Արխիվային լուսանկար

Մինչև 6 ժամ լույս չի լինելու Երևանի և մարզերից 2–ի որոշ հասցեներում

104
(Թարմացված է 09:21 24.12.2020)
Ընկեկրությունից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքում՝

10։00-16։00 Գարեգին Նժդեհի փ․ 56բ շենք,

11։00-17:00 Նար-Դոսի փ. 1 շենք, Վաղարշյան փ. 19. շենք, Լեփսիուսի փ. 16 շենք, Զաքյան 1-ին նրբ․1 շենք, «Օրան» ՍՊԸ, Եկմալյան փ. 5, Պուշկինի փ. 43 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, թիվ 31 դպրոց, Չեխովի փ․36, 38, 40, 42, 44 շենքեր, Չեխովի փ․27, 29, 31, 31/1, 33, 35 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,

Կոտայքի մարզում՝

10։00-16։00 Եղվարդ համայնքի՝ Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան, Իսահակյան, Շիրակի փողոցներ մասնակի, Բոլոր հողեր, Ծիրանանոց և Կալեր թաղամասեր,

11։00-16։00 Եղվարդ համայնքի՝ «Հայփոստ» ՓԲԸ, Արվեստի դպրոց, Կոտայքի մարզի դատախազություն, ՀՀ Ոստիկանություն, «Տելեկոմ Արմենիա» ընկերության գրասենյակ, «Նաիրի Եղվարդ» ՍՊԸ, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ,

ՀԷՑ-ի բաժնետոմսերը կփոխանցվեն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը

11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Ներքին Պտղնի, Նոր Գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժի գյուղի Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի, Աբովյան քաղաքի 7, 8-րդ միկրոշրջաններ մասնակի,

Գեղարքունիքի մարզում՝

10։30-16։30 Սևան քաղաքի Նաիրյան և Մյասնիկյան փողոցներ (գարաժի թաղամաս) մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:

Ընկերությունից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

ՀԷՑ-ը խոստանում է չհոսանքազրկել սոցիալապես անապահով բաժանորդներին

104
թեգերը:
Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ), Կոտայք, Գեղարքունիքի մարզ, Երևան, էլեկտրաէներգիա
Ըստ թեմայի
Կառավարությունը կվճարի սոցիալական կացարաններում բնակվող միայնակների կոմունալ վարձերը
ՀՀ–ում քննարկվում է հյուրատների և հյուրանոցների կոմունալ ծախսերի փոխհատուցման հարցը
Արցախում կոմունալ բոլոր ծառայությունները բնակչության համար 1 տարի անվճար կլինեն 
Արխիվային լուսանկար

Սուրբ Սարգսի տոնական միջոցառումները չեղարկվել են

33
(Թարմացված է 20:52 25.01.2021)
Տոնական միջոցառումների անցկացման փոխարեն կընդլայնվեն զինվորներին ուղղված ծրագրերը։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը նշվում է հունվարի 30-ին։ Արարատյան Հայրապետական թեմի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այս տարի տոնական բոլոր միջոցառումները չեղարկվել են։

«Փոխարենը ավելի են ընդլայնվել զինվորներին ուղղված ծրագրերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։ Տոնի առթիվ հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է երիտասարդների օրհնության կարգ։

Ժողովրդական ամենասիրելի սովորույթն էլ կապված է աղի բլիթի հետ։ Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որ երազում տեսնեն ապագա կողակցին։

33
թեգերը:
Եկեղեցի, տոն, Սուրբ Սարգիս
Ըստ թեմայի
Հայաստանյան բոլոր եկեղեցիներում մատուցվել է Ճրագալույցի սուրբ պատարագ․ տեսանյութ
«Ամոթ ձեզ». Փայլանը հայտնում է, որ Բուրսայի հայկական եկեղեցին վաճառքի են հանել
Ինչպես փրկվեց Դադիվանքը. տեր Վահրամը հայտնել է` քանի եկեղեցի է մնացել թշնամու կողմում
Արխիվային լուսանկար

«Կաթվածաբեր» պատվաստանյութը. Հայաստանը պատրաստվո՞ւմ է կորոնավիրուսի դեմ պայքարել Pfizer–ով

157
Առողջապահության նախարարությունը պատրաստվում է պատվաստանյութ գնել Հայաստանի բնակչության 10%-ի համար։ 4%-ի համար որոշվել է բրիտանա–շվեդական պատվաստանյութ գնել։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը Pfizer դեղագործական ընկերության կողմից արտադրվող կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով բանակցություններ չի տանում։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Գերատեսչությունում նշել են նաև, որ այդ ընկերության պատվաստանյութով Իսրայելում COVID-19-ի դեմ պատվաստված բնակչության մոտ առաջացած կողմնակի ազդեցությունների, մասնավորապես կաթվածի ախտանշանների մասին առողջապահության նախարարությունը պաշտոնական տեղեկություն չունի։

Միաժամանակ նախարարությունում հրաժարվել են պարզաբանել՝ ում հետ են բանակցություններ տարվում պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով։

Նշենք`հունվարի 20-ին հայտնի էր դարձել, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գնել AstraZeneca բրիտանա–շվեդական ընկերությունից։ Այն հասանելի կլինի արդեն այս տարվա մարտից ու նախատեսված է բնակչության 3%-ի համար։

1-ին փուլում կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-ից 64 տարեկան խրոնիկ հիվանդները:

Հաջորդ փուլում կպատվաստվեն դասախոսները, ուսուցիչները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, զինծառայողները, արդարադատության ոլորտի աշխատակիցները, հանրային տրանսպորտի աշխատակիցները, պետական ծառայողները:

Պուտինն ասաց` ինչու մինչ այժմ չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հայտնել էր, որ հայկական կողմը կորոնավիրուսի դեմ չորս տեսակի (այդ թվում՝ ռուսական) հնարավոր մատակարարումների մասին բանակցություններ է տանում։ Նախատեսվում է պատվաստանյութ գնել Հայաստանի բնակչության 10%-ի՝ միայն ռիսկային խմբերի համար։

Հիշեցնենք՝ Հայաստանը որպես օգնություն ստացել է ռուսական «Սպուտնիկ V»-ի մի փոքր խմբաքանակ։ Դրանով պատվաստվել է նույնիսկ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

157
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, կորոնավիրուս, Հայաստան, պատվաստանյութ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Պուտինն ասել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութն ամենալավն է աշխարհում
Կալիֆոռնիայում հորդորել են հրաժարվել Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութի խմբաքանակից
ՀՀ-ն բանակցություններ է վարում. կորոնավիրուսի պատվաստանյութերից որն առաջինը տեղ կհասնի
Եվրախորհրդի շենքը Ստրասբուրգում

Հայաստանը հավատարիմ է ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորություններին․ Այվազյան

0
(Թարմացված է 21:51 25.01.2021)
Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել ու շնորհավորել է նաև  Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչը։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը տեսաուղերձ է հղել՝ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի առիթով։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Անդամակցելով Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանը մաս կազմեց եվրոպական պետությունների ընտանիքին, որոնց հետ մենք կիսում ենք ընդհանուր պատմություն, արժեքներ և գաղափարներ, ինչպես նաև ապագա Եվրոպայի տեսլականը, որտեղ հիմնարար իրավունքներն ու ազատությունները պաշտպանված են առանց տարբերակման և խտրականության»,- նշված է ուղերձում։

Նախարարի խոսքով՝ ԵԽ-ն իր գոյության ավելի քան 70 տարիների ընթացքում եղել և մնացել է Եվրոպայում մարդու իրավունքների և ժողովրդավարության գլխավոր պահապանը:

Նախարարը հետադարձ հայացք է նետել Հայաստանի անդամակցության երկու տասնամյակներին՝ ամփոփելով դրանք։ Այս ընթացքում Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի շուրջ 70 կոնվենցիայի և մասնակի համաձայնագրի, իսկ 2013 թվականին մեր երկիրը 6 ամսով ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը՝ «ուղղորդելով ժողովրդավարական գործընթացներին միտված ընդհանուր ջանքերը»։

«Ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը շարունակում է մնալ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության առանցքային ոլորտը, և կազմակերպությունն իր արժեքավոր փորձագիտական ներուժով դարձել է Հայաստանի վստահելի գործընկերն այդ բնագավառում։ Եվրոպայի խորհուրդը, կազմակերպության փորձագետները, մոնիտորինգային և մասնագիտացված մարմինները, ինչպիսին է, օրինակ, Վենետիկի հանձնաժողովը, նշանակալի ներդրում են ունեցել արդար և ժողովրդավարական հասարակություն կառուցելու, ինչպես նաև մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանությանն ուղղված մեր ջանքերում»,- նշվում է ուղերձում։

Առաջին անգամ ԵԽԽՎ նստաշրջանն անցկացվում է հիբրիդային ձևաչափով

Նախարար Այվազյանն իր խոսքում ընդգծում է, որ Հայաստանը հավատարիմ է մնում Եվրոպայի խորհրդին անդամակցելիս ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը։ Նա շեշտել է, որ Արցախյան երկրորդ պատերազմն ավերիչ ազդեցություն ունեցավ տեղի ժողովրդի հիմնարար իրավունքների և կյանքի վրա։ Նա հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհուրդն իր մանդատի շրջանակներում քայլեր կձեռնարկի՝ ուղղված հակամարտության գոտիներում, այդ թվում՝ Արցախում, բնակվող բոլոր մարդկանց իրավունքների, ազատությունների և արժանապատվության պաշտպանությանը:

Ուղերձի վերջում Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունն ու նվիրվածությունը Եվրոպայի խորհրդի որդեգրած սկզբունքներին և նպատակներին։

Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել ու շնորհավորել է նաև  Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչը։

«Այսօր, Ստրասբուրգում, Հայաստանը նպաստում է մեր գործունեության զարգացմանը: Հայաստանի խորհրդարանականները մասնակցում են մեր Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, իսկ հայ դատավորը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անդամ է: Կար ժամանակ, ոչ հեռավոր անցյալում, երբ այս իրողություններն աներևակայելի կարող էին թվալ: Բայց այսօր մենք հասել ենք այս հանգրվանին»,-մասնավորապես նշել է Բուրիչը։

Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին Հայաստանը կշարունակի իր հաստատուն ու դրական ներդրումը բերել Եվրոպայի խորհրդի գործունեությանը, կհաղթահարի այն տարբեր մարտահրավերները, որոնք այսօր ծառացել են երկրի, նաև եվրոպական ողջ աշխարհամասի առջև:

0
թեգերը:
ուղերձ, Արցախ, Հայաստան, Եվրախորհուրդ
Ըստ թեմայի
Մարուքյանը հայ գերիների հարցով դիմել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեին
Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ նիստում խոսել է հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին
Կարևորում ենք միջազգային հանրության ջանքերը. Նաղդալյանի արձագանքը ԵԽ բանաձևերին