Արխիվային լուսանկար

Զինծառայողների հիմնադրամի համար աշխատավարձից գանձվող 1000 դրամը կարող է հասնել 15 000–ի

169
(Թարմացված է 12:08 24.12.2020)
Օրենքի փոփոխություններն առաջիկայում կքննարկվեն խորհրդարանի արտահերթ նիստում։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. Զինծառայողների հիմնադրամին աշխատավարձից վճարվող ամսական 1000 դրամ դրոշմանիշային վճարներն առաջիկայում կարող են հասնել մինչև 15 000–ի։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«ՀՀ–ի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին ու առողջությանը պատճառված վնասի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխության նախագիծը, Բադասյանի խոսքով, արդեն ներկայացվել է ԱԺ ու առաջիկայում կքննարկվի արտահերթ նիստում։

«Հաշվի առնելով, որ հիմնադրամի եկամուտները դրոշմանիշային վճարներով բավարար չեն լինելու վերջին ռազմական գործողությունների հետևանքով մեր բոլոր հայրենակիցներին ամբողջ ծավալով փոխհատուցելու, դրոշմանիշային վճարների փոփոխություն է կատարվել` կախված անձի եկամուտներից»,– ասաց Բադասյանը։

Նրա խոսքով` մինչև 100 000 դրամ աշխատավարձ ստացողները կշարունակեն վճարել 1000 դրամ, 100-200 հազար դրամ ստացողները` 3000 դրամ։ Իսկ 1 մլն դրամը գերազանցող եկամուտ ունեցողների դրոշմանիշային վճարը կկազմի 15 000 դրամ։

«Հայաստան» հիմնադրամը 1 100 000 դոլար կփոխանցի զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Խորհրդարանն առաջիկայում կքննարկի նաև «Քաղաքացիական օրենսգրքում» կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է կրճատել անհետ կորած ճանաչվելու համար սահմանված ժամկետը, որպեսզի այդ կարգավիճակում գտնվող զինծառայողների հարազատները կարողանան փոխհատուցում ստանալ մինչև դատարանով կարգավիճակի հսատատումը։

«Հիմա անհետ բացակայող ճանաչվելու համար անհրաժեշտ է, որպեսզի վերջին 1 տարում բնակության վայրում տեղեկություններ չլինեն անձի գտնվելու վայրի մասին։ Մենք հատուկ կարգավորում ենք սահմանում զինծառայողների համար և այդ ժամկետը կրճատում ենք մինչև 3 ամիս։ Ընդ որում, հետագա ուժով տարածում ենք կարգավորումը սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա»,– ասաց Բադասյանը։

Այս դեպքում տրամադրվող աջակցությունը կկազմի 70-82 մլն` կախված զինվորական կոչունից։ Այդ գումարից 10 մլն–ը տրամադրվում է միանվագ, մնացածը բաշխվում 10 տարվա մեջ` ըստ ամիսների։

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հատուցման չափերը

169
թեգերը:
կառավարություն, աշխատավարձ, Օրենք, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ
Ըստ թեմայի
Բոլորը պետք է աշխատեն միջոցներ գեներացնելու համար. զինվորների հիմնադրամի գործադիր տնօրեն
Փաշինյանը խոսել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետագա անելիքների մասին
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հատուցման չափերը
Պատվո պահակախումբ. 13 հունվարի, 2020

Ցանկանո՞ւմ ես ծառայել Զինված ուժերի պատվո պահակային վաշտում․ դիմելու ժամանակն է

10
(Թարմացված է 17:26 18.01.2021)
Պատվո պահակային վաշտում ծառայելու համար զորակոչիկները պետք է դիմեն առաջիկա 12 օրերի ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ձմեռային զորակոչի շրջանակներում զորակոչիկներին ՀՀ ԶՈւ ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով իրականացվելու է ընտրություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ընտրությունն անցկացվելու է փետրվարի 2-ին և 3-ին N զորամասի տարածքում։

«Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները մինչև հունվարի 30-ը կարող են դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ (զինկոմիսարիատներ)»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ պատվո պահակախմբում ծառայելու համար զորակոչիկի հասակը պետք է լինի 180-ից 190 սմ, դեմքի և մարմնի երևացող այլ հատվածներում չպետք է լինեն դաջվածքներ և սպիներ, մարմնի զանգվածի ու հասակի հարաբերակցությունը պետք է կանոնավոր լինի։

Ընտրությունը կատարելիս հաշվի են առնում նաև գեղեցիկ և համաչափ դիմագծերը, առանց որևէ շտկման և գունային ճիշտ զգացողությամբ տեսողությունը, ոչ պակաս, քան 6 մետր հեռավորության վրա շշուկային խոսքն ընկալելու կարողությունը:

10
թեգերը:
զորակոչ, Զինվոր, Բանակ
Ըստ թեմայի
Նոր ստատուս քվո` նոր իրավիճակ, կամ ամփոփենք մոսկովյան բանակցությունների արդյունքները
ՀՀ բանակի համար նախատեսված համազգեստը Թուրքիայում չի կարվում
Հայաստանն ամենից վեր է, կամ ով չի ուզում կերակրել սեփական բանակին, կկերակրի օտարի բանակին
Անահետ Ավանեսյան

Անահիտ Ավանեսյանը նշանակվեց առողջապահության նախարար

76
(Թարմացված է 17:29 18.01.2021)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի առաջարկությամբ արդեն ստորագրել է նշանակման հրամանագիրը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Անահիտ Ավանեսյանը նշանակվեց ՀՀ առողջապահության նախարար։ Տեղեկությունը հրապարակել է նախագահի մամուլի ծառայությունը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարար»,- նշված է հրամանագրում։

Հիշեցնենք, որ մինչ այս Անահիտ Ավանեսյանը զբաղեցնում էր առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։

Նա մասնագիտությամբ իրավաբան է, Երևանի պետական համալսարանում ստացել է քաղաքացիական իրավունքի մագիստրոսի կոչում, ապա Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ իրավունքի մագիստրոսի կոչում։ Փաստաբանների պալատի անդամ է։

Աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում, ապա Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի

Շուրջ 10 տարի եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին «Արֆարմացիա» ՓԲԸ-ում եղել է ադմինիստրատիվ գծով տնօրեն, մինչև 2016 թվականը` կազմակերպության գլխավոր տնօրեն:

2017-2018 թվականներին եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, միաժամանակ՝ «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

Հավելենք, որ «Արմֆարմացիա»-ն ՀՀ ամենահին դեղագործական ընկերությունն է, այն դեղեր, բժշկական և հիգիենայի պարագաներ է մատակարարում հիվանդանոցներին, պոլիկլինիկաներին, ամբուլատորիաներին, դեղերի մեծածախ և մանրածախ գործունեություն իրականացնող կազմակերպություններին:

Արսեն Թորոսյանը հրաժարվում է պաշտոնից

76
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Անահիտ Ավանեսյան, Նախարար
Ըստ թեմայի
Դավիթ Սանասարյանը ՊՎԾ պետի պաշտոնից ազատվելու դիմում է գրել
Թորոսյանը շարունակում է կատարել իր պարտականությունները. խոսնակը` նրա հրաժարականի մասին
Ունեմ անհամաձայնություններ. «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենն ազատման դիմում է գրել
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Էդուարդ Աղաջանյան

Էդուարդ Աղաջանյանն ազատվեց պաշտոնից, նրան կփոխարինի Արսեն Թորոսյանը

71
(Թարմացված է 17:26 18.01.2021)
Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ իր աշխատակազմը պետք է ղեկավարի ՀՀ առողջապահության նախկին նախարարը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Էդուարդ Աղաջանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ` վարչապետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել է Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Նրա փոխարեն նշանակվել է Անահիտ Ավանեսյանը։

71
թեգերը:
Արսեն Թորոսյան, Էդուարդ Աղաջանյան, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը նոր պաշտոն է ստացել
Փոխվարչապետի աշխատակազմի նախկին ղեկավարը նոր պաշտոն է ստացել
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել