Հանրապետության հրապարակ

Ոստիկանությունը բերման է ենթարկում անհնազանդության ակցիաների մասնակիցներին

160
(Թարմացված է 19:11 24.12.2020)
Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացվում։ Քաղաքի երթևեկությունը կաթվածահար է եղել։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում ոստիկանությունն այս պահին համատարած բերման է ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին, որոնք երթով անցնում են քաղաքի կենտրոնական փողոցներով ու փակում փողոցների երթևեկությունը։

«Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսով անցկացվող բողոքի ակցիաների մասնակիցները ներկա պահին Ամիրյան փողոցի սկզբնամասում են, որտեղ հավաքված ոստիկանները նրանց բռնի ուժով նստեցնում են ոստիկանության ավտոմեքենաներն ու տանում բաժին։

«Ոստիկանությունը նման վերաբերմունք իրեն երբեք թույլ չի տվել, անգամ աղջիկներին խփում են»,– լրագրողների հետ զրույցում ասաց մասնակիցներից մեկը։

Կազմակերպիչների հաշվարկով` այս պահին բերման են ենթարկվել 1-2 տասնյակ քաղաքացիներ։

Նշենք, որ մինչ այդ ընդդիմության կազմակերպած ակցիայի մասնակիցները փակել էին Տիգրան Մեծ–Հանրապետության, ապա Նալբանդյան–Արամի փողոցների խաչմերուկները։

Ընդդիմության ակցիային զուգահեռ մեկ այլ անհնազանդության ակցիա է իրականացվում Բաղրամյան պողոտա–Պռոշյան խաչմերուկում։

Այս ակցիայի կազմակերպիչներն ու մասնակիցները բեռնատար ավտոմեքենաներով փակել են երթևեկելի հատվածը։

Նրանք հայտարարում են, որ քաղաքական որևէ պահանջ չեն բարձրացնում։ Իրենք արցախյան պատերազմի հետևանքով անհետ կորած ու գերեվարված զինվորների ծնողներն են ու պահանջում են, որ պետությունը գործուն քայլեր ձեռնարկի իրենց երեխաների հայտնաբերելու ու վերադարձնելու ուղղությամբ։

160
թեգերը:
Բողոքի ակցիա, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Բողոքի ակցիայի մասնակիցները նախարարությունների շենքի մոտ են. տեսանյութ
Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի մոտ. կան տուժածներ ու բերման ենթարկվածներ
Ընդդիմությունը բողոքի ակցիան շարունակում է գլխավոր դատախազության շենքի մոտ
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը

«Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը հրապարակել է 8 ամսական դարձած որդու լուսանկարը

85
(Թարմացված է 22:43 04.03.2021)
Երջանիկ հայրիկը գրկել է որդուն ու լուսանկարվել։ Օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:

«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mihran Tsarukyan (@mihran__tsarukyan)

Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։

Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։

85
թեգերը:
Լուսանկար, որդի, Միհրան Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ուտելու աղջիկ». Աննա Դովլաթյանն ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում. լուսանկարներ
Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը
Դատապարտյալ, արխիվային լուսանկար

Բերման են ենթարկվել «օրենքով գողեր» «Լեննականցի Զապը», «Շահումյանցի Ժիրոն» ու ևս 13 անձինք

351
(Թարմացված է 21:06 04.03.2021)
Բերման ենթարկվածների ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։

Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»

Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։

Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը

351
թեգերը:
Էջմիածին, օրենքով գող, Հայաստան
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

37
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

37
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ