00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սյունիքի Որոտան ու Շուռնուխ գյուղերում կարող են ցավոտ իրավիճակներ առաջանալ. Փաշինյան

© Sputnik / Aram NersesyanДеревня Шурнух (18 декабря 2020).
Деревня Шурнух (18 декабря 2020). - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետը վստահեցրեց, որ այդ աշխատանքն անհրաժեշտ է Սյունիքի ու ՀՀ անվտանգությունն ապահովելու տեսանկյունից։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ Սյունիքի մարզում իրականացվող սահմանազատման աշխատանքներին` չբացառելով, որ կարող են լինել ցավոտ լուծումներ։

«Սյունիքի սահմաններում այսօր տեղի են ունենում տեղորոշման աշխատանքներ, և այդ աշխատանքներն ունեն որոշակի նրբություններ ու որոշակի բարդություններ։ Բայց մեր համոզմունքն այն է, որ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա և այդ աշխատանքն անհրաժեշտ է Սյունիքի ու ՀՀ անվտանգության ապահովման տեսանկյունից»,– ասաց Փաշինյանը։

Նա շեշտեց, որ Սյունքիում կա երկու բնակավայր, որոնց հետ կապված կարող են որոշակի հարցեր առաջանալ։ Խոսքը, ըստ նրա, Որոտան և Շուռնուխ գյուղերի մասին է։

Зимние пейзажи Сюника - Sputnik Արմենիա
Որոտան գյուղի մեկ շինություն հայտնվել է վիճարկելի տարածքում. Սյունիքի մարզպետարան

Փաշինյանը շեշտեց, որ սահմանի հետ կապված այս համայնքներում կարող են որոշակի ցավոտ իրավիճակներ առաջանալ։

«Բայց ես նաև ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր այն պարագաներում, երբ մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, կառավարությունը համարժեք փոխհատուցումներով հանդես կգա»,–ասաց նա։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների արդյունքում, հնարավոր է, Շուռնուխ գյուղի 12 տուն ադրբեջանական տարածքում հայտնվի։ Սյունիքի մարզի Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի խոսքով՝ կադաստրային քարտեզով տները գյուղի տարածքում են, սակայն ադրբեջանական GPS-ը ցույց է տալիս, որ ճանապարհից ներքև ընկած հատվածն Ադրբեջանական ԽՍՀ տարածքում է եղել։

Վիճարկելի տարածքում է հայտնվել նաև Որոտան գյուղի մերձակայքում գտնվող մեկ շինություն։

Հավելենք, որ հայկական զինուժն ու կամավորները հեռանում են Սյունիքում զբաղեցրած դիրքերից դելիմիտացիայի (սահմանագծման) ու Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի (սահմանազատման) շրջանակներում։ Դա բողոքի ակցիաների պատճառ է դարձել սահմանամերձ համայնքներում։

Լրահոս
0