ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պատիվ է համարում ընդդիմության հանրահավաքին մասնակցելը։ Այս մասին նա հայտարարեց այսօր հանրավահաքում ունեցած իր ելույթում` հավելելով, որ ինքն անձամբ պաշտպանում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։
Օհանյանը հայտարարեց, որ իր նպատակն իշխանությունը չէ, ինչպես հաճախ ներկայացվում է։
«Մենք իշխանության չենք ձգտում։ Եթե նույնիսկ այս ժամանակավոր կառավարությունը գա իշխանության, որևէ հետապնդում չի իրականացնելու։ Եթե դուք, անփորձ լինելով, բազմաթիվ թերություններ եք թույլ տալիս, փորձառու մարդիկ, գալով իշխանության, անկասկած մանրակրկիտ զննելու են նաև իրենց կատարած թերույուններն ու իրենց պատվի համար այդ թերությունները թույլ չեն տալու»,– ասաց Օհանյանը։
Նախկին նախարարը հայտարարեց, որ անգրագետ կառավարումն է հանգեցրել պատերազմում պարտության, ու հիմա պարտությունը շարունակվում է նաև այլ ասպարեզներում։ Հետևաբար, նրա խոսքով, միայն պատերազմի պարտությունը չէ, որ իրենց ստիպում է պայքարել իշխանության դեմ, այլ ընդհանուր ապաշնորհ կառավարումը։
«Ինձ համար միանշանակ ամենագերագույն հրամանատարը մեր ժողովուրդն է եղել, մեր պետականությամբ ու այն գործունեությամբ, որով մենք պետք է արժանի ու զարգացած ապագա ունենանք»,– ասաց Օհանյանը։
Վրաններ, կարտոֆիլի պլեճ, ձյուն. ընդդիմադիրները գիշերել են հրապարակում. տեսանյութ
Նախկին նախարարը նշեց, որ այսօր չի խոսելու պատերազմի ընթացքի ու հետևանքների մասին։
«Պատերազմի ելքը, ձախողումներն ակնհայտ են այն ստորագրված փաստաթղթով, որը մեզ համար շատ վատ փաստաթուղթ է։ Եվ այդ փաստաթղթի հետևանքով ստեղծված իրավիճակից դուրս գալու համար մենք մեծ ջանքեր պետք է ներդնենք, որպեսզի կարողանան մեր պետության և՛ առօրյան, և՛ հետագա զարգացումն ապահովել»,– ասաց նա։
Օհանյանը նաև շեշտեց, որ սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում հայոց բանակը, գեներալները, հրամանատարներն ու զինվորները չեն պարտվել։ Ըստ նրա` պարտվել է իշխանությունը` իր անգրագետ կազմակերպած գործողություններով, առկա ռազմաքաղաքական իրադրությունը, ուժերն ու միջոցները ոչ ճիշտ գնահատելու պատճառով։
«Մենք ունեցել ենք առաջին գծում 283 կմ կահավորված ինժեներական սարքավորումներ, և միայն երկու վայրում, մոտավորապես 20 կմ–ում է եղել ճեղքվածք, մխրճում հակառակորդի կողմից։ Եվ ես համոզված եմ, որ մենք կարող էին այնպես անել, որ այդ հատվածում հակառակորդը չկարողանա խորանալ, հատկապես` լեռնաանտառային պայմաններում»,– ասաց Օհանյանը։
Նախկին նախարարը հայտարարեց, որ պետական համակարգում աշխատանքի մեծ փորձ ունի ու խոստացավ այսուհետ կա՛մ նմանատիպ հավաքներում, կա՛մ սոցիալական կայքերում կիսել իր դիրքորոշումը հանրության հետ։
«Ես կուսակցության անդամ չեմ, բայց ուզում եմ, որ քաղաքական իշխանության փոփոխություն լինի»,– ասաց նա` հավելելով, որ 2018թ–ին էլ փոփոխություններին կողմ է եղել` հավատալով, որ դրանք բերելու են նոր զարգացումների։
Փոխարենը, նրա խոսքով, տեսանք քաղաքական շանտաժներ, հետապնդումներ, խմբային, կլանային նպատակների իրականացում։
«Ինձ հետ միասին 16 հոգի էլ կար». Սեյրան Օհանյանը պատմել է` իրականում ինչ էր անում Շուշիում
«Ձախողեցինք արտաքին քաղաքականությունը, «խնամի, ծանոթ, բարեկամ» գաղափարով նշանակումներն այս ժամանակահատվածում ավելացել են, աննպատակ, անփորձ մարդկանց նշանակումներն ավելացել են այս 2.5 տարվա ընթացքում... Չեն կարող մանրախնդիր մարդիկ լինել իշխանության մեջ»,– ասաց նա։
Հավելենք, որ ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը դեկտեմբերի 21-ից հանրահավաքներ ու բողոքի ակցիաներ է անցկացնում Հանրապետության հրապարակում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Երեկվանից հրապարակում նաև նստացույց է՝ նույն պահանջով։ Ցուցարարները գիշերել են վրաններում։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Արամ MP3-ն ու Գուրգեն Դաբաղյանը նոր մեկնաբանությամբ են ներկայացրել ժողովրդական «Թամզարա» ստեղծագործությունը:
Հանրության դատին ներկայացրած ստեղծագործության գործիքավորումն իրականացրել է Նիկ Եգիբյանը, իսկ տեսահոլովակի անիմացիայի հեղինակն Արամայիս Հայրապետյանն է:
Ստեղծագործությունը երկու ժամ է, ինչ հայտնվել է YouTube-ում և արդեն ավելի քան 4000 դիտում ունի։
Դե պարի քոչարի. Արամ MP3-ի չելենջին միացել են հայեր աշխարհի տարբեր մասերից
Նշենք, որ «Թամզարան» Սուքիաս Էփրիկյանի «Պատկերազարդ բնաշխարհիկ բառարանում» հանդիպում է որպես հայկական բնակավայրի անվանում: Ըստ Կոմիտասի՝ «Թամզարան» հարսանեկան երգ-պար է, որտեղ գլխավոր դերը վերապահվել է գյովնդբաշուն (պարագլուխ) ու նրա օգնականին: Իսկ հարսն անպայման կանգնում էր քավորի` կնքահոր կողքը: Այժմ «Թամզարան» կորցրել է իր երբեմնի ծիսական նշանակությունը և կատարվում է գրեթե բոլոր համայնքային միջոցառումների ու խնջույքների ժամանակ:
Աշոտ Ղազարյանի թոռնուհին հիացրեց «Ну-ка все вместе!» շոուի ժյուրիին. տեսանյութ
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Դիլիջանի թունելում կցորդի անսարքության պատճառով առաջացել է երթևեկության խոչընդոտ։ Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտը։
Ողբերգական ավտովթար Երևանի Հալաբյան փողոցում. վարորդն ու ուղևորը մահացել են
«Թունելը սպասարկող ընկերության անձնակազմն իրականացնում է երթևեկության կազմակերպման աշխատանքներ, մինչև խնդրի կարգավորումը։ Հորդորում ենք վարորդներին տվյալ հատվածում լինել զգոն և պահպանել երթևեկության կանոնները»,–նշված է հաղորդագրության մեջ։
«Ճանապարհային դեպարտամենտն» ավելի վաղ տեղեկացրել էր, որ մարտի 8-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի, Թումանյանի, Սպիտակի, Դիլիջանի, Գավառի, Ապարանի, Վանաձորի, Տաշիրի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Խոշոր վթար Սամարայի մոտակայքում. 7 մարդ է մահացել, հայտնի են դեպքի մանրամասները
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Ֆրանսիացի քաղաքական գործիչ և միլիարդատեր Օլիվիե Դասսոն մահացել է Նորմանդիայում՝ Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում, մասնավոր ուղղաթիռի կործանման պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ երեկ ուղղաթիռն ընկել է Նորմանդիայի Տուկ կոմունայում։ Բացի «Հանրապետականներ» կուսակցության ներկայացուցչից, կործանման պատճառով մահացել է նաև օդաչուն։
Խոշոր վթար Սամարայի մոտակայքում. 7 մարդ է մահացել, հայտնի են դեպքի մանրամասները
Քաղաքական գործչի մահվանն արդեն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը գրառում է արել Twitter-ում։
«Օլիվիե Դասսոն սիրում էր Ֆրանսիան։ Խոշոր գործարար, տարածքային պատգամավոր, Ռազմաօդային ուժերի պահեստային հրամանատար․ ամբողջ կյանքի ընթացքում նա չի դադարել ծառայել մեր երկրին»,-գրել է Մակրոնը։
Olivier Dassault aimait la France. Capitaine d’industrie, député, élu local, commandant de réserve dans l’armée de l’air : sa vie durant, il ne cessa de servir notre pays, d’en valoriser les atouts. Son décès brutal est une grande perte. Pensées à sa famille et à ses proches.
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) March 7, 2021
Դասսոն 69 տարեկան էր։ Նա հայտնի ավիաարդյունաբերողների ընտանիքից էր` «Dassault Group»-ի՝ 2018թ․-ի մայիսին մահացած ղեկավար Սերժ Դասոյին որդին։ Նրա կարողությունը գնահատվում է 5 միլիարդ եվրո։