ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ պատասխան չի տվել այն դեպքի համար, որ Գորիսում թուրք է հայտնվել, ուստի` նա չի կարող մտնել քաղաք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Վաղ առավոտյան բերման են ենթարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, որը երեկ գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում՝ կոչ անելով համաքաղաքացիներին արգելել վարչապետի մուտքը Սյունիք։ Այս պահին լարված իրավիճակ է Գորիսից դեպի Սյունիքի դարպասներ տանող ճանապարհին` քաղաքացիները փակել են ճանապարհը։
«Տեղյակ չեմ, թե ինչ մեղադրանք է առաջադրվել Առուշանյանին։ Վախեցած են ու վախից էլ բռնել են Առուշանյանին` մտածելով, թե կարող են այդ կերպ հարց լուծել։ Երևանում ինչքան ոստիկան կա, բերել են այստեղ, սակայն ոչ մի հարց չի լուծվի այդ կերպ։ Ամեն ինչ իրենց դիմաց է դուրս գալու»,–ասաց Հովսեփյանը։
Բախում է տեղի ունեցել Սյունիքի մի խումբ բնակիչների ու ոստիկանների միջև. տեսանյութ
Նրա խոսքով` իշխանությունը մոռացել է, թե Առուշանյանն ինչեր է արել իրենց փոխարեն պատերազմի օրերին` ինչքան գումարներ է ծախսել, կապի միջոցներ ապահովել, զինվորներին սնունդով ապահովել, 11 000-ից ավել արցախցիների բնակեցրել համայնքում։ Հովսեփյանը վստահեցնում է` իշխանության մոռացածը իրենք կհիշեցնեն։
Գորիսի փոխքաղաքապետը հայտնեց, որ այս պահին էլ բազմաթիվ մարդիկ են հավաքված Սյունիքի դարպասների մոտ` պահանջելով, որ Առուշանյանին ազատ արձակեն, իսկ Փաշինյանը մուտք չգործի մարզ։
«Փաշինյանը մեզ հետ խոսելու բան չունի այլևս, և եթե պիտի գար խոսելու, պետք չէր գիշերվա երեքին դավադրություն կազմակերպեր, մեր համայնքի ղեկավարին ձերբակալեր։ Ասել է` գալիս է մեզ հետ երկխոսելու, բայց իր հետ երկխոսություն լինել չի կարող, ինքն ով է` երկխոսություն լինի»,–ասաց Հովսեփյանը։
Նա հավելեց նաև, որ գերտերությունների ղեկավարները հայհոյում են վարչապետին, բայց վերջինս եկել, գորիսեցիներին է բերման ենթարկում։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր` Սյունիքի մարզ այցելելու որոշումը կրքեր բորբոքելու համար չէ։ «Ես գալիս եմ ձեր աչքերի մեջ ուղիղ նայելու, ձեր հարցերին պատասխանելու, Սյունիքի ու բոլոր սյունեցիների նկատմամբ իմ հարգանքի տուրքը մատուցելու»,-մասնավորապես ասել է Փաշինյանը։
Այս պահին բողոքի ակցիան շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևան քաղաքում՝
11։00-17:00 Խորենացի փ. 3-17 շենքեր, Արմենակյան փ. 1-67 սեփական տներ, Նորքի Այգիներ փ. 301-305 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 75 դպրոց, Ներքին Շենգավիթ 3, 4, 12, 13 փողոցների սեփական տներ, Ներքին Շենգավիթ 1, 2, 9, 10, 11 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,
Կոտայքի մարզում՝
11։00-17։00 Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան 13 շենք, Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ թաղամաս, Բալահովիտ գյուղ մասնակի,
10։00-16։00 Պռոշյան համայնք մասնակի, Հուշարձան թաղամաս, “Եթեր” խմբագրություն, Զինմաս, Վերին, Արևմտյան, Նոր թաղամասեր և հարակից արտադրական տարածքներ,
Հայաստանում 2021-ի փետրվարից հնարավոր է`լույսը թանկանա. ինչպե՞ս կարելի էր խուսափել դրանից
Արարատի մարզում՝
10:00-16:00 Ոստան գյուղ մասնակի,
Վայոց Ձորի մարզում՝
10:00-13:00 Վայք քաղաքի Կամո և Երիտասարդական փողոցները` մասնակի,
11:00-15:00 Գլաձոր և Աղնջաձոր գյուղերը` մասնակի,
Սյունիքի մարզում՝
11:00-17:00 Նորավան գյուղ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով. եղանակի տեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 351–ով և դարձել 164586։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 8093 մարդ (+188), կատարվել է 623311 թեստավորում (+2607), առողջացել են վարակվածներից 152772-ը (+157)։ Գրանցվել է մահվան 2992 դեպք (+5)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1–ով և դարձել 729։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։