Իրավիճակը Բաղրամյան փողոցում. 24 դեկտեմբերի, 2020

Բաղրամյան պողոտայի ակցիային մասնակցում է նաև Շենգավիթի եկեղեցու քահանան

108
(Թարմացված է 21:28 24.12.2020)
Բաղրամյան պողոտայում անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիային մասնակցում է նաև Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցու քահանա տեր Զարեհ քահանա Աշուրյանը։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Եկեղեցին երբեք առանձին չի եղել իր զավակներից` ինչպես պատերազմի դաշտում, այնպես էլ առօրյայում։ Բաղրամյան պողոտայում անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ ասաց Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցու քահանա տեր Զարեհ քահանա Աշուրյանը։

«Ես այստեղ եմ, քանի որ արդարությունը և ազգի միասնությունն է կարևոր այսօր։ Այս մարդիկ իրենց զավակների վերադարձն են ուզում, ինչն արդարացի պահանջ է։ Չպետք է անտարբեր լինել. եթե որևէ մեկի ընտանիքում չկա անհետ կորած, դա չի նշանակում, որ պետք է անտարբեր լինել»,–ասաց տեր Զարեհը։

Նա հայտնեց նաև, որ կիսում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կարծիքը և կարծում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Սիսիանի եկեղեցու քահանայի պահվածքին, որը չսեղմեց եկեղեցում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքը` տեր Զարեհը պատասխանեց` ինքն էլ համապատասխան արձագանք կտար։ «Եկեղեցին սեղմում է նրա ձեռքը, ով, իրոք, ներս է մտնում զղջումով և ապաշխարումով, այլ ոչ թե մոմերի առաջ լուսանկարվելու և փիար անելու համար»,–ասաց տեր Զարեհը։

  • Իրավիճակը Բաղրամյան փողոցում
    Իրավիճակը Բաղրամյան փողոցում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Իրավիճակը Բաղրամյան փողոցում
    Իրավիճակը Բաղրամյան փողոցում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Իրավիճակը Բաղրամյան փողոցում
    Իրավիճակը Բաղրամյան փողոցում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Իրավիճակը Բաղրամյան փողոցում
    Իրավիճակը Բաղրամյան փողոցում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Իրավիճակը Բաղրամյան փողոցում
    Իրավիճակը Բաղրամյան փողոցում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Իրավիճակը Բաղրամյան փողոցում
    Իրավիճակը Բաղրամյան փողոցում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Իրավիճակը Բաղրամյան փողոցում
    Իրավիճակը Բաղրամյան փողոցում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Իրավիճակը Բաղրամյան փողոցում
    Իրավիճակը Բաղրամյան փողոցում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Իրավիճակը Բաղրամյան փողոցում
    Իրավիճակը Բաղրամյան փողոցում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Իրավիճակը Բաղրամյան փողոցում
    Իրավիճակը Բաղրամյան փողոցում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Իրավիճակը Բաղրամյան փողոցում
    Իրավիճակը Բաղրամյան փողոցում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Իրավիճակը Բաղրամյան փողոցում
    Իրավիճակը Բաղրամյան փողոցում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Իրավիճակը Բաղրամյան փողոցում
    Իրավիճակը Բաղրամյան փողոցում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Իրավիճակը Բաղրամյան փողոցում
    Իրավիճակը Բաղրամյան փողոցում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Իրավիճակը Բաղրամյան փողոցում
    Իրավիճակը Բաղրամյան փողոցում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Իրավիճակը Բաղրամյան փողոցում
    Իրավիճակը Բաղրամյան փողոցում
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 16
© Sputnik / Aram Nersesyan
Իրավիճակը Բաղրամյան փողոցում

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն դեկտեմբերի 21-ին այցելել էր Սյունիք, շրջել Սիսիան քաղաքում, տեղի պանթեոնում հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին։ Այնուհետև մտել էր Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցի (Սիսավանի վանք), մոմ վառել և մոտեցել քահանային` տեր Պարգև քահանա Զեյնալյանին։ Քահանան, սակայն, հրաժարվել էր սեղմել Փաշինյանի ձեռքը։

Հավելենք, որ այսօր առավոտյան բողոքի ակցաներ են տեղի ունեցել նաեւ ՀՀ կառավարության գլխավոր մասնաշենքի շրջակայքում։

Կան տուժածներ ու բերման ենթարկվածներ։

Ընդդիմությունը բողոքի ակցիան շարունակում է գլխավոր դատախազության շենքի մոտ

Հավելենք, որ Հայաստանում բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է Հայրենիքի փրկության շարժում, որը վարչապետի միասնական թեկնածու ունի` Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

Դեկտեմբերի 22–ից ընդդիմադիրները նստացույց են հայտարարել ու գիշերում են Հանրապետության հրապարակում տեղադրված վրաններում։

108
թեգերը:
քահանա, Եկեղեցի, Բողոքի ակցիա
Ըստ թեմայի
Ձերբակալվել է հանրահավաքի ժամանակ բռնությամբ իշխանությունը զավթելու կոչ արած անձը
Անհնազանդության ակցիաներ. անհետ կորածների ու գերիների ծնողները փակում են Երևանի փողոցները
Անհնազանդության ակցիաները շարունակվում են. ընդդիմությունը փակում է Երևանի փողոցները
Արխիվայինհ լուսանկար

Ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

4
(Թարմացված է 16:14 04.03.2021)
Հիդրոօդերևութաբանների կանխատեսումներով` տեղումնառատ օրերը դեռ կշարունակվեն։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ի կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը նույնքան կնվազի։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:

«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում

4
թեգերը:
ձյուն, Մարզ, Հայաստան, օդի ջերմաստիճան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Պատվաստումից հետո կարող են հակամարմիններ չարտադրվել. համաճարակաբանն ասել է` ինչու
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը

«Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը հրապարակել է 8 ամսական դարձած որդու լուսանկարը

85
(Թարմացված է 22:43 04.03.2021)
Երջանիկ հայրիկը գրկել է որդուն ու լուսանկարվել։ Օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:

«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mihran Tsarukyan (@mihran__tsarukyan)

Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։

Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։

85
թեգերը:
Լուսանկար, որդի, Միհրան Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ուտելու աղջիկ». Աննա Դովլաթյանն ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում. լուսանկարներ
Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը