Նարինջ

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ նարինջ ենք ուտում

1642
(Թարմացված է 08:48 25.12.2020)
Նարինջը զգալիորեն նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակն ու նպաստում աղիների աշխատանքի կարգավորմանը։ Սակայն ալերգիա ունեցող մարդկանց համար սա արգելված միրգ է։ Ինչու չարժե չարաշահել նարինջն ու ինչ հրաշք-էֆեկտ ունի այս միրգը։

Ձմռանը բժիշկները խորհուրդ են տալիս օրական մեկ նարինջ ուտել։ Դա դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Նարինջը վիտամին С-ի աղբյուր է։ Այն բավականին օգտակար է վիրուսային վարակների ակտիվ շրջանում։

Նարինջն ամրացնում է սրտանոթային համակարգը։ Այն կանխարգելիչ միջոց է մի շարք վտանգավոր հիվանդությունների դեմ։

Ֆոլիաթթվի հաշվին նարինջը դրական ազդեցություն է ունենում ուղեղի աշխատանքի վրա։ Բացի այդ, նարինջն օգտակար է հղիների համար։ Այն դրական է ազդում պտղի նյարդային համակարգի զարգացման վրա։

Վիտամին С –ից բացի նարինջը բազում վիտամիններ ու միկրոտարրեր է պարունակում. թիամին կամ վիտամին В1, ֆոլիաթթու, կալիում։

Ցանկացած մարդու հարցրեք՝ ինչ օգուտ է տալիս այդ միրգը։ Ու մոտավորապես այսպիսի պատասխան կլսեք՝ նարինջն ամրացնում է իմունային համակարգը, քանի որ մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում։ Ու դա իսկապես այդպես է։ Բայց դա ամենը չէ։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ սեխ ենք ուտում

Շատերը, չգիտես ինչու, մոռանում են նարինջի այնպիսի առավելության մասին, ինչպիսին է դրական ազդեցությունը մաշկի գույնի, սրտանոթային համակարգի աշխատանքի, արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա։ Քչերը գիտեն, որ կանոնավոր կերպով նարինջ ուտելու դեպքում նվազում է շնչառական համակարգի հիվանդությունների առաջացման ռիսկը։

Նարինջը նպաստում է օրգանիզմից տոքսիկ նյութերի դուրսբերմանը, այդ պատճառով այս միրգն անպայման պետք է օգտագործել անբարենպաստ բնապակլիմայական պայմաններում գտնվելու ու նաև այն դեպքում, եթե գործի բերումով որևէ կերպ առնչվում եք թունավոր նյութերին։

Հիանալի հակաօքսիդանտ

Հարկավոր է կանոնավոր կերպով նարինջ ուտել ոչ միայն վիրուսային հիվանդություններից խուսափելու, այլև հիվանդության կրկնությունը բացառելու համար։

Նարնջի մեջ առկա վիտամին С-ն հիանալի հակաօքսիդանտ է ու արգելակում է քաղցկեղային բջիջների գոյացմանը, նաև նպաստում է վնասվածքներից հետո հյուսվածքների ռեգեներացմանը։

© Sputnik / Владимир Песня
Նարնջի ծառ

Ի՞նչն է ավելի լավ․ նարի՞նջը, թե՞ հյութը

Նարնջի բնական հյութը նույնպես սնուցող շատ նյութեր ունի։ Միևնույն ժամանակ հյութի մեջ չկա բջջանյութ, թեև այդ բաղադրիչն առկա է նարնջի մեջ կլեպի ու միջուկի արանքում։ Այնուամենայնիվ, հյութ խմելիս մեր օրգանիզմն ավելի շատ կալորիա է ստանում, քան նարինջ ուտելիս։

Апельсиновый сок
Նարինջ և նարնջի հյութ

Մի մանրուք էլ

Նույն վիտամին C-ն մեծ ազդեցություն է ունենում սպերմատոզոիդների շարժունակության վրա։ Նարինջը նույնիսկ գենետիկ մակարդակով է ազդեցություն ունենում ու լավացնում է տղամարդու սերմի որակը։ Հայտնի է, որ կանոնավոր կերպով նարինջ ուտող կամ նարնջի հյութ խմող տղամարդկանց մոտ ի ծնե թերություններով երեխաներ ունենալու հավանականությունն ավելի փոքր է։

Любые фрукты богаты клетчаткой и антиоксидантами
© Photo : Unsplash
Նարինջ

Մի բան էլ

Պետք է նարինջ ուտել այն ժամանակ, երբ ձեր օրգանիզմն անընդհատ էներգիայի պակաս ու հոգնածություն է զգում։ Այս միրգն առավել անվտանգ մթերքներից է այն մարդկանց համար, որոնք պայքարում են ավելորդ քաշի դեմ ու տարատեսակ դիետաներ են պահում։

Այն, որ պետք է նարինջ ունել, փաստ է։ Սակայն օրական օգտագործվող նարնջի քանակը պետք է սահմանափակել գոնե միայն այն պատճառով, որ դրանք շատ ուտելն օրգանիզմի համար անիմաստ է ու անօգուտ։ Ի դեպ, մեկ փոքր նարինջը 100 գրամ է կշռում ու պարունակում է 47 կալորիա։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոռ եք ուտում

1642
թեգերը:
օրգանիզմ, նարինջ
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ հոն ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ խնձոր ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ նուռ ենք ուտում
Արսեն Թորոսյանը կառավարության նիստում. 26 նոյեմբերի, 2020

Խնդրում եմ ձեզ շարունակել աշխատել նույն նվիրումով և ջանասիրությամբ․ Թորոսյանի հրաժեշտը

0
Նախկին նախարարը նորանշանակ նախարարին շնորհավորել է ու պատրաստակամություն հայտնել աջակցելու ուժերի ներածին չափով։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Նոր պաշտոնին անցնելուց առաջ առողջապահության արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանը դիմել է առողջապահական ոլորտի ներկայացուցիչներին՝ իր երախտագիտությունը հայտնելով։ Facebook-ի էջում նա հրաժեշտի ու շնորհակալության տեքստ է հրապարակել։

Հատուկ շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարության և դրա ենթակա հիմնարկների բոլոր աշխատակիցներին` անձնական և մասնագիտական նվիրումի համար:

«Առանց ձեզ հնարավոր չէր լինի իրականացնել վերջին գրեթե 3 տարիների փոփոխությունները առողջապահության ոլորտում, որոնք վստահաբար լայն թափով շարունակվելու են: Ձեր շնորհիվ վերջին տարվա ընթացքում առողջապահական համակարգը արդյունավետ պայքար մղեց համաճարակի դեմ` որակյալ և ժամանակին բուժօգնություն ցույց տալով մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների, ինչպես նաև օպերատիվ կերպով կազմակերպեց ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողների բուժօգնություն»,- գրել է Թորոսյանն ու խնդրել նրանց շարունակել աշխատել նույն նվիրումով և ջանասիրությամբ։

Արդեն նախկին նախարարն իր երախտագիտությունն է հայտնել նաև համակարգի ավելի քան 40.000 աշխատակիցներին, «ովքեր օրուգիշեր կատարում են իրենց մասնագիտական պարտքը՝ հատկապես մեր երկրի և առողջապահական համակարգի համար նման բարդ ժամանակաշրջանում»։ Թորոսյանը վստահություն է հայտնել, որ նաև այդ նվիրված մասնագետների շնորհիվ մեր երկիրը կհաղթահարի ներկա և ապագա բոլոր մարտահրավերները:

Արսեն Թորոսյանը նաև շնորհավորել է նորանշանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, հաջողություն մաղթել և պատրաստակամություն հայտնել աջակցելու ուժերի ներածին չափով։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդուարդ Աղաջանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում նշանակվել է Արսեն Թորոսյանը, որն ավելի վաղ ազատվել էր առողջապահության նախարարի պաշտոնից։ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարարն Անահիտ Ավանեսյանն է, որը նախկինում զբաղեցնում էր առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։

0
Պատվո պահակախումբ. 13 հունվարի, 2020

Ցանկանո՞ւմ ես ծառայել Զինված ուժերի պատվո պահակային վաշտում․ դիմելու ժամանակն է

13
(Թարմացված է 17:26 18.01.2021)
Պատվո պահակային վաշտում ծառայելու համար զորակոչիկները պետք է դիմեն առաջիկա 12 օրերի ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ձմեռային զորակոչի շրջանակներում զորակոչիկներին ՀՀ ԶՈւ ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով իրականացվելու է ընտրություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ընտրությունն անցկացվելու է փետրվարի 2-ին և 3-ին N զորամասի տարածքում։

«Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները մինչև հունվարի 30-ը կարող են դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ (զինկոմիսարիատներ)»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ պատվո պահակախմբում ծառայելու համար զորակոչիկի հասակը պետք է լինի 180-ից 190 սմ, դեմքի և մարմնի երևացող այլ հատվածներում չպետք է լինեն դաջվածքներ և սպիներ, մարմնի զանգվածի ու հասակի հարաբերակցությունը պետք է կանոնավոր լինի։

Ընտրությունը կատարելիս հաշվի են առնում նաև գեղեցիկ և համաչափ դիմագծերը, առանց որևէ շտկման և գունային ճիշտ զգացողությամբ տեսողությունը, ոչ պակաս, քան 6 մետր հեռավորության վրա շշուկային խոսքն ընկալելու կարողությունը:

13
թեգերը:
զորակոչ, Զինվոր, Բանակ
Ըստ թեմայի
Նոր ստատուս քվո` նոր իրավիճակ, կամ ամփոփենք մոսկովյան բանակցությունների արդյունքները
ՀՀ բանակի համար նախատեսված համազգեստը Թուրքիայում չի կարվում
Հայաստանն ամենից վեր է, կամ ով չի ուզում կերակրել սեփական բանակին, կկերակրի օտարի բանակին