Ինքնաձիգ. արխիվային լուսանկար

Գնդացիրներ, նռնականետներ, ինքնաձիգներ... ԱԱԾ-ն առգրավել է ապօրինի զենք-զինամթերք

60
(Թարմացված է 13:34 25.12.2020)
Քրեական հետապնդումներ են հարուցվել ընդհանուր թվով 18 անձանց նկատմամբ, 16 անձ հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել և քննվել է պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողություններով պայմանավորված ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, փոխադրելու կամ կրելու մեկ տասնյակից ավելի հարուցված քրեական գործեր և նախապատրաստված նյութեր, տեղեկացնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից։

Հայտնաբերվել և առգրավվել են ընդհանուր թվով 4 հատ գնդացիրներ, օպտիկական սարքերով համալրված հակատանկային նռնականետներ, թվով 12 հատ «ԱԿ74», «ԱԿՄ», «ԱԿ-ՍՈւ» և այլ տեսակի ինքնաձիգներ, նշանակետի խոցման բարձր հավանականություն ունեցող 14 հատ օպտիկական սարքերով հրազեններ, 9 արկղ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ՝ յուրաքանչյուրում 2560 հատ փամփուշտ, 5 արկղ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, 2168 հատ 7.62, 9.18 և 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ, մարտավարական և տեխնիկական հատկանիշներով զգալի ավերածություններ առաջացնող, խոցման բարձր հավանականություն ունեցող 27 հատ պայթուցիչներ, 4 հատ նռնակի պայթուցիչ, 13 հատ մեխանիկական պայթուցիչներ, վառոդաթելեր, 14 հատ «ՌԳԴ», «Ֆ-1» և այլ տեսակի նռնակներ։

Առգրավվել են նաև հակատանկային նռնակի իրաններ, տրոտիլային խորանարդիկներ, էլեկտրական դետոնացման սարքեր, տրոտիլի ապահովիչներ, հրթիռային կայանների համար նախատեսված, ինչպես նաև ազդանշանային փամփուշտներ, ատրճանակներ, սվին դանակներ, հրազենների համար նախատեսված մաս-մեխանիզմներ և շրջանառությունն արգելված բազմաթիվ այլ իրեր ու առարկաներ:

Արցախից ՀՀ ապօրինի զենք է բերվել. քայլեր են արվում հնարավոր բռնությունները կանխելու համար

Վերոհիշյալ քրեական գործերով քրեական հետապնդումներ են հարուցվել ընդհանուր թվով 18 անձանց նկատմամբ, 16 անձ հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է, որոնցից 9-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հիշյալ քրեական գործերի նախաքննությամբ ձեռնարկված անհետաձգելի քննչական ու դատավարական այլ գործողությունների ու օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ զենքերը, ռազմամթերքը պայթուցիկ նյութերը կամ սարքերը ձեռք են բերվել Արցախի պաշտպանական տարբեր շրջաններից և նախատեսված են եղել կամ օգտագործվել են ռազմական գործողություններում:

Քրեական գործերով որպես մեղադրյալ նեգրավված անձինք զենք-զինամթերքը թաքցնելով հիմնականում Արցախից մեկնող ավտոմեքենաներում ապօրինի կերպով տեղափոխել կամ փորձ են արել տեղափոխել Հայաստանի Հանրապետություն` առանձին դեպքերում խմբի կազմում մի քանի անձանց նախնական համաձայնությամբ:

Թաթոյանն անթույլատրելի է համարում զենքով հարցեր լուծելու մասին կոչերը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի փոխադրած և պահած զենք-զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ սարքերն ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին։ Այդ գործողություններն օրենքով սահմանված կարգով հիմք կհանդիսանան անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար:

60
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, զինամթերք, Զենք
Ըստ թեմայի
Գորիս-Կապան ճանապարհին լիարժեքորեն ապահովվելու է բնականոն ու անվտանգ երթևեկություն․ ԱԱԾ
Գորիս-Կապան ճանապարհը վտանգավոր է դարձել. ԱԱԾ-ն հեռախոսահամարներ է բաժանում
Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ է նշանակվել
Տեսարան Շուշիից. 3 նոյեմբերի, 2020

«Պարոն Փաշինյան, Շուշին ըստ Ձեզ, ադրբեջանակա՞ն է». վարչապետը բառացի մեջբերում պահանջեց

14
(Թարմացված է 09:38 28.01.2021)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ու բարձրաստիճան այլ պաշտոնյանների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Եռաբլուրում լրագրողներից մեկը հարց ուղղեց. «Պարոն Փաշինյան, Շուշին ըստ Ձեզ, ադրբեջանակա՞ն է»։

Վարչապետը ճշտեց՝ որտեղ է ինքն այդպիսի բան ասել, ու երբ լրագրողը նշեց՝ Ազգային ժողովում, պատասխանեց, որ այդ հարցին կպատասխանի ուղիղ եթերում, երբ լրագրողը թղթի վրա իրեն կփոխանցի իր խոսքերի բառացի մեջբերումը ԱԺ ելույթից։

Հնչեց նաեւ հարց՝ ռազմագերիների վերաբերյալ, որն անպատասխան մնաց։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ու բարձրաստիճան այլ պաշտոնյանների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։

Ծաղիկներ դնելուց հետո պաշտոնյաները հեռացան Եռաբլուրից։

Նշենք, որ հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 29-ամյակը։

14
Արխիվային լուսանկար

Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր

61
(Թարմացված է 09:30 28.01.2021)
Հայոց բանակի ստեղծման օրն այս տարի կնշվի առանց ավանդական մեծ հանդիսությունների։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ու բարձրաստիճան այլ պաշտոնյանների ուղեկցությամբ քիչ առաջ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։

Հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 29-ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

Հայոց բանակի ստեղծման օրն այս տարի կնշվի առանց ավանդական մեծ հանդիսությունների։ ՀՀ պաշտպանության նախարարությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ հունվարի 28-ին նախատեսված չեն մեծ տոնակատարություններ, համերգներ։ Սակայն փոքրիկ միջոցառումներ կլինեն երկրի բոլոր զորամասերում։

61