ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, այսօր մերժեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը։
Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատարանը մերժել է միջնորդությունը՝ բավարար հիմքերի բացակայության պատճառով։
Առուշ Առուշանյանն էլ իր հերթին լրագրողների հետ զրույցում հավելեց, որ հարուցված քրեական գործերը շինծու են։
«Արդարությունը հաղթեց։ Դատարանն օբյեկտիվությունը պահպանեց»,–ասաց նա։
Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Ապօրինի ձեռնարկատիրությունը), 38-291-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը), 34-322-րդ հոդվածի 2-րդ մասով (Ինքնիրավչությունը), 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 34-2251-րդ հոդվածի 1-ին մասով (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը)։
Նշենք, որ դատարանը դեկտեմբերի 22-ին ոչ իրավաչափ էր ճանաչել Առուշանյանի ձերբակալման որոշումը։
Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետին բերման էին ենթարկել դեկտեմբերի 21-ի վաղ առավոտյան։ Դրանից մեկ օր առաջ նա գրառում էր կատարել Facebook–ի իր էջում՝ կոչ անելով համաքաղաքացիներին արգելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիք։
Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ որևէ կապ հաստատել չի լինում նրա հետ, և նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն չունեն։
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեից հաղորդագրություն տարածվեց, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ի կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը նույնքան կնվազի։
Երևան քաղաքում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:
«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:
«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։
Посмотреть эту публикацию в Instagram
Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։
Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։


