00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սևանում ուժեղացված հսկողություն է սահմանվում. Պետրոսյանը դիմել է Մարությանին և Պապիկյանին

© Sputnik / Aram NersesyanРыбак на озере Севан, Гегаркуник
Рыбак на озере Севан, Гегаркуник - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սևանը գոտևորող բոլոր անտառային ճանապարհներում, որտեղ տեղակայվել են հսկիչ կետեր, սահմանվելու է շուրջօրյա հերթափոխություն։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

«Սիգի ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ և ուժեղացված հսկողություն է սահմանվել Հայաստանի ողջ տարածքում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Իրականացվող գործողությունների շրջանակներում 2020 թվականի դեկտեմբերի 22-ին շրջակա միջավայրի նախարարության, պետական եկամուտների կոմիտեի, Գեղարքունիքի մարզպետարանի, ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջև հաստատվել է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում (2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը ներառյալ) իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագիր։

2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը ներառյալ իրականացվելու է խիստ հսկողության Սևանը գոտևորող բոլոր անտառային ճանապարհներում, որտեղ տեղակայվել են հսկիչ կետեր։ Սահմանվելու է շուրջօրյա հերթափոխություն՝ մշտական կապ պահելով իրավապահ մարմինների հետ։ Արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ։

Уличная продажа рыбы - Sputnik Արմենիա
Վտանգավոր «զբաղմունք»․ Սևանի սիգը հայտնվել է Վրաստանի շուկայում

Միջոցառումների շրջանակներում կազմակերպվում են Սևանա լճի «Սիգ» ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում։ Ստուգայցեր կիրականացվեն նաև Սևանա լճի վրա և «Սևան» ազգային պարկի այլ տարածքներում։

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն համապատասխան գրություններով դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով աջակցել մարզպետարանների և համայնքապետարանների, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջանների միջոցով կազմակերպել համատեղ ստուգայցեր՝ սիգի փողոցային առևտուրը վերահսկելու նպատակով։

Ադրբեջանցիները պարում են, բայց ոչ Սևանի մոտ. Գեղարքունիքի մարզպետի հերքումը

Լրահոս
0