00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նարեկ Սարդարյանը Հայաստան վերադարձած գերիների խմբում չի եղել. Արտակ Զեյնալյան

© Sputnik / Aram NersesyanАвтобусы подъезжают к самолету с военнопленными, прибывшему из Баку, в аэропорту Эребуни (14 декабря 2020). Еревaн
Автобусы подъезжают к самолету с военнопленными, прибывшему из Баку, в аэропорту Эребуни (14 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նարեկ Սարդարյանի անունը նախապես ներառված էր հայ գերիների այն ցուցակում, որոնց Ադրբեջանը պետք է առաջին փուլում վերադարձներ հայկական կողմին։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը Հայաստան չի ուղարկել Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանին, որը գերեվարվել էր մինչ Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՄԻԵԴ–ում հայաստանցիների հայցերով փաստաբան Արտակ Զեյնալյանը, երեկ երեկոյան է պարզվել, որ Ադրբեջանը Սարդարյանին չի վերադարձրել։

«Առաջին փուլում հայկական կողմին վերադարձվող գերիների ցուցակում, որը հրապարակվել էր սոցիալական կայքերում, Նարեկ Սարդարյանի անունը ներառված է եղել»,– ասաց նա։

Թե ինչն է պատճառը, որ Սարդարյանին չեն արտահանձնել, Զեյնալյանը տեղյակ չէ։

Հիշեցնենք՝ 30-ամյա Նարեկ Սարդարյանը հուլիսի 8-ին ֆերմայից դուրս էր եկել, գնացել արոտավայր և չէր վերադարձել։ Ներքին Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ տեղանքը նորություն չէ Նարեկի համար։ Ձորում 4 տեղ կա արոտի համար, որոնցից մեկն էլ ուղևորվել է նա։ Մյուսներում նրա հորեղբոր տղաներն են եղել։ Ճանապարհին գյուղացիները տեսել են Նարեկին, ասել է` գնում եմ կովերի հետևից։Համայնքի ղեկավարը հայտնել էր նաև, որ Նարեկ Սարդարյանը հոգեկան առողջության որևէ խնդիր չուներ։

Российский самолет в военнопленными прибывает из Баку в аэропорт Эребуни (14 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Կան վիրավորներ. 44 հայ գերիների վերադարձի լուսանկարները

Հուլիսի 15-ին Ադրբեջանը տեսանյութ հրապարակեց, որտեղ Նարեկ Սարդարյանն իբր խնդրում է Ադրբեջանի քաղաքացիություն տալ իրեն կամ ուղարկել երրորդ երկիր։

Հուլիսի 19-ին Սարդարյանի կնոջ, ծնողների, քրոջ անունից Արտակ Զեյնալյանի ու Արայիկ Ղազարյանի միջոցով դիմում էր ներկայացվել ՄԻԵԴ: Դիմումատուները Մարդու իրավունքների եվրոպական դատարանից պահանջում էին Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառել Նարեկ Սարդարյանի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը ապահովելու համար:

Բացի այդ, ՄԻԵԴ-ի միջամտությամբ հարազատներն Ադրբեջանից պահանջում էին տեղեկություններ հայտնել նրա գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին, միջոցներ ձեռնարկել ընտանիքի հետ նրա կապն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև կազմակերպել Նարեկ Սարդարյանի վերադարձը Հայաստան:

Նշենք` դեկտեմբերի 14-ին մեկնարկեց գերիների ու պատանդների փոխանակման գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որի շրջանակում Ադրբեջան վերադարձան 12, իսկ Հայաստան՝ 44 մարդ։ Նրանցից 14-ը քաղաքացիական, 30-ը՝ զինվորական անձինք են։

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակումը կատարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից։

Արցախյան պատերազմում հայկական կողմի անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Դեռ առկա են անհետ կորած բազմաթիվ ռազմագերիներ ու տասնյակ քաղաքացիական անձինք. Արցախի ՄԻՊ

Լրահոս
0