Արխիվային լուսանկար

Վթար Մյասնիկյան պողոտայում. տուժածները երիտասարդ տղաներ են

58
(Թարմացված է 11:44 15.12.2020)
«Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակին։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Գիշերը Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են դեկտեմբերի 15-ին` ժամը 02։21-ին, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակին․ վահանակը կոտրվել է և ընկել ավտոմեքենայի վրա։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արթուր Հ․-ն (ծնված 1993 թ․) և Գևորգ Բ․-ն (ծնված 1996 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։ Նրանք հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, այնուհետև՝ «Արմենիա» ՀԲԿ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հարց է` վթարների համար ավելի շատ անփորձնե՞րն են մեղավոր, թե՞ փորձառուները

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Էդգար Դ․-ին (ծնված 2000 թ․), որը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Արագաչափերի անջատում, պարտքերի ներում. ինչի՞ կհանգեցնի վարչապետի նոր առաջարկը

58
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հիվանդանոց, տղամարդ, Տուժածներ, վթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2931)
Ըստ թեմայի
Խոշոր վթար Կապանի օդանավակայանի մոտ. երեք երիտասարդների վիճակը ծանր է
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին տեղի ունեցած վթարից
Վթար Երևանում. վարորդը մահացել է, ուղևորուհին հիվանդանոցում է
Արխիվային լուսանկար

510 նոր դեպք, 18 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

33
(Թարմացված է 10:54 12.04.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 510–ով և դարձել 203327։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 15785 մարդ, կատարվել է 906177 թեստավորում, առողջացել են վարակվածներից 182836-ը։ Գրանցվել է մահվան 3753 դեպք (+18)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1–ով և դարձել 953։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Կարո՞ղ է պատվաստումը կանխել կորոնավիրուսը. պատասխանում է բժիշկ Մյասնիկովը

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

 

33
թեգերը:
Հայաստան, մայր, հիվանդություն, համավարակ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Որքա՞ն պատվաստանյութ է գնել Հայաստանը
Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը 80 մլն չափաբաժին պատվաստանյութ կմատակարարի Գերմանիա
Հայաստան բերված «Սպուտնիկ V» պատվաստանյութը նախատեսված է 7500 հոգու համար. տեսանյութ
Արխիվային լուսանկար

Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի 3–րդ ալիքը. մանրամասներ

38
(Թարմացված է 10:17 12.04.2021)
Վարակի տարածման պատճառը բնակիչների զանգվածային հավաքույթներն են՝ հարսանիքներ, ծննդյան հավաքույթներ և այլն։ Բացի այդ, վարակման դեպքերի մեծ մասը կապված է նաև բրիտանական շտամի տարածման հետ։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Վրաստանում սկսվել է կորոնավիրուսային համավարակի երրորդ ալիքը։ Տեղեկությունը հայտնում է korrespondent-ը՝ հղում անելով վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը։

«Երկրում արդեն սկսվել է երրորդ ալիքը, սակայն մենք ցանկանում ենք, որ այն հնարավորինս կառավարելի լինի՝ չվերածվելով լայնամասշտաբ համաճարակի», - «Ռուսթավի 2»–ի եթերում ասել է Վրաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

Ըստ Գամկրելիձեի՝ վարակի տարածման պատճառը բնակիչների զանգվածային հավաքույթներն են՝ հարսանիքներ, ծննդյան հավաքույթներ և այլն։ Բացի այդ, վարակման դեպքերի մեծ մասը կապված է նաև բրիտանական շտամի տարածման հետ։

Ըստ վերջին տվյալների` Վրաստանում, որի բնակչությունը կազմում է շուրջ 4 միլիոն մարդ, կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր գրանցվել է վարակման ավելի քան 288 հազար դեպք, որից 3877-ը` մահվան ելքով։

Անցած օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է վարակման 707 նոր դեպք։

Լրատվականը հիշեցրել է, որ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են մարտի 15-ին, որից երեք օր անց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է AstraZeneca պատվաստանյութի առաջին չափաբաժինը։

Առողջապահության նախկին նախարարը կորոնավիրուսի 3-րդ ալիք չի կանխատեսում

38
Արխիվային լուսանկար

Արցախում զոհերի մարմինների ու անհետ կորածների որոնողական աշխատանքները կրկին դադարեցվել են

0
(Թարմացված է 11:27 12.04.2021)
Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Ապրիլի 10-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, աշխատանքների ընթացքում հայ զինծառայողների աճյուններ կամ մասունքներ չեն հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նշվում է, նաև, որ այսօր որոնողական աշխատանքներ չեն կատարվի: Դրանք, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն վաղը` ապրիլի 13–ին:

Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:

Պատերազմից 6 ամիս անց գտնվել է Հայաստանի հավաքականի նախկին բասկետբոլիստի աճյունը

0
թեգերը:
աճյուն, Պատերազմ, Զոհ, Արցախ
Ըստ թեմայի
Զոհված զինծառայողների աճյուններ են փնտրում Ջրականի ու Վարանդայի շրջաններում
Արցախում զոհված դերասան Հովհաննես Խոդերյանի աճյունը գտնվել է
Զոհված զինծառայողների աճյուններն ու անհետ կորածներին որոնում են Կովսականի ուղղությամբ
Արցախի փրկարարները պատերազմում զոհվածների աճյուններ են որոնում Ասկերանի վերին ենթաշրջանում