Սահմանների դեմարկացիայի աշխատանքներ Սյունիքում

Կապանի քաղաքապետը սահմանների դեմարկացիայի որևէ փաստաթուղթ չի տեսել

119
(Թարմացված է 16:40 25.12.2020)
Գևորգ Փարսյանը տեղյակ չէ նաև Կապանում ռուսական ռազմաբազա տեղակայելու պայմանավորվածություններից։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Թե ինչ իրավական հիմքով են Սյունիքի մարզի տարածքները տրվում Ադրբեջանին, Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը տեղյակ չէ։ Այս մասին նա այսօր հայտարարեց ԱԺ–ում կազմակերպված քննարկման ժամանակ, որը նվիրված էր սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակին։

«Թե ինչ հիմքերով է արվել, ես ո՛չ ինչ–որ փաստաթուղթ եմ տեսել, ո՛չ էլ ինչ–որ հիմքերի մասին եմ լսել։ Խնդիրն այն է, որ արդեն 3 ամիս է` մենք` համայնքի ղեկավարներս, ընդհանրապես ոչ մի կապ չունենք ՀՀ կառավարության հետ, բացառությամբ` ՊՆ–ի ու ԱԱԾ–ի։ Իսկ թե բացի ՀՀ կառավարությունից ուրիշ ով կարող է մեզ հիմքեր տրամադրել, ես չգիտեմ»,– ասաց Փարսյանը։

Քաղաքապետը տեղյակ չէ նաև Կապանում ռուսական ռազմաբազա տեղակայելու պայմանավորվածություններից։

«Ներկա պահին Կապանի Կարմրաքար կոչվող տարածքում տեղակայված են ռուս սահմանապահները։ Որոշակի քանակի ռուս սահմանապահներ կան նաև Կապանում ու Գորիսում»,– ասաց նա։

Նշենք, որ մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ ՌԴ–ն մտադիր է Սյունիքի մարզի Կապան համայնքի տարածքում ռուսական ռազմաբազա տեղակայել։

Պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրել էր , որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վիճարկելի որոշ տեղերում կտեղակայվեն ռուս սահմանապահ ուժեր։

Մասնավորապես, դրանք կտեղակայվեն Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում և Գորիս-Կապան ավտոճանապարհի  21 կմ երկարությամբ հատվածում։ Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ:

Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից:

Հեշտ չի լինելու. Ղարաբաղյան հակամարտության լուծումը դեռ առջևում է

Sputnik Արմենիայի թղթակիցները  Սյունիքի մարզից տեղեկացրել էին, որ  Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի մոտ ռուս սահմանապահների դիրք է տեղակայվել։

119
թեգերը:
Գևորգ Փարսյան, Սյունիք, Դեմարկացիա, քաղաքապետ, Կապան
Ըստ թեմայի
Կապանի քաղաքապետն առաջարկում է զենք կրելու թույլտվություն տալ Սյունիքի բնակիչներին
Երեկ ադրբեջանցիների մի խումբ մոտեցավ մեր սահմաններին. Կապանի քաղաքապետը` իրավիճակի մասին
Կապան-Ագարակ գյուղ ճանապարհն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ. քաղաքապետ
Արխիվային լուսանկար

Սուրբ Սարգսի տոնական միջոցառումները չեղարկվել են

0
(Թարմացված է 20:52 25.01.2021)
Տոնական միջոցառումների անցկացման փոխարեն կընդլայնվեն զինվորներին ուղղված ծրագրերը։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը նշվում է հունվարի 30-ին։ Արարատյան Հայրապետական թեմի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այս տարի տոնական բոլոր միջոցառումները չեղարկվել են։

«Փոխարենը ավելի են ընդլայնվել զինվորներին ուղղված ծրագրերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։ Տոնի առթիվ հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է երիտասարդների օրհնության կարգ։

Ժողովրդական ամենասիրելի սովորույթն էլ կապված է աղի բլիթի հետ։ Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որ երազում տեսնեն ապագա կողակցին։

0
թեգերը:
Եկեղեցի, տոն, Սուրբ Սարգիս
Ըստ թեմայի
Հայաստանյան բոլոր եկեղեցիներում մատուցվել է Ճրագալույցի սուրբ պատարագ․ տեսանյութ
«Ամոթ ձեզ». Փայլանը հայտնում է, որ Բուրսայի հայկական եկեղեցին վաճառքի են հանել
Ինչպես փրկվեց Դադիվանքը. տեր Վահրամը հայտնել է` քանի եկեղեցի է մնացել թշնամու կողմում
Արխիվային լուսանկար

«Կաթվածաբեր» պատվաստանյութը. Հայաստանը պատրաստվո՞ւմ է կորոնավիրուսի դեմ պայքարել Pfizer–ով

105
Առողջապահության նախարարությունը պատրաստվում է պատվաստանյութ գնել Հայաստանի բնակչության 10%-ի համար։ 4%-ի համար որոշվել է բրիտանա–շվեդական պատվաստանյութ գնել։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը Pfizer դեղագործական ընկերության կողմից արտադրվող կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով բանակցություններ չի տանում։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Գերատեսչությունում նշել են նաև, որ այդ ընկերության պատվաստանյութով Իսրայելում COVID-19-ի դեմ պատվաստված բնակչության մոտ առաջացած կողմնակի ազդեցությունների, մասնավորապես կաթվածի ախտանշանների մասին առողջապահության նախարարությունը պաշտոնական տեղեկություն չունի։

Միաժամանակ նախարարությունում հրաժարվել են պարզաբանել՝ ում հետ են բանակցություններ տարվում պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով։

Նշենք`հունվարի 20-ին հայտնի էր դարձել, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գնել AstraZeneca բրիտանա–շվեդական ընկերությունից։ Այն հասանելի կլինի արդեն այս տարվա մարտից ու նախատեսված է բնակչության 3%-ի համար։

1-ին փուլում կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-ից 64 տարեկան խրոնիկ հիվանդները:

Հաջորդ փուլում կպատվաստվեն դասախոսները, ուսուցիչները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, զինծառայողները, արդարադատության ոլորտի աշխատակիցները, հանրային տրանսպորտի աշխատակիցները, պետական ծառայողները:

Պուտինն ասաց` ինչու մինչ այժմ չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հայտնել էր, որ հայկական կողմը կորոնավիրուսի դեմ չորս տեսակի (այդ թվում՝ ռուսական) հնարավոր մատակարարումների մասին բանակցություններ է տանում։ Նախատեսվում է պատվաստանյութ գնել Հայաստանի բնակչության 10%-ի՝ միայն ռիսկային խմբերի համար։

Հիշեցնենք՝ Հայաստանը որպես օգնություն ստացել է ռուսական «Սպուտնիկ V»-ի մի փոքր խմբաքանակ։ Դրանով պատվաստվել է նույնիսկ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

105
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, կորոնավիրուս, Հայաստան, պատվաստանյութ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Պուտինն ասել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութն ամենալավն է աշխարհում
Կալիֆոռնիայում հորդորել են հրաժարվել Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութի խմբաքանակից
ՀՀ-ն բանակցություններ է վարում. կորոնավիրուսի պատվաստանյութերից որն առաջինը տեղ կհասնի