ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. Զինծառայողների մարմինների ճանաչման գործընթացում տեղի են ունեցել սխալ նույնականացման դեպքեր։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք, ցավոք, ունեցել ենք մի քանի դեպքեր, երբ որ նույնականացումից հետո պարզվել է, որ այն այդքան էլ ճշգրիտ չի իրականացվել»,– ասաց վարչապետը։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս հաստատեց, որ նման մի քանի դեպքեր եղել են։ Դրանք, ըստ նրա, տեղի են ունեցել շտապելու հետևանքով, երբ նույնականացումն իրականացվել է ոչ ԴՆԹ–ով։
«Այսինքն`եղել է վիզուալ նույնականացում, որից հետո այնուամենայնիվ ԴՆԹ հետազոտությւն անելուց հետո պարզվել է, որ վիզուալ նույնականացումն այնքան էլ ճիշտ չէր»,– ասաց Թորոսյանը` հավելելով, որ մինչև 100 տոկոսանոց համընկնում տեղի չի ունենում, իրենք նույնականացումը իրականացված չեն համարում։
Եվս 22 զինծառայողի մարմին է հայտնաբերվել Ջաբրայիլի հատվածում
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության էր ենթարկվել 2996 մարմին:
Դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել է 302 մարմին:
Հավելենք, որ այռայսօր պաշտոնական տվյալներ չկան արցախյան պատերազմում հայկական կողմի զոհերի, վիրավորների, գերիների ու անհայտ կորածների թվի մասին։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ի կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը նույնքան կնվազի։
Երևան քաղաքում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:
«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:
«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։
Посмотреть эту публикацию в Instagram
Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։
Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։


