Սյունիք, Դավիթ Բեկ գյուղ. 19 դեկտեմբերի, 2020

Կապան-Ագարակ գյուղ ճանապարհն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ. քաղաքապետ

446
(Թարմացված է 17:34 25.12.2020)
Ճանապարհը չօգտագործելու պատճառով` որոշ առումով Ագարակ գյուղի, Եղվարդի և Ուժանիսի գյուղացիները շրջափակման մեջ են։ Այլընտրանքային ճանապարհի շինարարությունը կսկսվի մինչև դեկտեմբերի 31–ը։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Կապան-Ագարակ գյուղ ճանապարհն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Այս մասին այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից նախաձեռնված աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

«Մենք ունենք երեք խնդրահարույց ճանապարհ` Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն և Կապան-Ագարակ գյուղ: Կապան-Գորիս ճանապարհը գործում է, Կապան-Ճակատենը գործում է, սակայն Կապան-Ագարակ գյուղ տանող հատվածը ստիպված ենք եղել չօգտագործել, որովհետև ամբողջովին անցել է թշնամու հսկողության ներքո»,- ասաց Փարսյանը:

Համայնքապետը նշեց, որ կա այլընտրանքային ճանապարհ, որն ամբողջովին հիմնանորոգման կարիք ունի ու մի քանի անգամ ավելի երկար է:

«Ճանապարհը չօգտագործելու պատճառով` որոշ առումով Ագարակ գյուղի, Եղվարդի և Ուժանիսի գյուղացիները շրջափակման մեջ են ընկել»,- նշեց Գևորգ Փարսյանը:

Այլընտրանքային ճանապարհի շինարարությունը կսկսվի մինչև դեկտեմբերի 31–ը, հայտարարեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

«Մենք թույլ չենք տա, որ այդ գյուղերը ձմեռվա 2 ամիսներին կտրվեն մեզնից։ Նոր ճանապարհի կառուցման աշխատանքները մինչև տոները կսկսենք, տոներից հետո կավարտենք»,–ասաց նա։

Սյունիքի Որոտան ու Շուռնուխ գյուղերում կարող են ցավոտ իրավիճակներ առաջանալ. Փաշինյան

«Թշնամին մեր բնակավայրերից, օրինակ` Սյունիք բնակավայրից գտնվում է 100 մ հեռավորության վրա, Կապան քաղաքի բնակելի հատվածից` 1 կմ հեռավորության վրա: Այն բանից հետո, երբ շատ կարևոր բարձունքներ, որոնք գտնվում են Սյունիք ու Կապան համայնքի դիմաց, անցնեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, Կապան քաղաքն ու որոշ այլ բնակավայրեր կդառնան լուրջ թիրախ»,- նշեց Փարսյանը:

Նրա խոսքով`արցախյան 2–րդ պատերազմում Սյունիքը կրել է անդառնալի կորուստներ, ինչպես Արցախում, այնպես էլ Սյունիքի պաշտպանությունում։

«Հոկտեմբերի 18-ին վարչապետը Գորիսում հրավիրեց խորհրդակցություն՝ համայնքի ղեկավարների մասնակցությամբ: Առաջարկեց, որ մենք անցնենք ինքնապաշտպանության, ու Սյունիքի պաշտպանության կոորդինատոր նշանակվեց գեներալ Արտակ Դավթյանը: Մենք ինքնակազմակերպվեցինք ու անցանք մեր բնակավայրերի պաշտպանությանը:

Այդ ժամանակահատվածում մենք ամբողջովին մենակ էինք, շատ ծանր օրեր էին, ընդհանրապես որեւէ աջակցություն չունեինք ո՛չ կառավարությունից, ո՛չ մնացած բոլոր ոլորտներից: Մենք ցուցում ստացանք այն ժամանակ կոնկրետ գեներալ Դավթյանից, որ զբաղեցնենք մեր համար շահավետ դիրքեր՝ դա կլինի ՀՀ սահմանների վրա, թե սահմաններից դուրս: Մենք ընտրեցինք այն բնագիծը, որը որոշակի հեռու էր մեր բնակավայրերից՝ դրանով իսկ անվտանգության գոտի ապահովելով»,–ասաց նա:

Քաղաքապետի խոսքով`Կապանում թեժ մարտեր ընթացան Դավիթ Բեկի հատվածում, Կենտրոնական ու Ներքին Հանդի հատվածում, եղան զոհեր, բայց մի մետր անգամ հետ չնահանջեցին՝ պահպանելով այդ բնագծերը:

«Նոյեմբերի 9-ին, ինչպես գիտենք, ընդունվեց այդ համաձայնագիրը, որտեղ հստակ առաջին կետով ասվում էր՝ ՀՀ և Ադրբեջանի զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ այդ պահին կանգնած են: Մենք, բնականաբար, մնացինք կանգնած այդ դիրքերում: Շատ անսպասելիորեն դեկտեմբերի 17-ին ստացանք հրաման ՊՆ-ից, որ ձեր զբաղեցրած բնագծերը թողեք, դիրքերը թողեք և անցեք արդեն ՀՀ սահմանների վրա: Դա իրականում մեր համար՝ կոնկրետ կապանցիներիս համար, շատ լուրջ խնդիրներ է առաջացրել»,–ասաց նա։

Ո՛չ դեմարկացիա, ո՛չ էլ դելիմիտացիա. Փաշինյանը բացատրեց` ինչ է արվում Սյունիքի սահմանին

Քաղաքապետի խոսքով`մարդիկ ոչ թե խուճապի մեջ են, այլ անհանգիստ են, որովհետև ոչ ոք չգիտի՝ ապագայում ինչ է լինելու։ Ինքը` որպես համայնքի ղեկավար, վստահ է, պետք է անել ամեն ինչ ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար։

446
թեգերը:
Գևորգ Փարսյան, Ճանապարհ, Ադրբեջան, Սյունիք, Կապան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (798)
Ըստ թեմայի
Սյունիքում ռուսական ռազմաբազա տեղակայելու համար պետք է բանակցություններ սկսել. Մարուքյան
Իսրայելի օրինակը մեզ համար չէ՞. արևելագետը` Սյունիքից տարածքներ հանձնելու մասին
Եթե շուտ վերջացնեինք այս գործը, Սյունիքը պահպանած կլինեինք. Վազգեն Մանուկյան
Օրացույց

Ամանորյա տոնական օրերը կկրճատվե՞ն. էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է ներկայացրել

23
(Թարմացված է 16:31 21.01.2021)
Ներկայումս ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ է ներկայացրել քննարկման։

Այն հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Դրանով առաջարկվում է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր:

«Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի՝ ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 24 աշխատանքային օր։

Ներկայումս ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին»,–ասված է նախագծում։

Մասնավորեցվում է, որ տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման և ներմուծման ծավալներ) իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։

«Նշվում է նաև, թե տնտեսության հիմնական ճյուղերի (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, առևտուր և ծառայություններ) 2015-2020թթ․ հունվար ամսվա և համախառն ներքին արդյունքի 2015-2019թ․թ․ 1-ին եռամսյակի տվյալների հիման վրա հաշվարկվել է նշված ցուցանիշների միջին օրական թողարկման ծավալը, որի հիման վրա հաշվարկվել է լրացուցիչ 5 աշխատանքային օրերի գնահատվող թողարկման ծավալները»,–հիմնավորվում է նախագիծը։

Պատերազմից հետո բոլոր օրերն էլ նույնն են. քաղաքացիները` Ամանորի ու Հին նոր տարվա մասին

Այսպիսով՝ առաջարկվում է հունվարի 1-ը, 2-ը և 6-ը համարել ոչ աշխատանքային օրեր, հունվարի 1-ին ու 2-ին նշել Ամանորը, 6-ին՝ Սուրբ Ծնունդը, իսկ դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր։

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դեռևս 2017 թ–ին առաջարկում էր կրճատել ամանորյա ոչ աշխատանքային օրերը։ Նախատեսվում էր 2018թ.–ից տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել հունվարի 3-ը, 4-ն ու 5-ը։

Այսինքն` ոչ աշխատանքային պիտի լինեին միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը և հունվարի 6-ը։

23
թեգերը:
Հայաստան, Արձակուրդ, տոն, Ամանոր
Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան, 6 հունվարի, 2021

Պարգև սրբազանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից

224
(Թարմացված է 15:52 21.01.2021)
Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։

Տեղեկությունը հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ Պարգև սրբազանը 2020-ի նոյեմբերին սրտի կաթված էր ստացել, մեկնել էր ԱՄՆ՝ վիրահատության։ Հայաստան էր վերադարձել դեկտեմբերին։ 

Նա Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ էր նշանակվել 1989-ի մարտին։

Արցախի թեմը նոր առաջնորդ ունի

224
թեգերը:
Եկեղեցի, ազատում, Պարգև սրբազան (Արցախի թեմի առաջնորդ)
Ըստ թեմայի
Պարգև սրբազանն ԱՄՆ-ում վիրահատվել է
ԱՄՆ-ում վիրահատվելուց հետո Պարգև սրբազանը հանդիպել է հյուպատոսի հետ․ լուսանկար
Պարգև սրբազանը ռուս խաղաղապահների հրամանատարության հետ այցելել է Ամարասի վանք
Վաղարշակ Հարությունյան

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են գերիների հարցը

0
(Թարմացված է 17:42 21.01.2021)
ՀՀ պաշտպանության նախարարը ռուս գործընկերոջը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործունեության, ինչպես նաև ՀՀ Սյունիքի մարզում անվտանգային խնդիրների լուծման հարցում էական աջակցության համար։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Երկու երկրների պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերը, Լեռնային Ղարաբաղում օպերատիվ իրավիճակին, գերիների և պատանդների վերադարձին, ինչպես նաև անհետ կորածների որոնողական աշխատանքներին առնչվող մի շարք խնդիրներ»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ պաշտպանության նախարարը գործընկերոջը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործունեության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայմամբ՝ անվտանգային խնդիրների լուծման հարցում էական աջակցության համար։

Հարությունյանը և Շոյգուն կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային ռազմաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

0
թեգերը:
Սերգեյ Շոյգու, Ռուսաստան, Վաղարշակ Հարությունյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Սկզբում գերիներին վերադարձրեք», կամ հայ–ադրբեջանական հարթակների թաքնված զսպանակները
Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ. քննարկվել են հայ գերիների հետ կապված հարցեր
Այվազյանը գերիների հարցով խոսել է Ֆրանսիայի արտգործնախարարի հետ