ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. Երևանի Արաբկիր վարչական շրջանի որոշ տարածքներ կառավարությունը հանրային գերակա շահ ճանաչեց։ Որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում` տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության առաջարկով։
Ինչպես հայտնեց նախարար Սուրեն Պապիկյանը, որոշումը վերաբերում է Արամ Խաչատրյան ու Մամիկոնյանց փողոցների միացման հատվածին, որտեղով նախատեսվում է նոր ճանապարհ կառուցել։
«Նախատեսված ճանապարհահատվածի կառուցմամբ զուգահեռ տրանսպորտային հաղորդակցման ուղով հնարավորինս կթեթևացվի Կոմիտասի պողոտայի երթևեկությունը, ինչպես նաև կբարելավվեն թաղամասի տարհանման ելքերը»,– ասաց Պապիկյանը։
Նա նաև հայտնեց, որ 0.65 կմ երկարությամբ նոր ճանապարհը հատելու է ժամանակին Արաբկիրով անցնող նախկին երկաթուղային գիծը։
«Ճանապարհի սկիզբը սկսվում է Մամիկոնյանց փողոցից փողոցից` Մամիկոնյանց 49 նորակառույց շենքի բակ տանող հատվածից, հատում նախկին երկաթգծի ճանապարհն ու միանում գործող Արամ Խաչատրյան փողոցի սկզբնամասին»,– ասաց Պապիկյանը։
Գրանցված չէ. կադաստրի պետի անկեղծությունը Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մասին
Ինչ վերաբերում է հանրային գերակա շահ ճանաչելուն, Պապիկյանը նիստում չբարձրաձայնեց, որ այս ճանապարհի կառուցման համար քանդվելու են քաղաքացիներին պատկանող որոշ շինություններ։ Այս մասին, սակայն, նշված է կառավարության կայքում հրապարակված նախագծում։
Այսպես` Կադաստրի կոմիտեի տրամադրած տեղեկատվության համաձայն` տվյալ տարածքում կա 17 գույքային միավոր:
«Տարածքում կատարված տեղազննության արդյունում պարզվել է, որ տարածքում առկա են նաև մետաղական ավտոտնակներ, որոնց գրանցված իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում տեղեկատվություն առկա չէ»,– ասված է նախագծում:
Քաղաքացիների գույքի փոխհատուցման արժեքը նախնական հաշվարկվել է 286 075 150 դրամ, որը, նախագծի հեղինակների կարծիքով, ընթացքում կարող է փոփոխվել:
Կադաստրային գներն իրականին կմոտենան. ինչպես դա կանդրադառնա բնակարանների սեփականատերերի վրա
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Այսօր հանրապետության ամբողջ տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։
Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերն ամենուրեք սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի, իսկ 19-ին՝ ամենուրեք ձյան տեսքով: Հունվարի 21-ի ցերեկը սպասվում է արդեն առանց տեղումների եղանակ։
Քամին հարավային է՝ 5-8 մ /վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
Առաջիկա օրերին սպասվում է նաև ցուրտ եղանակ։ Ըստ օդերևութաբանների՝ հունվարի 19-21-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով։
Երևանում առանց տեղումների եղանակ է սպասվում հունվարի 20-ի ցերեկը, 21-ին: Իսկ հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ին՝ ձյան տեսքով։
Ծրագրեր են սկսվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչների համար
Մայրաքաղաքում հունվարի 17-ի ցերեկը սպասվում է +7...+9, երեկոյան՝ +3... +5 աստիճան ջերմություն։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն արձագանքել է ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մեղադրանքներին՝ ուղղված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հասցեին։
ԱԱԾ-ն հերքում է Մինասյանի մեղադրանքներն ու ընդգծում, որ նրա «Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի»։
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ինչպես տվյալ անձին, այնպես էլ համանման անթույլատրելի գործելաոճ կիրառող բոլոր անհատներին ու կազմակերպություններին կոչ է անում բացառել հանրությանն ապատեղեկատվություն հրամցնելու կամ մոլորության մեջ գցելու վարքագիծը, իսկ մեր հայրենակիցներին հորդորում՝ այս պարագայում ևս տուրք չտալ մտացածին և ստահոդ նմանօրինակ հրապարակումներին ու ապավինել Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկությունների բովանդակությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է Միքայել Մինասյանին. օրենքով նախատեսված թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ գործադրվելու են քրեադատավարական կառուցակարգեր։ ԱԱԾ-ն նաև հորդորում է ցուցաբերել բացառապես իրավահպատակ վարքագիծ:
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանում ևս ավարտվել են էլեկտրաէներգիայի կանոնավոր մատակարարման ապահովմանն ուղղված աշխատանքները: Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Այսպիսով կարող ենք փաստել, որ հանրապետության բոլոր բնակավայրերում արդեն ընդհանուր առմամբ վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը, և մնացել է վերջնականորեն կարգավորել համապատասխան հզորության ապահովման խնդիրը: Ամբողջությամբ վերականգնված է նաև գազամատակարարումը, իսկ կապի ու հեռահաղորդակցության բնագավառում դեռևս զգալի աշխատանքներ կան կատարելու»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Հարությունյանը նշել է, որ պատերազմական գործողությունների հետևանքով ոչնչացվել կամ վնասվել էին Արցախի էլեկտրամատակարարման գրեթե բոլոր ենթակայաններն ու ցանցի բազմաթիվ հատվածներ: Այդուհանդերձ, համակարգի աշխատակիցների նվիրված ու արհեստավարժ աշխատանքի շնորհիվ անգամ պատերազմական թեժ պայմաններում հնարավոր է դարձել երաշխավորել կայուն էլեկտրամատակարարում բնակավայրերի հիմնական մասում:
Արցախի նախագահը երախտագիտություն է հայտնել ենթակառուցվածքային համակարգերի բոլոր այն աշխատակիցներին, որոնք, անտեսելով բոլոր վտանգներն ու դժվարությունները, նաև իրենց կյանքի գնով ապահովել են կենսական պայմաններն Արցախում: