Վրան՝ Հանրապետության հրապարակում. 22 դեկտեմբերի, 2020

Վրաններ տեղադրելը նսեմացնում է պատմության և մշակութային հուշարձանները. ոստիկանություն

122
(Թարմացված է 22:15 22.12.2020)
Ոստիկանությունը հավաքի մասնակիցներին հորդորում է չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքեր քաղաքացիների և պետական ծառայողների ազատ մուտքն ու ելքը։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik. Ոստիկանությունը հայտարարություն է տարածել` Հանրապետության հրապարակում նստացույց անողներին հորդորելով պահպանել օրենքի մի շարք նորմեր։

«Ոստիկանությունը հավաքի մասնակիցներին հորդորում է չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքեր, այդ թվում՝ պետական մարմինների շենքեր քաղաքացիների և պետական ծառայողների ազատ մուտքն ու ելքը։ Բացի այդ, պետք է թույլ չտալ այլ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների երթևեկության անհամաչափ սահմանափակումներ»,–նշված է հայտարարության մեջ։

Հավաքի մասնակիցներին ոստիկանությունը հորդորում է նաև զերծ մնալ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքները, նաև հրապարակի համալիրն առանց իրավասու մարմինների թույլտվության օրենքով չնախատեսված այլ նպատակներով օգտագործելուց, այդ թվում՝ վրաններ տեղադրելու եղանակով։

Ոստիկանությունը վրանների տեղադրումը պատմության և մշակութային հուշարձաններին հարող տարածքներում դիտարկում է անհամատեղելի այդ վայրի պատմական և մշակութային նշանակության հետ և դրա գեղարվեստական արժեքը նսեմացնող, քանի դեռ առկա չէ իրավասու պետական մարմնի համաձայնությունը՝ կոնկրետ հավաքի անցկացման համար վրանների տեղադրման կամ այլ առարկաների օգտագործման վերաբերյալ։

Փաշինյանի համար դժվար է, բայց ընդդիմության համար էլ հեշտ չէ․ քաղաքագետը գնահատել է ուժերը

Հիշեցնենք, որ այս պահին հրապարակում ընդդիմադիրները նստացույց են անում։ Նրանք հայտնել են, որ գիշերն անցկացնելու են հրապարակում, իսկ վաղը` ժամը 16։00-ին, մեծ հանրահավաք են անցկացնելու նույն տեղում։

122
թեգերը:
Հանրապետության հրապարակ, վրան, Ոստիկանություն
Ըստ թեմայի
Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոց
Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Երևանում՝ լուսանկարներով
Ընդդիմությունը Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք սկսեց. տեսանյութ
Արխիվային լուսանկար

243 նոր դեպք, 6 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

61
(Թարմացված է 10:49 31.07.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 243–ով և դարձել 230110: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4511 մարդ (+74), կատարվել է 1340258 թեստավորում (+ 6251), առողջացել են վարակվածներից 219864–ը (+163): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահանալու դեպքերն ավելացել են 6–ով, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4614 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը մնացել է նույնը` 1121։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէ հուլիսի 1-ից։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել էր մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։ Հուլիսի 9–ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.–ի դեկտեմբերի 20–ը։

«Հայաստանում շրջանառվում է կորոնավիրուսի «Դելտա» շտամը». Անահիտ Ավանեսյան

61
թեգերը:
կորոնավիրուս, համավարակ, հիվանդություն, Մահ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայաստանը նաև «Sinopharm» և «Pfizer/BioNTech» պատվաստանյութեր կգնի
«Սպուտնիկ Լայթ» և «AstraZeneca» պատվաստանյութերի համատեղ փորձարկում կլինի
Լիտվան AstraZeneca պատվաստանյութ կնվիրի Հայաստանին
Սուրիկ Խաչատրյան

Լիսկայի տունը խուզարկել են. Սյունիքի նախկին և ներկա մարզպետների որդիները հետախուզվում են

60
(Թարմացված է 10:43 31.07.2021)
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն Գորիսի կրակոցների դեպքով փնտրում են ու փնտրում, իսկ հայրը շարունակում է մարզպետ աշխատել։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Գորիսի կրակոցների գործով իրավապահները խուզարկել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տունը: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

ԶԼՄ–ին հասած հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով նախաքննական մարմինը հետախուզում է հայտարարել նախկին մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ։

«Ըստ էության, կրակոցների գործով երկրորդ անձի նկատմամբ է հետախուզում հայտարարվում: Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեն Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն՝ Կարեն Պողոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է, և մարզպետի որդու նկատմամբ ևս հայտարարվել է հետախուզում: Նրան փնտրում են ու փնտրում, իսկ հայրն էլ մարզպետ է աշխատում»,–գրում է թերթը:

Հիշեցնենք` հուլիսի 14-ի ուշ երեկոյան կրակոցներ էին հնչել Գորիս քաղաքում, ինչի հետևանքով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկը վիրավորվել էր, նրան տեղափոխել էին Երևան:

Կրակոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը: Նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներն ու գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին հին հաշիվներ են ունեցել:

Պարզվել է Գորիսում տեղի ունեցած փոխհրաձգության մասնակիցների շրջանակը

60
թեգերը:
Սուրիկ Խաչատրյան, Մելիքսեթ Պողոսյան, խուզարկություն, կրակոց
Ըստ թեմայի
Օդանավակայանից ոստիկանություն է տեղափոխվել Սուրիկ Խաչատրյանի` հետախուզման մեջ գտնվող որդին
Սուրիկ Խաչատրյանի որդին կրակել է Սյունիքի մարզպետի որդու վրա. «Հրապարակ»
Երևանում «Լեքսուսի» վարորդը կրակել է «Օպելի» վրա՝ ճանապարհն արագ չզիջելու համար
Արխիվային լուսանկար

Երեխաները շատ են, նրանք խաղում են ամենուր. ՌԴ ՊՆ–ն Արցախի մասին հաղորդագրություն է տարածել

0
(Թարմացված է 11:50 31.07.2021)
Նախորդ շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ և ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Ռուս խաղաղապահները մեկ շաբաթվա ընթացքում ապահովել են Լաչինի միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ ավելի քան 2000 ավտոմեքենաների երթևեկության անվտանգությունը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ինչպես նշել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Լեոնիդ Ստեֆանովը, դիտորդական կետի անձնակազմը շուրջօրյա ռեժիմով իրականացնում է Լաչինի միջանցքով ավտոմեքենաների և քաղաքացիական անձանց տեղաշարժի վերահսկման աշխատանքներ: Ամեն օր ռուս խաղաղապահների հսկողությամբ նշված տարածքով անցնում է ավելի քան 200 մեքենա։

«Ընդ որում, յուրաքանչյուր մեքենա անցնում է զննման ընթացակարգ, իսկ վարորդն ու ուղևորները ներկայացնում են անձը հաստատող փաստաթղթեր։ Նշված բոլոր կետերը պահպանելու դեպքում ուղևորին տեղափոխող մեքենան անցնում է առաջ», – ասել է Ստեֆանովը։

Նա նշել է, որ եուս խաղաղապահները շարունակում են իրականացնել կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և ավտոտրանսպորտի երթևեկության անվտանգության ապահովման, Լաչինի միջանցքով պարենի և այլ ապրանքների տեղափոխման խնդիրները:

Ռուս խաղաղապահներն Արցախում նոր վարժանքներ են իրականացրել

Անցած շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել:

«Շատ անվտանգ է, հանգիստ, և ոչ մի սարսափելի բան չկա։ Այստեղ են գտնվում ռուս խաղաղապահները։ Երեխաները շատ են, նրանք խաղում են ամենուր, ամեն ինչ շատ լավ է. և կրակոցներ չեն եղել», – պատմում է տեղի բնակչուհի Անահիտ Հարությունյանը։

Ռուս խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը սարքավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքին շրջանաձև հսկողություն իրականացնելու համար:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

0
թեգերը:
Արցախ, Լեռնային Ղարաբաղ, խաղաղապահ
Ըստ թեմայի
Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը մարտական պատրաստության պարապմունքներ է անցկացրել
Ռուս խաղաղապահներն օգնություն են ցուցաբերել Վանք գյուղի բնակիչներին
Ինչպես են ռուս խաղաղապահներն ապահովում Լաչինի միջանցքի անվտանգությունը
Ռուս խաղաղապահներն Ամարաս ու Գանձասար են ուղեկցել ուխտավորներին