտահարված են, փտախտ սկսելու վտանգ կա և, ցավոք, նրա ոտքերի մատները պետք է ամպուտացնեն... Տիկին Սուսաննան ասում է` էլի գոհ են։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Նիկոլային և մյուս տղաներին գտնելուց 2 օր առաջ տիկին Սուսաննայի ամուսնու առողջական վիճակն ծայրահեղ ծանր է եղել, և նա ասել է, որ մահանում է։ Նիկոլայի հայրը վերջինիս հորդորել է` գոնե տղայիս «հետ կուղարկես»։ Տիկին Սուսաննայի ամուսնու հուղարկավորության ժամանակ էլ իմացել են` Նիկոլային գտել են։

Ի դեպ, Նիկոլայի երազանքն է Գորիսում գտնվող պապական տունը վերանորոգելն ու այդտեղ ապրելը։

«Ձեթ էինք գտել ու բրինձ...». տղաներն Արցախի նախագահին պատմել են` ինչ են կերել 15 օր

Հիշեցնենք, որ 70 օր կապի դուրս չեկած 6 զինվորի դեկտեմբերի 20–ին ողջ էին գտել։ Նրանք են`Այվազյան Արսեն Կարենի, Սահակյան Դավիթ Գեղամի, Ստեփանյան Նիկոլայ Սեյրանի, Հարությունյան Արթուր Գարիկի, Արմաղանյան Արման Արշակի, Թումանյան Ռուսլան Սարգսի։

7474
թեգերը:
Նիկոլայ Ստեփանյան, Ջաբրայիլ, անհետ կորած, Զինվոր
Ըստ թեմայի
Անհետ կորած ու գտնված 6 զինծառայողներից 5-ը տեղափոխվել են Այրվածքաբանության կենտրոն
70 օր անց գտնված 6 տղաները Ստեփանակերտի հիվանդանոցում են. լուսանկարներ
70-օրյա պայքար հանուն կյանքի՝ ուժասպառ, բայց երջանիկ. 6 տղաների վերադարձի տեսանյութը
6 ընկերներով էինք, ինչ էլ լիներ` պիտի միասին փրկվեինք. 70 օր անհետ կորածների պատմությունը
Արխիվային լուսանկար

242 նոր դեպք, 11 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

44
(Թարմացված է 11:43 28.01.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 242–ով և դարձել 166669։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 6195 մարդ (-362), կատարվել է 643606 թեստավորում (+1980), առողջացել են վարակվածներից 156645-ը (+592)։ Գրանցվել է մահվան 3067 դեպք (+11)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և դարձել 762։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Ռասան ու կորոնավիրուսը. սևամորթ հիվանդների մոտ մահացության վտանգն ավելի բա՞րձր է

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

44
թեգերը:
հիվանդ, համավարակ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայտնի է` որ ըմպելիքն է ժամանակավորապես «քնեցում» կորոնավիրուսը
Նիդեռլանդներում կորոնավիրուսային միջոցառումների դեմ բողոքի հետևանքները` լուսանկարներում
Վրաստանի արտգործնախարարը վարակվել է կորոնավիրուսով
Սերժ Սարգսյանը Եռաբլուրում. 31 դեկտեմբերի, 2020

«Դու չե´ս պարտվել. քեզ դավել են». Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ

86
(Թարմացված է 11:44 28.01.2021)
ՀՀ երրորդ նախագահն ընդգծել է, որ մեր ճանապարհը, որքան էլ դժվարին ու ականապատ լինի՝ ներսից թե դրսից, անցնելու ենք միասին՝ միմյանց ապավինելով, հաղթահարելով բոլոր դժվարությունները:

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։

«Հայո՛ց բանակ, մեր սիրելի’ զավակ, Քո ծննդյան օրը մեր ժողովրդի նվիրական տոներից մեկն է, որ մշտապես նշել ենք բերկրանքով: Այսօր, սակայն, տրամադրությունն այլ է՝ բոլորս տրտմած ենք, վշտակիր՝ մեր Հայրենիքի մի հատվածի կորստյան, մեր նահատակների համար և մտահոգված` մեր պետության ու ազգի ապագայով: Ծնողը, սակայն, ոչ մի պարագայում իր զավակին չի ուրանում և հատկապես դժվար պահին միայնակ չի թողնում: Մեր ժողովուրդն իր զավակին մեծացրել է զրկանքների գնով, անասելի փորձությունների ենթարկվելով և հայրենանվեր զավակ է դաստիարակել:Ուստի, այսօր անվարան ասում եմ՝ շնորհավոր օրդ, Հայո՛ց բանակ»,–նշել է Սարգսյանը:

ՀՀ երրորդ նախագահը նշել է, որ Հայոց բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած իր մարտական ընկերների և զինակիցների անունից ասում է, որ բանակը չի պարտվել։

«Դու չե´ս պարտվել, ես քեզ լավ եմ ճանաչում. քեզ դավել են, թիկունքից հարվածել, ծանր վիրավորել են, իսկ մինչ այդ՝ վերջին տարիներին ամեն ինչ արել վարկաբեկելու և թուլացնելու համար, բայց դու անմնացորդ կատարել ես քո պարտքը: Եվ այսօր հազարավոր ծնողներ քո սխրագործություններից դրվագներ են պատմում՝ այդպես էլ չպատկերացնելով, թե ով և որտեղ քեզ մոլորեցրեց ու ծուղակը գցեց:

Թշնամին, որ մշտապես քեզնից վախեցել է, լավ գիտի, թե ինչ նենգ միջոցներով է իր նպատակին հասել: Դու նույն ուժեղն ես, և թող ոչ ոք չհոխորտա, թե քեզ հաղթել է: Քո բազկի ուժը դեռ ցույց ես տալու և վերհիշեցնես թշնամուն իր ոչ հեռավոր ամոթալի անցյալը: Դու եղել և մնում ես մեր անկախ պետականության առանցքը, մեր ժողովրդի, Արցախի մեր քույրերի ու եղբայրների անվտանգության երաշխավորը»,–նշել է նա:

Սարգսյանն ընդգծել է, որ մեր ճանապարհը, որքան էլ դժվարին ու ականապատ լինի՝ ներսից թե դրսից, անցնելու ենք միասին՝ միմյանց ապավինելով, հաղթահարելով բոլոր դժվարությունները:

Հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 29-ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

Հայոց բանակի ստեղծման օրն այս տարի կնշվի առանց ավանդական մեծ հանդիսությունների։ ՀՀ պաշտպանության նախարարությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ հունվարի 28-ին նախատեսված չեն մեծ տոնակատարություններ, համերգներ։ Սակայն փոքրիկ միջոցառումներ կլինեն երկրի բոլոր զորամասերում։

86
Արա Այվազյան

Եթե խաղաղություն, ապա միայն՝ արժանապատիվ. Արա Այվազյանն այցելել էր Եռաբլուր

1
Օրերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են, և մոտ ժամանակներս ակնկալվում է նրանց այցը տարածաշրջան։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Եթե խաղաղություն, ապա միայն արժանապատիվ ձևով։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։

«Եթե խոսում ենք տարածաշրջանում կայունության և խաղաղության մասին, ապա պետք է ընդհանուր ըմբռնում լինի, ոչ թե հաղթողներ կամ պարտվողներ։ Եթե խաղաղություն, ապա միայն արժանապատիվ»,–ասաց Այվազյանը։

Խոսելով Արցախի կարգավիճակի մասին՝ արտգործնախարարը նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և արտգործնախարարները նշում են, որ կան առանցքային հարցեր, որոնք պետք է հասցեագրվեն, և առանցքային հարցը մնացել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցը։

«Օրերս համանախագահները հանդիպել են, ակնկալում ենք նրանց առաջիկա այցը տարածաշրջան»,-նշեց Այվազյանը։

Արտգործնախարարը մանրամասներ չհայտնեց նախատեսվող այցի մասին, միայն նշեց, որ այն համապատասխան ընթացակարգով տեղի կունենա։

1