00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թշնամու դիրքը մեզնից 600–700 մ հեռավորության վրա է». կյանքը` Դավիթ Բեկում. տեսանյութ

© Sputnik / Aram NersesyanСело Давид Бек (19 декабря 2020). Сюник
Село Давид Бек (19 декабря 2020). Сюник - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դավիթ Բեկ գյուղի բնակիչներն իրենց անասունները կոպեկներով վաճառում են այն բանից հետո, երբ արոտավայրում թշնամին կրակել է անասունների վրա, սատկացրել։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի մոտ ռուս սահմանապահների դիրքի տեղակայումից հետո Sputnik Արմենիայի թղթակիցն այցելել է գյուղ ու զրուցել բնակիչների հետ։

Министр обороны РА Вагаршак Арутюнян посетил одну из воинских частей (10 декабря 2020). - Sputnik Արմենիա
ՊՆ–ն վստահեցնում է` Դավիթ Բեկի հատվածը հսկում է զինված ուժերի անձնակազմը

Նշենք, որ դիրքը տեղակայվել է Կապան-Գորիս մայրուղու խաչմերուկի վրա՝ դեպի գյուղ գնացող ճանապարհին։ Երեկ տեղի կամավորականները սահմանի ճշտման արդյունքում 20 մետր հեռացել էին դիրքերից մեկից։

Գյուղի բնակիչների խոսքով՝ ադրբեջանցիները հիմա մոտակա հայկական դիրքերից 500-600 մետր հեռավորության վրա են։

Դավիթ Բեկ գյուղի խանութներից մեկի վաճառողուհի Նունուֆար Արզումանյանը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել է, որ պատերազմից հետո գյուղում կյանքը շատ է բարդացել։ Ծանրացել է նաև վաճառողի աշխատանքը։ Եթե նախկինում Գորիսից առաքիչներ էին գյուղ գալիս և տարբեր ապրանքներ բերում, ապա հիմա չեն գալիս։

Ադրբեջանը կրկին կրակել է Դավիթ Բեկի ուղղությամբ. մեկ մարդ զոհվել է

«Գորիսից առաքիչները հրաժարվում են գալ Դավիթ Բեկ, հիմա մենք պիտի գնանք, Կապանից ապրանք բերենք, որպեսզի խանութն աշխատեցնենք։ Այս պահին մարդիկ խանութից հիմնականում հաց են գնում, որն աշխատողներից մեկն իր մեքենայով Արծվանիկ գյուղից է բերում»,– ասում է վաճառողը։

У села Давид-Бек установлен пост российских пограничников (19 декабря 2020).  - Sputnik Արմենիա
Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի մոտ ռուս սահմանապահների դիրք է տեղակայվել

Նրա խոսքով` այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է, միայն ժամանակ առ ժամանակ կրակոցներ են հնչում։

«Չեմ կարող ասել` գյուղի ուղղությամբ են կրակում, թե չէ. միայն ձայնն ենք լսում»,–ասում է նա։

Կնոջ խոսքով`գյուղի երիտասարդներն իրենց ընտանիքներին, երեխաներին վերցրել են, գյուղից գնացել. դպրոցում համարյա երեխա չի մնացել` ընդամենը 30 աշակերտ։

Գյուղի վարելահողերն ու արտերը, որոնք ծառայում էին անասնապահության համար, անցել են թշնամու տիրապետության տակ։

«Հայերն իրենց անասուններին կոպեկներով եզդիներին են վաճառում այն բանից հետո, երբ օրեր առաջ մարդիկ իրենց կովերին տարել էին արոտավայրերում արածացնելու, թշնամին կրակել էր անասունների վրա, սատկացրել»,–պատմեց տիկին Նունուֆարը։

Գյուղի տարեց բնակիչներից մեկի` Նորա Բալյանի խոսքով` գյուղում մարդիկ վախեցած են։

«Շատ վատ է, որ մերոնք հետ քաշվեցին. թշնամին մոտ է մեզ, մոտ է մեր տանը, վախենում ենք։ Կռվի օրերին էս ուղղությամբ շատ էին կրակում։ Թշնամու ամենամոտ դիրքը մեզնից 600–700 մ հեռավորության վրա է»,–ասաց կինը։

Նրա խոսքով` իրենք էլ վարելահող ունեին, որն անցավ թշնամուն։

Հավելենք, որ բնակիչներին առաջին հերթին մտահոգում է գյուղ տանող ճանապարհների անվտանգությունը, քանի որ դրանք հատում են «նոր» սահմանը։

© SputnikԻ՞նչ է փոխվել Դավիթ Բեկի բնակիչների կյանքում նոր սահմաններ գծվելուց հետո
«Թշնամու դիրքը մեզնից 600–700 մ հեռավորության վրա է». կյանքը` Դավիթ Բեկում. տեսանյութ - Sputnik Արմենիա
Ի՞նչ է փոխվել Դավիթ Բեկի բնակիչների կյանքում նոր սահմաններ գծվելուց հետո

Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին` ժամը 18։10-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերը մեծ տրամաչափի հրթիռահրետանային միջոցներով, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներով հերթական անգամ ինտենսիվ հարվածներ հասցրին Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքին։

Հրետակոծության հետևանքով զոհվել էր գյուղի մեկ խաղաղ բնակիչ։

ՊՆ–ն վստահեցնում է` Դավիթ Բեկի հատվածը հսկում է զինված ուժերի անձնակազմը

Լրահոս
0