Առուշ Առուշանյանը. արխիվային լուսանկար

Կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ. ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Գորիսի քաղաքապետին

195
(Թարմացված է 23:50 21.12.2020)
Առուշ Առուշանյանի փաստաբան Դավիթ Կարապետյանը վստահ է, որ իր պաշտպանյալի հետապնդումը իրավական հիմնավորում չունի:

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ձերբակալվածների պահման վայրում առանձնազրույց են ունեցել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ, ստուգել նրան ազատությունից զրկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը, նախաձեռնված է վարույթ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այս պահին ամփոփվում են ՁՊՎ այցի արդյունքները և փաստաբանների կողմից Պաշտպանին հասցեագրված բողոքները, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրության արդյունքները, որոնց հիման վրա Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ»,–գրել է Թաթոյանը:

Մասնավորապես, այսօր Առուշ Առուշանյանի փաստաբան Դավիթ Կարապետյանը վաղ առավոտից պաշտպանի աշխատակազմ է ներկայացրել ահազանգեր այն մասին, որ նրա գտնվելու վայրն անհայտ է և որ ինքը հնարավորություն չունի ներգրավվելու քրեական վարույթին՝ Առուշանյանին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով: Դրանից բացի, փաստաբանը հարց է բարձրացրել, որ Առուշանյանի նկատմամբ իրականացվող հետապնդումն իրավական հիմնավորում չունի:

Նշվում է, որ ողջ օրվա ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ, ինչպես նաև ներկայացուցիչները մշտական կապի մեջ են եղել ոստիկանության և Քննչական կոմիտեի հետ, որոնք ապահովել են պատշաճ համագործակցություն Պաշտպանի աշխատակազմի հետ:

Ի գիտություն են ընդունվել նաև Առուշ Առուշանյանին ձերբակալելու վերաբերյալ Քննչական կոմիտեի հրապարակային պարզաբանումները:

Օրվա ավարտին փաստաբանները Պաշտպանին են հասցեագրել Առուշ Առուշանյանի ձերբակալմանն ու նրա նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդմանն առնչվող գրավոր բողոք:

Հավելենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալման դեմ բողոքի քննությունը հետաձգվել է. վարույթն իրականացնող մարմինը չի ներկայացել։ Դատական նիստը նշանակվել է վաղը՝ 10։30-ին։
Գորիսի քաղաքապետը ձերբակալվել է Փաշինյանի տակտիկական նահանջը կազմակերպելու համար. Մելիքյան

Հիշեցենք`այսօր վաղ առավոտյան բերման են ենթարկել Գորիսի քաղաքապետին, որը երեկ գրառում էր կատարել Facebook–ի իր էջում՝ կոչ անելով համաքաղաքացիներին` արգելել վարչապետի մուտքը Սյունիք։ Փաշինյանը, սակայն, ըստ լուրերի` ուղղաթիռով է հասել Սյունիք։

Ավելի ուշ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ որևէ կապ հաստատել չի լինում նրա հետ, և նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն չունեն։

Գորիսի համայնքապետին բերման են ենթարկել

195
թեգերը:
Արման Թաթոյան, քաղաքապետ, Գորիս, Առուշ Առուշանյան
Ըստ թեմայի
Բախում է տեղի ունեցել Սյունիքի մի խումբ բնակիչների ու ոստիկանների միջև
Սյունիքում բողոքի ակցիայի մասնակիցները 2 պահանջ ներկայացրին իշխանություններին
Սյունիքում լարված իրավիճակ է․ մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են անցկացնում. տեսանյութ
Կարապետ Պողոսյանն ու Մկրտիչ Վարդանյանը

«Անցնելու ենք Փաշինյանի ճանապարհով». Գյումրիից քայլերթով գալիս են Երևան. տեսանյութ

415
(Թարմացված է 15:50 03.03.2021)
Քայլերթի մասնակիցները Նիկոլ Փաշինյանին խորհդանշական ճամպրուկ են բերում։ Պատրաստավում են մարտի 5-ին հասնել Երևան։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Մարտի 3-ին` ժամը 11:00-ին, Գյումրիում մեկնարկել է ֆլեշմոբ-քայլերթ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նախաձեռնության համահեղինակ իրավաբան Կարապետ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ինքն ու դերասան Մկրտիչ Վարդանյանը պատրաստվում են անցնել այն ճանապարհով, որով Փաշինյանը երեք տարի առաջ Գյումրիից եկել է Երևան, հասնել մայրաքաղաք ու խորհրդանշական իրեր փոխանցել ՀՀ վարչապետին։

Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան

Նշենք, որ քայլերթից առաջ Պողոսյանն ու Վարդանյանը խորհրդանշական ակցիա են իրականացրել՝ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը խորհրդանշող պայուսակից հանելով իրեր՝ փուչիկ, ծաղրածուի և բժշկական դիմակներ, կախարդական փայտիկ, նոթբուք, ելակ, նուռ, Հայաստանի քարտեզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարը։ Նրանք վստահեցրին, որ հենց այս ամենն էր Փաշինյանն իր հետ բերել Երևան։

Ֆլեշմոբի մասնակիցները նշեցին, որ այդ ամենից բացի, իրենք այլ իրեր էլ են տանելու Փաշինյանին` պարան, օճառ, մարզական կոշիկներ, հերոս տղաների շիրիմների լուսանկարը և այլն:

Մի շարք քաղաքացիներ էլ առաջարկել են պայուսակում ավելացնել նաև 2020 թվականին իմքայլականների նախաձեռնված «Սահմանադրական» հանրաքվեի «Այո» քարոզչության բուկլետը, «Հպարտ քաղաքացու անձնագիրը», Շուշիի տան բանալիներ և այլն։

«Հենց նույն ճանապարհով, որով 2018 թվականին Փաշինյանը Գյումրիից շարժվել է Երևան, մենք ենք անցնելու, լինելու ենք նույն բնակավայրերում, փորձելու ենք հասկանալ մարդկանց դիրքորոշումը, լսել նրանց կարծիքները։ Ամենայն հավանականությամբ, արդեն ուրբաթ օրը ճամպրուկը կհասցնենք կառավարություն», - ասաց Կարապետ Պողոսյանը` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանք արդեն հասել են Սպիտակ։

Սպիտակի ղեկավարը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին և աջակցում ԳՇ–ին

415
թեգերը:
Գյումրի, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Օնիկ Գասպարյանի միակ սխալը Փաշինյանին ժողովրդի վրեժից բունկերում պատսպարելն էր. Զաքարյան
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Փաշինյան-Մարուքյան հանդիպումը հետաձգվել է
Արխիվային լուսանկար

Մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող թավջութակահար Մեդեա Աբրահամյանը

50
(Թարմացված է 14:57 03.03.2021)
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:

Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:

Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում,  Կանադայում,  Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։

Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`

  • Պրահայի Հ. Վիհանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի դափնեկիր (երկրորդ մրցանակ), 1955
  • Հայաստանի երիտասարդության առաջին փառատոնի դափնեկիր (առաջին մրցանակ), 1957
  • Մոսկվայի երաժիշտ-կատարողների համամիութենական մրցույթի դափնեկիր (առաջին մրցանակ), 1961
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1963
  • Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացի, 1968  
  • ՀԽՍՀ պետական մրցանակ, 1973
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1980
  • Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1983
  • ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից «Աշխատանքի վետերան» մեդալ, 1987
  • Հայ արվեստի ասպետ, 2007
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2012
  • ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալ, 2016
  • «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի գլխավոր մրցանակ «Դասական լարային նվագարաններ» անվանակարգում, 2017[6]
  • Հայաստանի երաժշտական ընկերության «Կոմիտաս» հուշամեդալ, 2018

1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։

Մահացել է նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը

50
թեգերը:
Մեդեա Աբրահամյան, Կին, Մահ
Ըստ թեմայի
Մահացել է «Ծառայողական սիրավեպ» ու «Ճակատագրի հեգնանք...» ֆիլմերից հայտնի Անդրեյ Մյագկովը
Մահացել է Արգենտինայի նախկին նախագահ, պատվավոր երևանցի Կառլոս Մենեմը
Մահացել է Ավետիս Զենյանը
Կոնստանտին Զատուլին

Թուրքիան և Ադրբեջանը Ռուսաստանին երկարաժամկետ անհանգստության առիթ են տալիս․ Զատուլին

0
(Թարմացված է 16:51 03.03.2021)
Ռուս պատգամավորի կարծիքով՝ Բաքուն և Անկարան, պատկերավոր ասած, վիշապի ատամներ են ցանում, որոնք ապագայում կարող են ծիլ տալ։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանն ու ու Ռուսաստանը պետք է մշտապես հասկանան, որ այն ճանապարհներով, որով ընթանում են Թուրքիան ու Ադրբեջանը, տարածաշրջանում անհնար է երկարատև խաղաղության հասնել։

Այս մասին Sputnik Արմենիայի հարթակում կայացած տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել Է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը։

Ռուս քաղաքական գործչի խոսքով՝ եթե պատկերավոր խոսենք, աա հերթական անգամ վիշապի ատամներ են ցանել, որոնք ապագայում կարող են ծիլեր տալ։ Ղարաբաղում հետպատերազմական  և ընդանուր առմամբ տարածաշրջանում իրավիճակի համատեքստում Զատուլինը նշում է, որ չափազանց շատ հարցեր են մնացել կադրից դուրս, այդ թվում՝ հայ ռազմագերիների վերադարձի հարցը։

«Հաղթանակի էյֆորիան Ադրբեջանի հետ չար կատակ է խաղում։ Հենց Ադրբեջանն է վիշապի ատամներ ցանում։ Հաղթանակի շքահանդեսներ, հիշողություններ Էնվեր Փաշայի մասին, որոնք շքահանդեսի ժամանակ հնչեցրեց Թուրքիայի նախագահը և առհասարակ Ադրբեջանում ավելի ու ավելի աճող թուրքական ցուցադրական ներկայությունը չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին, չստիպել նրան վերանայել հարաբերությունները ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի հետ»,-ասաց Զատուլինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն այսօր զարգացնում է հարաբերությունները այդ երկու երկրների հետ, սակայն Մոսկվան երկարաժամկետ անհանգստության հիմքեր ունի։

Թուրքիայում «Իսլամական պետության» 10 գրոհային է ձերբակալվել

«Թե՛ Թուրքիայի պետական ալիքում հրապարակված քարտեզները՝ Կովկասի, Ղրիմի, Պովոլժիեի և Կենտրոնական Ասիայի վերաբերյալ թուրքական հավակնություններով, թե՛ Թուրքիայի նախագահի ազգականի պարծենկոտ հայտարարություններն այն մասին, որ իրենց անօդաչուները կարող են պայքարել ռուսական ՀՕՊ համակարգերի դեմ՝ այս ամենը մի որոշակի խճանկար է դառնում»,-ավելացրել է Պետդումայի պատգամավորը։

Միաժամանակ, իհարկե, Զատուլինի համար բարդ է խոսել ամբողջ Ռուաստանի անունից, որտեղ, նա կարծում է,  «ռուս-ադրբեջանական հարաբերությունների շատ երգիչներ կան»։ Նա նշել է նաև մարդկանց անուններ, որոնք «հունից դուրս են գալիս»՝ փորձելով ապացուցել Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ համագործակցության ամբողջ «հմայքը»։ Դրանք են՝ Սերգեյ Մարկովը, Իգոր Կորոտչենկոն և Մաքսիմ Շեվչենկոն։ Ընդ որում՝ եթե առաջինը դա անում է քիչ թե շատ քաղաքակիրթ կերպով, ապա մյուս երկուսի գործողությունները հեռու են քաղաքակրթությունից։

«Այնպես որ մենք այստեղ ոչ միայն հայկական լոբբի ունենք, ինչպես ընդունված է կարծել ադրբեջանական մամուլում։ Եթե կարդանք այդ մամուլը, ապա օրինակ անձամբ իմ մասին կարող եմ ասել, որ ես ջուր չեմ խմում։ Ես միայն հայկական կոնյակ եմ խմում ամեն օր և հսկայական քանակով»,-ասում է պատգամավորը։

Հիշեցնենք, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի վրա՝ շփման գծի ողջ երկայնքով։ Առաջնագծի մարտական գործողություններից բացի, ադրբեջանական բանակը զանգվածային հրթիռահրետանային ռմբակոծման է ենթարկել Արցախի խաղաղ բնակավայրերը ՝ առավելագույն վնաս պատճառելով բնակչությանը։ Հարվածների արդյունքում զոհեր են եղել քաղաքացիական բնակչության շրջանում, ավերվել են Արցախի բազմաթիվ բնակելի տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Ռազմական գործողությունները տևել են 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Դրա համաձայն լիակատար հրադադարն ուժի մեջ է մտել նոյեմբերի 10-ին։ Հայկական կողմը համաձայնել է մի շարք տարածքային զիջումների։ Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը։

0
թեգերը:
Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Հայաստան, Կոնստանտին Զատուլին
Ըստ թեմայի
Սպանություն Ռուսաստանում. ծեծկռտուքի մասնակիցների թվում հայեր ու ադրբեջանցիներ կան
Մարտակերտցու անձնագրում ծննդյան վայրը «Ադրբեջան» է նշված․ ոստիկանության պարզաբանումը
ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանին ուղղված հայտարարությունը, որը քննարկվել էր փակ դռների հետևում